Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 5,2% - ով՝ հասնելով 5,4 մլրդ դոլարի
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին եռամսյակի արդյունքներով ընթացիկ գներով կազմել է 2.118 տրլն դրամ (5.4 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, ՀՆԱ-ի տարեկան աճը դանդաղել է 9,2% - ից մինչև 5,2%: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը բարձրացել է մինչև 102,9% (2024թ.առաջին եռամսյակի 100,8% - ից)։

ՊԵԿ նախագահը մեծ ռիսկեր չի տեսնում բյուջեում ամրագրված հարկերի ցուցանիշի ապահովման համար
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները շուրջ 3 մլրդ դրամով գերազանցել են ծրագրային ցուցանիշը։ Մայիսի մուտքագրումները ցույց են տալիս, որ կիսամյակային կտրվածքով էլ խնդիրներ չենք ունենա։ Այս մասին մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ-ը կապահովի պետական բյուջեում ամրագրված հարկային մուտքերի ցուցանիշը։

Հայաստանում 900 հազար հայտարարատուներից իրենց եկամուտների համար հարկայինին է հաշվետու եղել ընդամենը շուրջ 54 հազարը
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո.900 հազար հայտարարատուներից 2024 թվականի իրենց եկամուտների համար հարկայինին հաշվետու է եղել ընդամենը շուրջ 54 հազար մարդ։ Նրանցից մոտ 23 հազարը սոցիալական ծախսերի փոխհատուցում են ստացել։ Այդ մասին մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Պետբյուջեից մոտ 220 հազար դոլար կհատկացվի ԱՆԻՖ-ին՝ 2024 թվականի շահութահարկը վճարելու համար
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի պետական բյուջեից, այսինքն, հարկատուի գրպանից մոտ 84,5 մլն դրամ (մոտ 220 հազար դոլար) կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ (Armenian National Interests Fund) պետական ընկերությանը ՝ 2024 թվականի շահութահարկը վճարելու համար։ Վճարման վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 20-ն է: Որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Գեզի տերմինալում իրավիճակի մասին. Էկոնոմիկայի նախարարը չի կարծում, թե Վրաստան իր այցը կարող է ավելի շատ բան փոխել, քան՝ վրացի գործընկերների հետ ամենօրյա շփումները
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո.«Չեմ կարծում, թե իմ այցը Վրաստան ավելի արդյունավետ կլինի, քան "Գեզի" տերմինալում հայկական բեռների ուշացմանն առնչվող իրավիճակի շուրջ վրացի գործընկերների հետ ամենօրյա շփումները», - նման կարծիք հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հայ-վրացական սահմանին ավելի քան 40 օր կանգնած հայկական գինու եւ կոնյակի արտաադրանքով բեռնատարների հարցի հնարավոր լուծման մասին լրագրողների հարցին:

 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարար. Զբոսաշրջության նոր ռազմավարության շրջանակում Մերձավոր Արեւելքը Հայաստանի համար կդառնա առաջնային շուկաներից մեկը
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո. Զբոսաշրջության նոր ռազմավարության շրջանակում Մերձավոր Արևելքը Հայաստանի համար կդառնա առաջնային շուկաներից մեկը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներն հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պարզաբանելով ՀՀ-ում Օմանի, Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի քաղաքացիների, ինչպես նաև բարեկամ երկրների, այդ թվում ՝ ԱՄԷ-ի, Քաթարի ռեզիդենտների համար առանց վիզայի ռեժիմի գործարկման մասին կառավարության որոշման ընդունումը:

Հայաստանը կչեղարկի Բահրեյնի, Օմանի, Սաուդյան Արաբիայի քաղաքացիների և ԱՄՆ-ում, ԵՄ-ում և ԱՄԷ-ում կացության կարգավիճակ ունեցող անձանց մուտքի վիզաները
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում:

ԵՏՀ-ը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է Սերբիայի հետ առևտրի աշխուժացումը
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո.  Մայիսի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության երկրների պետական իշխանության մարմինների և բիզնեսիներկայացուցիչների մասնակցությամբ սեմինար՝ նվիրված ճյուղային համագործակցության զարգացմանը, Սերբիայի հետ փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերմանն ու վերացմանը:

Հայաստանի փոխվարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին
 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025,

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն:

 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025,

Արմինֆո.

