Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025,
Արմինֆո. 2025 թվականի երկու ամսում Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է մոտ 186 մլն դոլարով՝ 2024 թվականի վերջի 12 մլրդ 842.2 մլն դոլարից մինչեւ 13 մլրդ 027.8 մլն դոլար։ Դրամային համարժեքով ցուցանիշն ավելացել է 5 տրլն 092.7 մլրդ դրամից մինչեւ 5 տրլն 123.3 մլրդ դրամ։
|
Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025,
Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է 2025թ․ փետրվարի 6-ի թիվ 1/63 Ա որոշմամբ:
|
Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025,
Արմինֆո. Գույքահարկի բարձրացումից հետո Երևանի կենտրոնում բնակվող թոշակառուները պետք է ապրեն օրական 500 դրամով։ Այդ մասին ասվում է "Հայաքվե" նախաձեռնության պաշտոնական հաղորդագրությունում:
|
Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:
|
Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025,
Արմինֆո. Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ավելի մեծ թափ են ստացել Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքները։ Ինչպես հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը, կապալառու կազմակերպությունը մեծացրել է իր ռեսուրսները։ Շինհրապարակում աշխատում է 155 միավոր տեխնիկա, 248 աշխատող։ Ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչներ, ինչպես նաև տեղական շինարարական կազմակերպություններ՝ որպես ենթակապալառու, ինչը լուծում է որոշակի սոցիալական խնդիրներ։ Բացի այդ, տեղի շինկազմակերպություններն ու մասնագետները, համագործակցելով միջազգային բազմաթիվ ծրագրերում մեծ փորձ ունեցող կապալառուի հետ, ձեռք են բերում մեծ փորձառություն, ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաների նրբություններին։
|
Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025,
Արմինֆո. 2025 թվականի երկու ամսում Հայաստանը գրեթե 1 մլրդ դրամով ավելի է ծախսել, քան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ մասին ասվում է ս. թ. հունվար-փետրվար ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման մասին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական ամփոփագրում։
|
Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների համատեղ առաքելության հետ:
|
Երկուշաբթի, 31 Մարտի 2025,
Արմինֆո.Վստահ ենք՝ շատ եք սպասել այս նորությանը։ Գիտենք, մենք էլ էինք անհամբեր, դրա համար երկար չենք սպասեցնի ու միանգամից կպատմենք։ Yerevan City սուպերմարկետների ցանցում արդեն հասանելի է Իդրամով վճարումը։
|
Երկուշաբթի, 31 Մարտի 2025,
Արմինֆո. Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեյի հետ շրջայց է կատարել օդանավակայանի տերմինալում:
|
Երկուշաբթի, 31 Մարտի 2025,
Արմինֆո. Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հայկական կողմից, Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը՝ գերմանական կողմից այսօր ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 31 Մարտի 2025,
Արմինֆո. Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1629 քաղաքացի) ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +148 միլիոն դրամ): Այդ մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
|
Երկուշաբթի, 31 Մարտի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի միջև ագրոարդյունաբերական ապրանքների շրջանառությունը 2024 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 16,2% - ով։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հաղորդել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ Ռուս-հայկական գործարար խորհրդի ընդլայնված նիստում։
|
Երկուշաբթի, 31 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2025 թվականի փետրվարին կրճատվել են տարեկան 0,3% - ով կամ 9,4 մլն դոլարով՝ կազմելով 3,372 մլրդ դոլար, ինչն ավելի ցայտուն է դիտվել 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ անկում 4,6%-ով կամ 164 մլն դոլարով՝ մինչև 3,381 մլրդ դոլար։ Միայն այս տարվա փետրվարին ՀՄՊ-ն ավելացել է 0,8% - ով (կամ 27,3 մլն դոլարով), բայց հունվար-փետրվարին անկումը կազմել 8,5% (կամ 313 միլիոն դոլար): Պահպանվող նվազման դինամիկան շարունակում է ՀՄՊ-ն հեռացնել 2023թ. օգոստոսին արձանագրված պատմական առավելագույնից՝ 4.2 մլրդ դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։
|
Երկուշաբթի, 31 Մարտի 2025,
Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հյուրընկալել է Հայաստանում Air Arabia ավիաընկերության ներկայացուցիչ Եվգեն Դանիսենկոյին` 2025 թվականի հունիսի 1-ից Աբու Դաբի - Երևան չվերթին ընդառաջ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
|
Շաբաթ, 29 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) մտադիր է Արծվանիկի պոչամբարում շրջանառու ջրամատակարարման համակարգ ներդնել, ինչը նախատեսում է ջրի օգտագործման փակ ցիկլ: Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի շրջագայության շրջանակում լրագրողներին նման ծրագրեր է ներկայացրել ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով փոխտնօրեն Տարոն Նավասարդյանը:
|
Շաբաթ, 29 Մարտի 2025,
Արմինֆո. Երեւանում տեղի է ունեցել "Կովկաս. շինարարություն և վերանորոգում EXPO-2025" 21-րդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի և Ռուսաստանի ավելի քան 130 ընկերություններ:
|
Շաբաթ, 29 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 24-28-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր իրականացվել են դոլարային, և երեք անգամ ռուբլով գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ այս շաբաթ էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը 21% անկումից հասել է 31% աճի, իսկ ռուբլով գործարքների անկումը պահպանվել է՝ տեմպերի 3%-ից մինչև 30,3% արագացմամբ: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ աճել է 1,3-ից մինչեւ 2,5 անգամ։
|
Ուրբաթ, 28 Մարտի 2025,
Արմինֆո.Մարտի 28-ին մի խումբ քաղաքացիներ իրազեկման ակցիա էին իրականացնում IDBank-ի գլխամասային գրասենյակի առջև՝ կապված զեղծարարության զոհ դառնալու և ֆինանսական կորուստներ կրելու հետ։
|
|
|
Ուրբաթ, 28 Մարտի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
|