Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ կառավարության ռազմավարական ներդրումային առաջնահերթություններն ու ուղղությունները քննարկման առարկա էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալկետտիի միջև:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Այսօր Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Սահմանային ենթակառուցվածքների արդիականացում, ջրամբարաշինություն և թափոնների կառավարում․ այս ուղղություններն էին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակության հանդիպման առանցքում։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նատալյա Նովտային։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը սեպտեմբերի 23–25-ը գտնվելու է Ժնևում, որտեղ մասնակցելու է Ժնևի Ազգերի պալատում ընթացող ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) Ներքին տրանսպորտի կոմիտեի՝ Տրանսպորտի միտումների և տնտեսության հարցերով աշխատանքային խմբի (WP.5) 39-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած միջտարածաշրջանային տրանսպորտային կապակցվածությանը նվիրված բարձր մակարդակի հատուկ նիստին։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) պահպանել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2026 և 2027 թվականների համար ՝ ակնկալելով, նախ, տեմպերի դանդաղում մինչև 5% (2025 թվականի փաստացի 7,1% - ից), ապա արագացում մինչև 5,5%: Այդ մասին նշվում է ԱԶԲ-ի սեպտեմբերյան զեկույցում ՝ "Ասիայի զարգացման հեռանկարները. երկարատև էներգետիկ ցնցումների և Էլ Նինոյի հաղթահարումը" (Asian development outlook: Navigating prolonged energy shocks and El Nino):
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հրազդանում Firebird ընկերության ԱԲ գործարանի կառուցման նախագծի իրագործման երեք փուլերի շրջանակներում հաշվողական ենթակառուցվածքը կհասնի 100 հազար GPU-ի: Այդ մասին սեպտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Այս տարի Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը՝ «Դիջիթեք» ցուցահանդես-համաժողովը, կդառնա արհեստական բանականության (ԱԲ) խոշորագույն հարթակներից մեկը տարածաշրջանում: Այդ մասին սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Արմեն Քոչարյանը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանը և հանձնաժողովի անդամներ Հայկ Ֆարմանյանը, Արթուր Խաչատրյանն ու Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ դուրս գալու հեռանկարները նախևառաջ կախված են դրա մրցունակությունից և որակի պահանջներին համապատասխանությունից։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Արդշինբանկը սեպտեմբերի 8–11-ը Չինաստանի Սյամեն քաղաքում մասնակցել է բանկերի և ձեռնարկությունների համագործակցության միջազգային ցուցահանդեսին։ Այն անցկացվում է Չինաստանի միջազգային ներդրումային և առևտրի 26-րդ ցուցահանդեսի շրջանակում։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանը, գտնվելով Եվրոպան, Մերձավոր Արևելքն ու Կենտրոնական Ասիան կապող ուղիների խաչմերուկում, ունի կարևոր աշխարհագրական դիրք և զգալի ներուժ՝ դառնալու Չինաստանը Եվրոպային կապող տարածաշրջանային տարանցիկ և լոգիստիկ կենտրոն։ Այս մասին Չինաստանում անցկացվող «Կայուն տրանսպորտի գլոբալ ֆորում 2026»-ում և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպմանն իր ելույթում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է երկրի պետական բյուջեի՝ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների կատարման վերաբերյալ տեղեկատվություն։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցության ձևաչափը։ Այս մասին ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Սեպտեմբերի 26-ին Եղվարդի SKY CLUB օդանավակայանի տարածքում տեղի կունենա Air Fest Armenia VII ավիացիոն փառատոնը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են փառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունից:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո.ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև այսօր ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել։
|