Huawei ընկերությունը և Հայաստանի "Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար
 Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Չինաստանում ընթացող "Advancing the Agentic World "" համաժողովի շրջանակներում Huawei Technologies ընկերությունը և Հայաստանի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստորագրել են ռազմավարական փոխըմբռնման հուշագիր (MoU)՝ արհեստական բանականության, առաջադեմ թվային տեխնոլոգիաների, հետազոտությունների, նորարարությունների, տաղանդների զարգացման և արդյունաբերական փոխակերպման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Այդ մասին ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Պետությունը քննարկումներ է անցկացնում մասնավոր հատվածի հետ՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման շուրջ. պատգամավոր
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Կառավարությունում քննարկումներ են ընթանում նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորության շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 18-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 14-18-ն ակտիվորեն իրականացվել են եւ դոլարով, եւ ռուբլով գործարքներ
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 14-18-ն ակտիվորեն իրականացվել են եւ դոլարային, եւ ռուբլով գործարքներ: Դրա հետ մեկտեղ, արդեն երրորդ շաբաթը եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը  13,3% անկումից հասել է 31% աճի, ինչին զուգընթաց կտրուկ արագացել է ռուբլով գործարքների աճը՝ 30,2%-ից հասնելով 94%-ի ։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարով գործարքների նկատմամբ՝ խզումը 2,2 անգամից հասցնելով մինչեւ 3,3 անգամի։

Պետական եկամուտների կոմիտեն և ԱՄՀ-ն կընդլայնեն համագործակցությունը՝ հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ Հայաստանում աշխատանքը սկսած առաքելությունների ներկայացուցիչներին՝ հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման նպատակով միջազգային առաջատար փորձի ներդրման, չգրանցված աշխատողների բացահայտման, ինչպես նաև միջազգային հարկման ոլորտում հարկային մարմնի և դրա հնարավորությունների գնահատման համար՝ կիրառելով FITAS գործիքը (Framework for International Tax Administration Strengthening - միջազգային հարկման ոլորտում հարկային վարչարարության ամրապնդման շրջանակ)

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին։ Խաղային ու հագեցած մթնոլորտում մասնակիցները սովորեցին ճիշտ տնօրինել ու խնայել գումարը, ճանաչել ու պաշտպանվել ժամանակակից ֆինանսական զեղծարարություններից, ինչպես նաև արդյունավետ կիրառել թվային ֆինանսական գործիքները։

Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Arca ազգային վճարային համակարգի և UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca UnionPay քարտերի մեկնարկը: Կոնվերս Բանկը Հայաստանում առաջիններից իր քարտապաններին հնարավորություն է տալիս ստանալ մեկ քարտ՝ երկու տեղական և միջազգային քարտերի հնարավորություններով:

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։

Փաշինյանի մոտ քննարկվել են TRIPP նախագծի իրագործմանն առնչվող հարցեր
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր:

Հայրենական արտադրության ապրանքների արտահանումը ԵՄ աճել է 72% - ով. էկոնոմիկայի նախարար
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. 2026թ. հունվար-հուլիս ամիսներին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ աճել է 72% - ով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ցեմենտի ներմուծումը Հայաստան պատմականորեն ցածր մակարդակի վրա է. էկոնոմիկայի նախարար
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Ցեմենտի ներմուծումը Հայաստան պատմականորեն ցածր մակարդակի վրա է։ Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Երևանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:

Եվրասիական զարգացման բանկ․ սեփական հզոր արդյունաբերությունը զարգացող տնտեսությունների՝ բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին անցնելու բանալին է
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է նոր վերլուծական զեկույց՝ «Զարգացող տնտեսությունների արդյունաբերական վերափոխման ճարտարապետությունը», որում վերլուծվում է, թե ինչպես կարող են զարգացող երկրներն անցնել բարձր եկամուտ ունեցող երկրների կատեգորիա և կայունորեն ամրապնդվել այդ խմբում։

ՀՀ ՏԿԵ նախարարը Պեկինում կմասնակցի Տրանսպորտի կայուն զարգացման գլոբալ ֆորումին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Պեկինում կայանալիք Տրանսպորտի կայուն զարգացման գլոբալ ֆորումին: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը 3,5 մլրդ դրամ կուղղի առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունը 3,5 մլրդ դրամ կուղղի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կատարվող վճարների սուբսիդավորման գործընթացի ապահովմանը։ Այդ մասին որոշում է ընդունվել  սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում։

Հայաստանում կսկսեն կիրառվել ֆիզիկական անձանց վճարած եկամտահարկի հաշվին հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և քաղաքական կուսակցություններին անհատույց վճարումների մեխանիզմները։
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանում նախատեսվում է ստեղծել հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և քաղաքական կուսակցություններին ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտահարկի հաշվին անհատույց վճարումներ կատարելու մեխանիզմներ։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններին։

Հայաստանի կառավարությունը համայնքների սուբսիդավորման ծրագրի շարունակման համար կուղղի 1,110 մլրդ դրամ
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը 1, 110 մլրդ դրամ կհատկացնի համայնքների սուբսիդավորման ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։

ՀԿԵ-ն հայտնում է գնացքների չվացուցակի փոփոխությունների մասին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ) հայտնում է գնացքների չվացուցակի փոփոխությունների մասին։  Մասնավորապես, սեպտեմբերի 25-ից Գյումրի կայարանից Երևան-Գյումրի-Երևան №100/101 արագընթաց միջքաղաքային էլեկտրագնացքը կմեկնի ժամը 17:55-ին՝ նախկին 19:40-ի փոխարեն։

SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.2013 թվականին հիմնադրված SAV group ընկերությունն իր գործունեությունը սկսել է մեկ նպատակով՝ լավաշի արտադրության ոլորտում առաջարկել ժամանակակից և արդյունավետ լուծումներ։

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

Փոխվարչապետն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենին
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության զարգացումը:

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05