Լավրով. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն անցած տարի տպավորիչ արդյունք է ցույց տվել
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025,

Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն անցած տարի տպավորիչ արդյունք է գրանցել՝ հասնելով 1,6 մլրդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մայիսի 21-ին Երեւանում Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ  բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գագիկ Մակարյան. Վրաստանն ահաբեկչություն  է իրականացնում Հայաստանի կոնյակի արտադրության նկատմամբ
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025,

Արմինֆո.  Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը  հայ-վրացական սահմանին տեղի ունեցածը որակել է Վրաստանի ահաբեկչություն Հայաստանի կոնյակի արտադրության նկատմամբ: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, որտեղ հավաքվել էին այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնց կոնյակի արտադրությամբ բեռնված մեքենաները 40 օրից ավելի կանգնած են սահմանին՝ Վրաստանի կողմից արտադրանքի լաբորատոր փորձաքննության անցկացման պատճառով, որը վերջինիս համար տարանցիկ երկիր է: Ըստ այդմ, օրենքով, ինչպես հայտարարել են արտադրողները, նման ստուգումներ նախատեսված չեն։

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025,

ԱրմինֆոԿապան քաղաքում IDBank-ը բացեց իր նոր մասնաճյուղը։ Հաճախորդների դրական արձագանքները Բանկի թիմն արդեն ստացել է․ նրանք ուրախությամբ են նշում, որ բացի առցանց գործարքներից, անհրաժեշտության դեպքում կկարողանան նաև ֆիզիկապես սպասարկվել մասնաճյուղում։

Իշխանությունները մտադիր են երկարաձգել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ՝ ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման բացառիկ լիցենզիան
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առաջարկում է մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը երկարաձգել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերության կողմից երաշխավորված էլեկտրաէներգիայի մատակարարի գործունեություն իրականացնելու իրավունքը: Համապատասխան նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025,

Արմինֆո. Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին պետք է լինի իդեալական մոբայլ բանկինգը: Հավանաբար, այն պետք է լինի նույնքան հարմարավետ և անվտանգ, որքան Ձեր սեփական տունը: Տիրույթ, որտեղ Դուք եք որոշում՝ ինչը որտեղ պետք է լինի, ինչպիսի տեսք ունենա Ձեր առավելագույն հարմարավետության համար:

Հայաստանը նախատեսում է հետվճարի մեխանիզմ ներդնել զբոսաշրջության ոլորտում
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է հետվճարի մեխանիզմի ներդրման միջոցով զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին աջակցության ծրագիր: Նախագիծը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում:

Մինչեւ 2030 թվականը Հայաստանը ծրագրում է զբոսաշրջության ոլորտի եկամուտը հասցնել մինչեւ տարեկան 3 մլրդ դոլարի
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025,

Արմինֆո. Մինչև 2030 թվականը Հայաստանը նախատեսում է տարեկան միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել մինչեւ 10 տոկոսի: Դրա արդյունքում ակնկալվում է տարեկան եկամուտն ավելացնել մինչեւ 3 մլրդ դոլար։ Այդ մասին ասվում է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագրում և դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրում, որը հրապարակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ իրավական ակտերի միասնական պորտալում:

Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
 Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն ամբողջովին վերազինել է բջջային ցանցը Տավուշի մարզում, ինչի շնորհիվ հազարավոր տավուշցիներ արդեն իսկ օգտվում են շեշտակի ավելի որակյալ և արագ կապից:

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
 Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,

Արմինֆո. «Արինտերլև» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) այսօր պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօր ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողության ընթացքում ստորագրվեց ցուցակման պաշտոնական որոշումը, որով ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23