Իտալիան ադրբեջանական նավթի հիմնական գնորդն է
 Հինգշաբթի, 22 Հունվարի 2026,

Արմինֆո. Ադրբեջանի հայտարարագրված նավթի արտահանումը 2025 թվականին կազմել է մոտ 23.38 միլիոն տոննա, ինչը 0.9%-ով պակաս է 2024 թվականի համեմատ, ըստ երկրի Պետական ​​մաքսային կոմիտեի (ՊՄԿ) տվյալների։ Արտահանված նավթի ընդհանուր արժեքը գերազանցել է 12.09 միլիարդ դոլարը (16.3%-ով պակաս)։

ՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Հինգշաբթի, 22 Հունվարի 2026,

Արմինֆո.  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում (ՁԻՀ) հյուրընկալել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանը ԱԶԲ-ից կստանա 150 միլիոն դոլարի վարկ՝ դեֆիցիտը ֆինանսավորելու համար
 Հինգշաբթի, 22 Հունվարի 2026,

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին կտրամադրի 150 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ։ Հունվարի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Ֆինանսական կայունություն և ֆինանսական շուկայի զարգացում - Ենթածրագիր 3» ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկը։

Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
 Հինգշաբթի, 22 Հունվարի 2026,

Արմինֆո. Ստացիր աշխատավարձդ IDBank-ի Mastercard Standard քարտով և մինչև մարտի 20-ը ստացիր մինչև 2% քեշբեք 1000+ ՀՀ դրամի տեղական ու միջազգային վճարումներից: Արշավից օգտվելու համար պետք է պարզապես միանալ IDBank-ի IDSalary աշխատավարձային փաթեթին։

Երևանում քննարկվել են ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտներում
 Հինգշաբթի, 22 Հունվարի 2026,

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Արդշինբանկը բացել է մասնագիտացված IT-հաբ Երևանում  
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո.Արդշինբանկը շարունակում է հետևողականորեն ներդրումներ կատարել տեխնոլոգիաների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ՝ հաստատելով իր դերը Հայաստանի ֆինանսական սեկտորի թվային զարգացման առաջատարներից մեկի դիրքում։ Այսպիսով՝ հունվարի 20-ին տեղի ունեցավ Արդշինբանկի մասնագիտացված IT-հաբի բացումը։

 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո.

Փաշինյան․ TRIPP նախագիծն, առաջին հերթին, ներդրումային ծրագիր է
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո.Հայաստանը կարևորում է TRIPP նախագծին առնչվող բոլոր մեկնաբանությունները։ Այդ մասին հունվարի 21-ին ԱԺ-ում կառավարությանժամին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն ու Մեքսիկան համագործակցության զգալի ներուժ ունեն. Գևորգ Պապոյան
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Հունվարի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը։

Վերամշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում նվազել է 9% - ով․ մենք հասել ենք պատմական նվազագույնի․ Սուրեն Կարայան
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի վերամշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում 2018 թվականի համեմատ նվազել է 9%-ով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Սուրեն Կարայանը՝ Սամվել Կարապետյանի ՝ երկրի տնտեսական զարգացման ծրագրի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ։

ՀՀ ֆինանսների նախարարությունը խոստանում է 2026 թվականին "ձեռք չտալ" շրջանառության հարկի համակարգին եւ այսուհետ վերանայել հարկային քաղաքականությունը ոչ հաճախ՝ քան տարին մեկ անգամ
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Շրջանառության հարկից հրաժարվելու հարց դեռ դրված չէ ։ Այս ուղղությամբ որոշակի մտահղացումներ կան, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, չեն ներդրվի 2026 թվականի ընթացքում։ Հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Հայաստանի ֆինանսների նախարարը տեղեկատվություն չունի ներդրումների չափի եւ Հայաստանի տնտեսության վրա TRIPP նախագծի ազդեցության մասին
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո.Այսօր "Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP Implementation Framework) նախագծի ազդեցությունը Հայաստանի ՀՆԱ - ի վրա կանխատեսելն անշնորհակալ գործ է։ Նման գնահատական է տվել Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Իրանը հայտնել է ոչ նավթային արտահանման զգալի աճի մասին
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Իրանը հայտնել է ոչ նավթային արտահանման զգալի աճի մասին, այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը քաղաքականություն է իրականացրել՝ ուղղված պաշտոնական և բաց շուկայական գների միջև եղած բացը նվազեցնելուն։

Ռուսաստանի եկամուտը նավթի և նավթամթերքի արտահանումից 2025 թվականի դեկտեմբերին կազմել է 11,35 միլիարդ դոլար
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ամսական զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի նավթի և նավթամթերքի արտահանումից ստացված եկամուտը 2025 թվականի դեկտեմբերին կազմել է 11,35 միլիարդ դոլար, ինչը 250 միլիոն դոլարով ավելի է, քան նոյեմբերին, և 3,21 միլիարդ դոլարով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

ՀՀ ֆինանսների նախարար. ներկայումս ունենք պատմականորեն ցածր ռիսկ-տարբերագնի մակարդակ։ Լավ նորությունները սրանով չեն ավարտվում
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին, հավանաբար, կլինի 5,5-6% մակարդակում՝ պետբյուջեում ամրագրված 5,1%-ի դեպքում։ Այդ մասին հունվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքները։

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվին նվազել է 81,8%-ից մինչև 76,3%
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականին 81,8%-ից նվազել է մինչև 76,3%: Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

ՏԿԵ նախարարությունում ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը։

Արդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսեր
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Նախորդ շաբաթ՝ հունվարի 14-ին, Արդշինբանկը թողարկեց աննախադեպ ծավալի՝ 600 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր, մարման ժամկետը՝ 5 տարի, եկամտաբերությունը՝ 6,6%։ Հայաստանի ֆինանսական ոլորտի համար սա չափազանց կարևոր իրադարձություն է։ Թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկը եղել է 2.1 մլրդ դոլարից ավելի:

Ալիև․ Ադրբեջանը հայկական կողմից հարցում է ստացել Հայաստանից Ռուսաստան տարանցում տրամադրելու վերաբերյալ
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Ադրբեջանը հայկական կողմից հարցում է ստացել Հայաստանից Ռուսաստան տարանցում տրամադրելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա նիստի շրջանակներում կայացած "Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը" պանելային քննարկման ժամանակ:

ՀՀ նախագահ. խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև
 Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05