Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունում կարող են լայնածավալ փոփոխություններ տեղի ունենալ մեր կյանքի տարբեր ճյուղերում' շինարարությունում, սննդամթերքի արտադրությունում և այլն միջազգային ստանդարտների ներդրումից հետո: Մայիսի 6-ին  մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում բանկային խարդախությունների և կիբերհարձակումների հետ կապված փոխառություններին բաժին է ընկնում ընդամենը 0,1%: Այդ մասին մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով երկրի մի շարք բանկերում բանկային խարդախության հաճախակի դարձած դեպքերի հետ կապված իրավիճակը։

 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում չորս ամսվա 2,5 տոկոս գնաճ են հրահրել  սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 4,9%-ով և 1,1%-ով, մինչդեռ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,4%-ով: Մեկ տարի առաջ նույն պատկերն էր, բայց այն ժամանակ 2024թ. հունվար-ապրիլին գնաճը ցածր էր՝ 0,8%, և բխում էր նաև սննդամթերքի 1,8% գնաճից և ծառայությունների 0,9% թանկացումից ՝ ոչ պարենային ապրանքների 1,6% էժանացման դեպքում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հերթական անգամ 6 ամսով պահպանել Մաքսային միության ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերին վերաբերող սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնների, ինչպես նաեւ սեւ եւ գունավոր մետաղներից պատրաստված որոշ օգտագործված ապրանքների եւ սարքավորումների արտահանման արգելքը: Որոշման նախագիծը հրապարակված է իրավական ակտերի միասնական պորտալում:

 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մարտին խիստ դանդաղել է՝ մինչեւ տարեկան 4,1% (2024թ. նույն ժամանակահատվածի 14,3% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։

ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը, հաշվետու ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն  47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց  ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։

Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանը նախատեսում է հերթական անգամ երկարաձգել մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը։ "ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին" կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:

Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է վեցամսյա արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման համար: Նախորդ որոշումը գործել է 2025 թվականի հունվարի 2-ից մինչեւ հուլիսի 2-ը։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:

Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է  Քաթարի առևտրաարդյունաբերական պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ նպատակահարմար է գտել վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75%-ի մակարդակում: Նման որոշում է կայացվել մայիսի 6-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը:

 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները:

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո.Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները ավել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկի հովանավորությամբ հայ հանդիսատեսին աննախադեպ մշակութային իրադարձություն է սպասվում։ Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խումբը մայիսի 7-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված հատուկ համերգային ծրագրով:

"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո Վերջին 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը: Այդ մասին գրել է "Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի իշխանությունները ցանկանում են հանրապետության ներքին շուկայում ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ և արդար մրցակցության ու ձեռներեցության զարգացման համար անհրաժեշտ միջավայր: ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23