Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,
Արմինֆո. Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
|
Շաբաթ, 3 Մայիսի 2025,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:
|
Շաբաթ, 3 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը վերսկսվել են դոլարային գործարքները (մեկշաբաթյա բացակայությունից հետո), ինչին զուգընթաց շարունակվել են կրճատվել ռուբլով գործարքները։ Եվրոյով գործարքներ արդեն գրեթե երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական անկման միտումը դանդաղել է 55% - ից մինչև 22,2%: Արդյունքում՝ դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը 2 անգամ գերազանցել է ռուբլով գործարքներինը։
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայկական եվրապարտատոմսերի 5-րդ տրանշը վստահաբար կարելի է հաջողված համարել՝ ինչպես տեղաբաշխման ժամանակի, այնպես էլ եկամտաբերության առումով, հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մայիսի 2-ին մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
|
|
|
|
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի 3 ամսում Հայաստանը գրեթե 50 մլրդ դրամով ավելի է ծախսել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկագրում:
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել "Պետական պարտքի մասին" նոր օրինագիծ, որի շրջանակում կառավարության երաշխավորությամբ տրված վարկերը չեն համարվի կառավարության պարտքի մաս: Այդ մասին հայտարարել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մայիսի 2-ին մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի վերջին Հայաստանը կհասնի բյուջեով ամրագրված ՀՆԱ-ի 5,1 տոկոս աճի ցուցանիշին։ Ամուլսարի ոսկու հանքի գործարկումն այս տարի նաեւ կարող է դրական ազդեցություն ունենալ այս կարևորագույն ցուցանիշի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե որքանով իրատեսական են տնտեսական աճի վերաբերյալ ֆինանսական իշխանությունների կանխատեսումները՝ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների վատթարացման լույսի ներքո:
|
|
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025,
Արմինֆո. Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ին բյուջետային երաշխիքներ է տրամադրել մինչև 150 մլն դոլար վարկ ստանալու համար, ինչը նախատեսված չէր ընթացիկ տարվա բյուջեով, տարվա արդյունքներով կառավարության պարտքը կհասնի 2025 թվականի պետական բյուջեով արձանագրված 13 մլրդ 963 մլն դոլարի նշագծին: Այդ մասին մայիսի 2 - ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով Արմինֆո-ի հարցին:
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025,
Արմինֆո. Մայիսի 7-ին, ժամը 10:00-ին Երեւանում կկայանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով, որն ուղղված է Հայաստանում բժշկական զբոսաշրջության հնարավորությունների, մարտահրավերների ու զարգացման ուղիների քննարկմանը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
|
Ուրբաթ, 2 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2025 թվականի ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով կամ 408.1 մլն դոլարով (մեկ տարի առաջվա 13,3% անկման դիմաց)՝ հասնելով 3.926 մլրդ դոլարի՝ մոտենալով 2023 թվականի օգոստոսի ռեկորդային 4.220 մլրդ դոլարին։ Միայն ս.թ. առաջին եռամսյակում ՀՄՊ-ը ավելացել է 7% - ով կամ 242 մլն դոլարով (2024 թվականի առաջին եռամսյակի 8,3% անկման դիմաց), ընդ որում, ամսական կտրվածքով աճը նախանշվել է փետրվարից՝ տեմպերի մինչև 16,5% (կամ 555 մլն դոլար) արագացմամբ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։
|
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես միջբուհական «Ունիվերսիադա - 2025» սպորտամշակութային միջոցառման գլխավոր հովանավոր, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի նախաձեռնությամբ։ Այս տարի մրցույթին մասնակցում են երկրի 18 բուհեր: Ուսանողները մրցում են ֆուտզալ (մինի ֆուտբոլ), բասկետբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն և շախմատ մարզաձևերում:
|
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,
Արմինֆո.ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ մայիսի 5-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի աննախադեպ համերգը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նարեկ Հախնազարյան, իսկ մենակատարը՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է։
|
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,
|
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,
|
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025,
|