Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,
Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։
|
Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,
Արմինֆո. Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր:
|
Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է մինչև 44 տոննա քաշ ունեցող իրանական բեռնատարներն ազատել ճանապարհային հարկի վճարումից՝ ինչպես տարանցիկ, այնպես էլ երկկողմ բեռնափոխադրումների դեպքում: Նախաձեռնությունը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում:
|
Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,
Արմինֆո. «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ազիմուտ» արտադրական ընկերությունը Հայաստան է առաքել VOR/DME 2700 ռադիոփարոս, որը տեղադրվել է Սիսիան քաղաքի մոտակայքում։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը:
|
Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին զգալի աջակցություն է ցուցաբերում "Հյուսիս - Հարավ" տրանսպորտային միջանցքի կառուցման նախագծի իրականացման գործում: Այդ մասին հաղորդել է "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը՝ Հայաստանի Հանրապետության հետ ԱԶԲ համագործակցության 20-ամյակին նվիրված մամուլի շրջագաաայության ընթացքում:
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
Արմինֆո. Իրանից Հայաստան գազատարն ի սկզբանե տարանցիկ որևէ հնարավորություն չէր ենթադրում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում։
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
Արմինֆո.Մայիսի 15-ին Վիեննայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը։
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
Արմինֆո. Այսուհետ ԱրարատԲանկի հաճախորդները Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով դեպի ԱՄՆ (Կալիֆորնիա և Նևադա) փոխանցման համար վճարելու են աննախադեպ 1% հատուկ սակագին։ Իջեցված սակագներ են գործում նաև դեպի ՌԴ, Եվրոպա և Հնդկաստան ուղղությունների համար։
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
Արմինֆո.ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկը ՝ Team Telecom Armenia ընկերությունը, մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործարկել է 5G ցանցը: Այդ մասին Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրվա առթիվ շնորհավորական տեսաուղերձում հայտարարել է Team Telecom Armenia -ի գլխավոր տնօրեն Հայկ Եսակյանը։
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
Արմինֆո. Idram&IDBank հավելվածը կրկին թարմացվել է․ այս անգամ էլ նորությունը կհեշտացնի հաճախորդների առօրյան: Ինչպես յուրաքանչյուր նորության, այնպես էլ այս թարմացման հիմքում օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու գաղափարն է։
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
Արմինֆո. Կոնվերս Բանկը միացել է UX/UI Design Battle նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր: Մասնակցության մասին որոշումը կայացվել է թվային պրուդուկտների զարգացմանը բաց մոտեցման շրջանակներում:
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության ուժեղացման ծրագրի շրջանակում ավարտվել է նախատեսված 46 ուսումնական հաստատություններից 23-ի վերակառուցումն ու շինարարությունը: Այդ մասին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության 20-ամյակին նվիրված մամուլի շրջագայության ընթացքում հաղորդել է ԱԶԲ ծրագրի ղեկավար Գոհար Մուսայելյանը: Նա հստակեցրեց, որ մնացած դպրոցներում աշխատանքները կամ շարունակվում են, կամ նախագծման ավարտական փուլում են: Ծրագրի ղեկավարը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծրագիրը ներառում է ոչ միայն դպրոցաշինություն, այլև բազմաթիվ այլ բաղադրիչներ: "Մեզ համար չափազանց կարևոր է, որ վերջնական արդյունքը լինի հնարավորինս զգալի։ Այս առումով մենք, օրինակ, նախատեսել ենք սեյսմիկ նորմերի վերանայում, ինչը նաեւ կարեւոր քայլ է Հայաստանում քաղաքաշինության զարգացման գործում", - պարզաբանել է ծրագրի ղեկավարը։
|
Շաբաթ, 17 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 64,3 տոկոս աճից շրջադարձ է կատարել դեպի 30,4 տոկոս անկում, ինչին զուգընթաց դոլարային գործարքների թրենդը 38,2 տոկոս անկումից հասել է 62 տոկոս աճի։ Արդյունքում՝ դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը կրկին սկսել է գերակշռել ռուբլով գործարքների նկատմամբ՝ 1,7 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակն էր. ռուբլով գործարքները 1,3 անգամ գերազանցել են դոլարային գործարքների նկատմամբ։
|
Ուրբաթ, 16 Մայիսի 2025,
Արմինֆո.Ակբա բանկը՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, մշակութասեր հանրությանն է ներկայացնում յուրահատուկ փորձառություն՝ վիրտուալ իրականության միջոցով հայտնվել Մարտիրոս Սարյանի խորհրդանշական «Հայաստան։ Պաննո» կտավում։
|
|
|
|
|