Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. ԱրարատԲանկը դարձել է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը: Միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ), ներկայացնում է երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ապրիլի 16-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Ֆրանսիայի «Alsace Destination Tourisme» կառույցի գլխավոր տնօրեն և «Tourisme Sans Frontières» կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Լևիի հետ։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. 2024 թվականին ստացված ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագիր է ներկայացրել շուրջ 35 հազար քաղաքացի, ինչը փոքր տոկոս է կազմում։ Այդ մասին ապրիլի 21-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Մինչդեռ, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հաղորդել են Պետեկամուտների կոմիտեից, 2025-ին հայտարարագիր պետք է ներկայացնի մոտ 900 հազար ֆիզիկական անձ:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո.Վարկավորման պահպանվող ակտիվությունը 2025թ. առաջին եռամսյակում հայկական բանկերին թույլ է տալիս երկնիշ տեմպերով ավելացնել շահույթը։ Այսպես, վարկային պորտֆելի տարեկան 28%-ով աճը՝ մինչև 6.5 տրլն (16.7 մլրդ դոլար), ավելացրել է բանկերի համախառն զուտ շահույթը տարեկան 21% - ով ՝ մինչև 100.6 մլրդ դրամ (256.9 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած «Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի» տվյալները 31.03.2025 թ. դրությամբ։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ և բացառիկ առաջարկներ:
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,
Արմինֆո. Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկություները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները: Մինչև ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար Կասկո ապահովագրություն և մի շարք այլ արտոնություններ:
|
Շաբաթ, 19 Ապրիլի 2025,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին:
|
Շաբաթ, 19 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 14-18-ը չորս անգամ իրականացվել են դոլարային, և նույնքան էլ ռուբլով գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 13% աճից դեպի 8% անկում, իսկ ռուբլով գործարքները, նախորդ ծավալի կրկնությունից հետո, այժմ ցույց են տվել ավելի քան 2 անգամ աճ է: Արդյունքում՝ դոլարային գործարքների ընդհանուր ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ կրճատվել է 2,8-ից մինչեւ 1,2 անգամ։
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ճամփորդության ամառային ուղղությունն արդեն ընտրել եք, տոմսերը գնել եք, անգամ վիզան եք հասցրել ստանալ, կարծես թե մնում է միայն հավաքել ճամպրուկը։ Իսկ եթե պետք է նո՞րը գնել։ Ինչպես միշտ՝ IDBank-ն ու Իդրամը իրենց բազմաթիվ նախաձեռնություններով ու անակնկալներով ճամփորդության սիրահարների կողքին են։
|
|
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025,
Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցությունն առաջարկել է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է կասեցնել գույքահարկի աճի գործընթացը:
|
|
|
|
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025,
Արմինֆո. Հաճախորդակենտրոն քաղաքականության շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուղևորների սպասարկման որակի բարելավման նպատակով։
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025,
Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շարունակում է շրջել կոմբինատի արտադրական արտադրամասեր և տեղամասեր, լսել աշխատակիցներին հուզող հարցերը ու առաջարկները: Այս մասին հայտնում է ԶՊՄԿ- ի մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025,
Արմինֆո. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) Հայաստանին կտրամադրի 102 մլն եվրո վարկ ՝ բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 18-ի լիագումար նիստում քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթը փոխանցվելու է ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությանը: "Պետական վերահսկողական ծառայության մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի լիագումար նիստում:
|
Ուրբաթ, 18 Ապրիլի 2025,
Արմինֆո. 2019-ից մինչև 2024 թվականը ՀՀ ՊԵԿ-ի դեմ ստացվել է 10 779 հայցադիմում, որից ՊԵԿ-ի դեմ կայացվել է 7163 դատական ակտ, իսկ օգտին՝ 1257, մնացածն էլ քննության մեջ են։ Ստացվում է՝ ՊԵԿ-ը պարտվում է դատական գործերի մոտ 80 տոկոսի դեպքում։ Մինչդեռ, տուժում է բիզնեսն ու տնտեսությունը, իսկ երկրի հեղինակությանն անդառնալի վնաս է հասցվում։ Նման տեսակետ է հայտնել "Մանթաշյանց" գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:
|