Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2025 թվականին մոտ 3,6 մլրդ դրամ կհատկացնի բարձր ՕԳԳ ունեցող և ինքնակրթությամբ զբաղվող պետական ծառայողների խրախուսման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 4-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանը ևս կես տարով երկարաձգում է երրորդ երկրներից ցեմենտի և կլինկերի ներմուծման սահմանափակումները։ Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 4-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Ակբա բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկություն Պրոպարկոն Կենտրոնական բանկում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ ամփոփել են համագործակցության ընթացքում ձեռքբերումները և քննարկել ապագա ծրագրերը։
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ արդարադատության փոխնախարար Օկսաննա Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Կիբեռտարածության և թվային քաղաքականության գրասենյակի, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ կիբեռանվտանգության ծրագրեր իրականացնող MITRE և CRDF կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությանը:
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը նախատեսում է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ Զարգացման ֆրանսիական գործակալությունից (ԶՖԳ)՝ ջրային տնտեսության և գյուղատնտեսության զարգացման համար: Եվս 12,4 մլն եվրո կստանա ԵՄ-ից՝ դրամաշնորհի տեսքով։ ՀՀ և ԶՖԳ միջև չհաստատված վարկային գծի տրամադրման վերաբերյալ թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել դեկտեմբերի 4-ին կայացած հերթական նիստում: Նշենք, որ այսօր իշխանությունները փոփոխություն են կատարել ԶՖԳ հետ 150 մլն եվրոյի մեկ այլ վարկային համաձայնագրում ՝ արդեն ընթացիկ ֆինանսական տարում միջոցներ ստանալու համար:
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանում դիլերների կողմից էլեկտրամոբիլների ներմուծման չօգտագործված քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը ստացել է 8 հազար քվոտա Էլեկտրամոբիլների համար, որից 5 հազարը նախատեսված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ոչ դիլերների) համար, իսկ 3 հազարը ՝ դիլերների համար: Ֆիզիկական անձանց քվոտան, ըստ նախարարի, արդեն սպառվել է, իսկ դիլերների մոտ ՝ դեռ ոչ ։ Հաշվի առնելով մտահոգությունը, որ դիլերները չեն կարողանա ներկրել էլեկտրամոբիլների ամբողջ քանակը տրամադրված քվոտաների շրջանակներում, իշխանությունները որոշել են վերահաշվարկ իրականացնել: Այն քվոտաների քանակը, որոնք կմնան դիլերների մոտ, կփոխանցվի ֆիզիկական անձանց։ 5001-րդ, 5002-րդ, 5003-րդ եւ մինչեւ 5512-րդ մեքենան, որը ժամանել է Հայաստան եւ մաքսազերծվել, մենք մարդկանց կվերադարձնենք այդ գումարները մաքսազերծման համար", - պարզաբանեց նախարարը:
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 4-ին հավանություն է տվել ԵԱՏՄ և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի սստորագրման առաջարկությանը:
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը Արդշինբանկի բոլոր Visa քարտապանները հնարավորություն կունենան ստանալու 10% cashback՝ գնումներ կատարելով հետևյալ խանութներում․ ZARA HOME, ZARA, BERSHKA, OYSHO, CHARLES & KEITH, MONSOON, LA SENZA, FLORMAR, SUNGLASS HUT, ZIPPY, QUIZ, PULL & BEAR, MASSIMO DUTTI, ACCESSORIZE, STRADIVARIUS, MARKS & SPENCER:
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարում Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված 150 մլն եվրոյի վարկային համաձայնագրում, որն ուղղված է Հայաստանում պետական ծառայությունների մատուցման արդյունավետության և կայունության բարձրացմանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացմանը ՝ բյուջետային աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում:
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ը տեղեկացնում է, որ ներկայումս տեխնիկական խափանումներ են արձանագրվել Հայաստանի ինտերնետ կապուղիներում, ինչի հետեւանքով ինտերնետ միջավայրում իրականացվող որոշ առցանց գործարքներ չեն հավաստագրվում: «Խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - նշվում է «Արմենիան Քարդ»-ի հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին, որը կազմակերպվել էր ամերիկյան առաջատար էներգետիկ խորհրդատվական ընկերության՝ U.S. Energy Stream-ի կողմից։
|
Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,
|
Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,
|
Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,
|
Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,
|
Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո.ՎԶԵԲ GEFF ծրագրի շրջանակում կայացել է «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» միջոցառումը, որը նվիրված էր էներգաարդյունավետ ֆինանսավորմանը և վերականգնվող էներգետիկայում ներդրումներին։ Միջոցառմանը մասնակցել են ՎԶԵԲ-ի, Կոնվերս Բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև Բանկի բիզնես հաճախորդներ։
|
Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո.ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
|
Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Team Holding-ի մեջ մտնող ընկերությունները վերջին 5 տարիների ընթացքում կարողացել են լուծել իրենց առջև դրված խնդիրները և կայուն աճ ցուցադրել: Բացի հեռահաղորդակցության հատվածից, նրանք գործունեություն են ծավալում մի շարք ոլորտներում, այդ թվում ՝ այլընտրանքային էներգիայի, էլեկտրոնային առևտրի, լոգիստիկայի, հյուրանոցային բիզնեսի և այլն։ Եվ այսօր ավելի քան 10 ընկերությունների են խմբում, որոնք զարգացման համար լրացուցիչ ռեսուրսների կարիք ունեն։ Նման անհրաժեշտությունը Team Holding-ին դրդել է որոշում կայացնել դուրս գալ Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկա։
|
Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ թոշակառուները չեն կարողանում գրագետ կառավարել իրենց ֆինանսները և միջոցներ ծախսել: Նա տեսակետը կիսել է դեկտեմբերի 3-ին խորհրդարանի ամբիոնից։
|
Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Եվրոպական գործընկերների հետ համատեղ իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երկրի ավիաընկերությունները Եվրոպական միության "սև" ցուցակից դուրս բերելուն: Այդ մասին դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
|