Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
 Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.  Երկրորդ տարին անընդմեջ Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է 2025թ. «Անշարժ գույքի ոլորտի լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը:

Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
 Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Թայթսի, Խորհրդի փոխնախագահ Քիմ Ռուհլիի և Խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Հյուգո Դանթի հետ։ Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառաայությունը։

S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.2025թ․ նոյեմբերի 28-ին S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «BB-» թողարկողի երկարաժամկետ վարկանիշ և «B» թողարկողի կարճաժամկետ վարկանիշ «կայուն հեռանկարով»: Վարկանիշները նույն մակարդակի վրա են, ինչ ՀՀ սուվերեն վարկանիշը:

ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի տնտեսության աճի տեմպերը բարձր կմնան մինչև 2025 թվականի ավարտը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) շաբաթական մակրոամփոփագրում։ 

Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին:

Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեում կայացել է հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ տիկին Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլիի միջև։

"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել Կառամատույց 1-ից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում 1970-ական թվականներից։

Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. Վայոց ձորում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հանդիպումը տարածաշրջանի զբոսաշրջային կլաստերի ներկայացուցիչների հետ:

Ստամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորությունները
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։

Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
 Կիրակի, 30 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը ներառյալ Ակբա բանկը Visa քարտապանների համար իրականացնում է «Գնում ենք Փարիզի Դիսնեյլենդ»  արշավը։

Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
 Կիրակի, 30 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard քարտապանների համար՝ առաջարկելով հաճախորդներին ամենազեղչառատ ժամանակահատվածում իրականացնել առցանց կամ անկանխիկ գնումներ ամերիկյան լավագույն առևտրի կետերում և օգտվել առավելություններից՝

Նոր բաժին Idram&IDBank-ում
 Կիրակի, 30 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Idram&IDBank-ում արդեն շոփինգի հնարավորություն կա: Idram&IDBank հավելվածում` հենց գլխավոր էջում առանձնացված «Շոփինգ» բաժնում, կարող եք գտնել ճանաչված բրենդների լավագույն առաջարկները մեկ վայրում։ Այս ծառայությունը մատուցում է Dropp.Market-ը։

Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
 Կիրակի, 30 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Եկեք համաձայնենք՝ երբեմն լինում են դեպքեր, երբ մեր նախընտրած ու սիրելի իրերը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չեն հայտնվում մեր ձեռքերում։ Պատճառները տարբեր են՝ խանութներով շրջելու ժամանակ չունենք, չկան անհրաժեշտ միջոցներն ու բացակայում է տրամադրությունը։

Փաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինը
 Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025,

Արմինֆո 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի տնտեսական քաղաքականության դոկտրինը, որի նախագիծը վերջնական փուլում է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Wizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի
 Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հաղորդել է, որ գիշերվա ընթացքում կատարել Է Airbus-ի կողմից պահանջվող ծրագրային ապահովման բոլոր թարմացումները Airbus A320 ընտանիքի բոլոր ինքնաթիռներում։

 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

FLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համար
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը Avia Solutions Group-ից սեփականության իրավունքով ձեռք է բերել երեք Airbus A320 տիպի օդանավ:

 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Ռուբեն Սիմոնյան. Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա է զգալի ներուժ մի շարք ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարար Ազատ Աթաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 24-28-ը  դոլարային գործարքների անկումը շարունակվել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են աճել
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 24-28-ը դոլարային գործարքների անկումը շարունակվել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են աճել։ Եվրոյով գործարքներ արդեն յոթ ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների անկումն արագացել է 5%-ից մինչև 24%, իսկ ռուբլով գործարքների թրենդը 36% անկումից հասել էլ 57% աճի։ Դա ապահովել է ռուբլով գործարքների շաբաթական ծավալի  1,2 անգամ գերակայությունը դոլարային գործարքների նկատմամբ, մինչդեռ, նախորդ երկու շաբաթներին ծավալով գերազանցել են դոլարային գործարքները ՝ ռուբլով գործարքներից խզումը 1,2 անգամից հասցնելով 1,7 անգամի։

Արտ. փոխարժեքները
06.08.2026
RUB4.49-0.01
USD366.250.11
EUR422.730.17
GBP493.08-0.04
CAD261.681.30
JPY23.20-0.02
CNY54.260.02
CHF452.550.19