Հայաստանում աղքատության մակարդակը 2025թ․ արդյունքներով 2024 թ․ ցուցանիշից ցածր կլինի. Արսեն Թորոսյան
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանում աղքատության մակարդակը 2025թ. արդյունքներով 2024թ. ցուցանիշից ցածր կլինի։ Այդ մասին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.

ՊԵԿ. 2026թ. հունվար-օգոստոս ամիսներին, ընդհանուր առմամբ, 205.5 մլրդ դրամ դեբետային միջոցներ են վերադարձվել հարկ վճարողներին
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի hունվար-օգոստոս ամիսներին, ընդհանուր առմամբ, 3588 հարկ վճարողների վերադարձվել է 205.5 մլրդ դրամ դեբետային գումար։ Այդ մասին հաղորդել է  Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

ԶՊՄԿ-ը ներկայացրել է  կայուն զարգացման մասին իր հինգերորդ հաշվետվությունը 2025թ. համար. առաջին անգամ Հայաստանում անցկացվել են TNFD և DMA գնահատումներ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ներկայացրել է 2025 թվականի իր հինգերորդ կայուն զարգացման հաշվետվությունը, որում ամփոփված են կայուն զարգացման ոլորտում ընկերության հիմնական արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածի առաջնահերթությունները:

Երեք շինարարական ընկերություններում բացահայտվել են բնակարանների առքուվաճառքի գործարքների փաստացի արժեքը նվազեցնելու դեպքեր․ ՊԵԿ
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում  Երևանում բնակելի շենքերի կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերության մոտ բացահայտվել են բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների իրացման իրական արժեքների թերհայտարարագրման դեպքեր։

ՀՀ ԿԲ-ի նոր կանխատեսումը. 2026 թվականին ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 5,7-5,3%, արտաքին առևտուրը կշարունակի երկնիշ անկումը, իսկ գնաճը զգալիորեն կգերազանցի թիրախը
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2026 թվականի կանխատեսումը՝ ակնկալելով ՀՆԱ-ի աճի ավելի քիչ նկատելի դանդաղում՝ մինչև 5,7-5,3% (նախկինում կանխատեսված 4,5-4,1% աճի և 2025 թվականին փաստացի գրանցված 7,1% աճի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի աննշան փոփոխություն՝ մինչև 5,2% (նախկինում կանխատեսված 4,7-3,7%-ի դիմաց)։ Միաժամանակ ԿԲ-ն վատթարացրել է արտաքին առևտրի կանխատեսումը՝ 2026 թվականին ակնկալելով արտահանման և ներմուծման ավելի արտահայտված անկում, ընդ որում՝ չափավոր աճի վերադարձ միայն 2027 թվականին։ Արդյունքում ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը 2026 թվականին կբարձրանա մինչև 12.441-12.401 տրլն դրամ (փաստացի գրանցված

IDBank-ը Մոնակոյում․հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվեցին Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից և ադամանդագործությունից մինչև բանկային ոլորտի նորարար լուծումներ։

Հայաստանը ռուսաստանցիների համար առանց վիզայի ռեժիմ ունեցող այն երկրների շարքում է, որտեղ այս ամառ հյուրանոցներում կեցության գները զգալիորեն թանկացել են
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանն այն երկրների թվում է, որոնք ռուսաստանցիների համար առանց վիզայի են, և որտեղ այս ամռանը հյուրանոցներում բնակվելու գները զգալիորեն թանկացել են։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են «Յանդեքս Ճամփորդություններ» ծառայության մամուլի ծառայությունից։

Հայաստանը ներկայացված է IFTM Top Resa 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանը մասնակցում է միջազգային զբոսաշրջային IFTM Top Resa 2026 ցուցահանդեսին, որը սեպտեմբերի 15-ին մեկնարկել է Փարիզում։

Հայաստանի երկրի կարճաժամկետ ռիսկի հավելավճարը շարունակել է նվազել մինչեւ պատմականորեն ցածր մակարդակ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի երկրի կարճաժամկետ ռիսկի  հավելավճարը շարունակել է նվազել ՝ ձևավորվելով պատմականորեն ցածր մակարդակում։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5 տոկոսից մինչեւ 6.75 տոկոս բարձրացնելու ԿԲ խորհրդի  որոշման հիմնավորումը։

Հայաստանի դեսպանն Իրանի երկաթուղային ընկերության ղեկավարի հետ քննարկել է TRIPP նախագիծը
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Ջեբերալի Զաքերիի հետ:

Մարտին Գալստյան. Չարժե ակնկալել նավթի գների վերադարձ նախկին մակարդակին՝ ամենամոտ ժամանակներս
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Չարժե ակնկալել նավթի գների վերադարձ նախկին մակարդակին՝ ամենամոտ ժամանակներս։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ԿԲ ղեկավար․ Հայաստանում դիտվող ավելցուկային պահանջարկը մեծապես գերազանցում է ՀՆԱ-ի ներուժը
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանում պահանջարկը բավականին ընդլայնվել է և իր հետ բերել գնաճային ռիսկեր։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Քաղաքական գործիչ․ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի՝ 600 դրամի մեկ լիտրի դիմաց
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի՝ 600 դրամի, կամ մոտ 1.65 դոլարի՝ մեկ լիտրի դիմաց։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Մարտին Գալստյան. ավելորդ պահանջարկի արտահայտված գործոնները Կենտրոնական բանկին դրդել են բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Ավելորդ պահանջարկի արտահայտված գործոնները Հայաստանի Կենտրոնական բանկին դրդել են բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ առանցքային տոկոսադրույքն ինն ամիս նախկին մակարդակում պահելուց հետո այն  6,5%-ից մինչեւ 6,75% բարձացնելու Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիմնավորումը ներկայացնելու նպատակով հրավիրված մամուլի ասուլիսում։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին՝ հայկական արտադրանքի նկատմամբ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Եվրոպական խորհրդարանը 583 "կողմ", 49 "դեմ" և  39 "ձեռնպահ" ձայներով հավանություն է տվել հայկական արտադրության արտադրանքի նկատմամբ  առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին (Autonomous Trade Measures): Այդ մասին հաղորդել է Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

2026թ. հունվար-օգոստոսին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ, ինչը 1.7% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։

Խաղային ավտոմատների օգտագործմամբ խաղերի կազմակերպման համար պահանջվելու է համապատասխան լիցենզիա ․ ՊԵԿ
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն, շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։ Նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաև «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։

2026թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 15,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 8,5%-ով
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստան բնական գազի ներմուծումը 2026թ. առաջին կիսամյակում աճել է տարեկան 15,5%-ով՝ մինչև 1 602 871,1 խմ, մաքսային արժեքի 16,2% ՝ մինչև 277,8 մլն դոլար աճի դեպքում։

Հայաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%-ից մինչեւ 6.75%
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6,5%-ից մինչև 6,75%՝ ինը ամիս անփոփոխ թողնելուց հետո։ Նման որոշում է կայացվել ՀՀ ԿԲ Խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում։ Որոշման համաձայն, նույնքան՝ 0,25 տոկոսային կետով բարձրացվել են նաեւ լոմբարդային ռեպո տոկոսադրույքները՝ 8.25%, և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 5,25%։

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05