Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:
|
Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Երևանում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստը։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը։
Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին։
Կայացած բանակցությունների արդյունքներով Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։
|
Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030 թվականների ներդրումային ծրագրին:
|
Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը: Վրաստանի Առաջին ալիքի եթերում, անդրադառնալով Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցին, նա նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի "հատուկ բարեկամ" է, եւ երկու երկրների կառավարությունների համար դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնել ցանկացած հարցի շուրջ։
|
Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Երկրորդ ընթերցումից առաջ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը: Փաստաթուղթը նպատակ ունի դրանում ներառված օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետները 2026 թվականի հունվարի 1-ից տեղափոխել 2026 թվականի հուլիսի 1։
|
Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ 6,75%-ից մինչեւ 6,5%՝ մինչ այդ 10 ամսվա ընթացքում նախընտրելով այն անփոփոխ պահել: Նման որոշում է կայացվել դեկտեմբերի 16-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում: 2025 թվականին սա առանցքային տոկոսադրույքի երկրորդ իջեցումն է, նախորդը եղել է 2025 թվականի փետրվարին՝ նույնպես 0,25 տ.կ. - ով՝ 7%-ից մինչև 6,75%, որից հետո վեց անգամ (մարտ, մայիս, հունիս, օգոստոս, սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին) այն պահպանվել է նույն մակարդակի վրա։
|
Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան - կայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար (CEF+, Հատուկ ներդրումային պատուհան 1): ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստում քննարկում է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված ԵՆԲ-ի հետ համաձայնագրի նախագիծը:
|
Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանը Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում քննարկում է բանկի հետ համաձայնագրի նախագիծը:
|
Երեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առևտրա-ներդրումային գործընկերոջ կարգավիճակը։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը՝ գնահատական տալով ընթացիկ տարում հայ-ռուսական հարաբերություններին։
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո.Մոտենում են տարվա ամենասպասված օրերը, տոնական տրամադրությունն ամենուր է։ Տարվա այս օրերն էլ ավելի հիշարժան է դարձնում Big Christmas Market with Coca-Cola 2025 ցուցահանդես-տոնավաճառը, որն այս տարի տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ից 21-ը Մերիդիան էքսպո կենտրոնում:
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Supermicro-ի բիզնեսի զարգացման փոխնախագահ Նենսի Լիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է Հայաստանի շահագրգռվածությունը բարձր տեխնոլոգիական ընկերություններ ներգրավելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում։
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված էներգետիկ փաստաթղթի նպատակն է օգնել Հայաստանին էլեկտրաէներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվիենը։
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Ադրբեջանի տարածքով ցորենի խմբաքանակի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան։ Այդ մասին դեկտեմբերի 15-ին ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՝ չհստակեցնելով ծագման երկիրը։ Հերքելով, որ երկիր են ներկրել 4-րդ տեսակի ցորեն, նա նշել է, որ նախորդ խմբաքանակը պարունակում էր 2 հազար տոննա 3-րդ տեսակի ցորեն:
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Վրաստանի Կախեթի մարզը տարեկան արտահանում է 200 մլն դոլարի գինեգործական արտադրանք, իսկ Հայաստանի Վայոց ձորի մարզը՝ ընդամենը 2-2, 5 մլն դոլարի։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն պնդումները, թե Վայոց ձորի մարզը վերածվել է խոշոր գինեգործական տարածաշրջանի:
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Նախատեսվում է կարգավորել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքում աճուրդով նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերի միջոցով աճուրդների կազմակերպման և անցկացման դրույթները: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հողային օրենսգրքում եւ "Գնահատման գործունեության մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ - ից ազատելու արտոնությունը երկարաձգում են ևս մեկ տարով ՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին:
|
Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ՝ քննարկելու ընթացիկ տարվա ընթացքում երկու երկրների լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքները։
|