Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանում մասնավոր հատվածի պարտքի բեռը կշարունակի աճել։ 2024թ. վարկավորման արագ աճը և 2025թ. կանխատեսվող աճի բարձր տեմպերը (մոտ 5%) նշանակում են, որ Հայաստանի մասնավոր հատվածի պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, հավանաբար, ավելի արագ կվերականգնվի մինչև թրենդային մակարդակ։ Պարտքի շարունակական արագ կուտակումը, հատկապես, տնային տնտեսությունների հատվածում՝ իր կայուն ցածր խնայողությունների նորմով, շարունակում է մնալ երկարաժամկետ խնդիր: Այդ մասին ասվում է S&P Global Ratings-ի "Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների բանկային հատվածի կանխատեսում" զեկույցում։
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանը մտադիր է այսուհետ ևս զարգացնել առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի հետ և երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել մինչեւ 3 մլրդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր սպառողները հնարավորություն կունենան ուղղակիորեն պայմանագրեր կնքել էլեկտրաէներգիա արտադրողների հետ։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 25-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արուսյակ Մանավազյանը:
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանի համար ավելի ու ավելի կարևոր գործընկեր է դառնում թվային փոխակերպման ոլորտում։ Մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության թվային կցորդ Ալեքսեյ Օրդինը՝ վկայակոչելով անցած տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները։
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության նախաձեռնությամբ մարտի 27 - ին Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական շինարարական երրորդ համաժողովը: Այդ մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-փետրվարին՝ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 100.8%-ից մինչև 102.2%: Դա դիտվել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի 28,9% աճից մինչև 19,4% անկում վատթարացման ֆոնին՝ ապահովելով 380,5 մլրդ դրամ (959 մլն դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Վիճակագրության համաձայն, 2025թ. փետրվարին՝ 2024թ. փետրվարի համեմատ, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 99.4%-ից մինչեւ 101.6%: Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերական հատվածը ցույց է տվել ծավալների ավելի արտահայտված անկում՝ 26,6 տոկոսով, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել է 36,4% էական աճ։
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-փետրվարին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,1%-ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,6% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերական հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաեւ, որ սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, դրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը: «Հայաստան» խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի նախագիծն ԱԺ մարտի 25-ին գումարված հերթական նիստում ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Մարտի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տնտեսական և առևտրային գրասենյակի ներկայացուցիչներ՝ խորհրդական Ցայ Չունին, երրորդ քարտուղար Վու Թիանյուին և նրանց գլխավորած պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ներդնել մեխանիզմ, որով ֆինանսական հաստատությունները հնարավորություն կունենան իրացնել գրավի նկատմամբ իրենց իրավունքը երկրում չգրանցված Լեռնային ղարաբաղցի անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում: ՀՀ Ազգային ժողովի մարտի 25-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում են Քաղաքացիական օրենսգրքում եւ "Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին" օրենքում կատարված փոփոխությունները:
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Երեխաների առողջ ապագան մեր ձեռքերում է՝ այս կարգախոսի ներքո էին հավաքվել ԱրարատԲանկի, ֆինանսական և ՏՏ ոլորտի այլ ինտելեկտուալ թիմեր՝ աջակցելու «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին։ Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ նպատակը մրցակցությունից դուրս է և հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը։
|
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում քննարկվող՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին Կոմիտեն որևէ մասնակցություն չի ունեցել։
|
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2025 թվականին նախատեսում է շինարարության ոլորտից ավելի շատ հարկեր հավաքել։ Այդ մասին մարտի 24 - ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է գերատեսչության ղեկավար Էդուարդ Հակոբյանը։
|
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
Արմինֆո. Մայիսի 10-ին «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկելու է Կրասնոյարսկ -Երևան- Կրասնոյարսկ երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
Արմինֆո. MITT 2025-ի շրջանակներում հայկական տաղավար է այցելել Սանկտ Պետերբուրգի Մշակութային և ցուցահանդեսային բյուրոյի գլխավոր տնօրեն Սերգեյ Ազարենկովը։
|
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկն առաջարկում է այսուհետ պետական գաղտնիք չհամարել յուրաքանչյուր անվանական արժեքով ՀՀ ԿԲ դրամական պահուստների, հայկական դրամի արտադրության տեխնոլոգիայի և դրանց պաշտպանության առանձնահատկությունների մասին տեղեկությունները: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում:
|
Շաբաթ, 22 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր իրականացվել են ռուբլով, և չորս անգամ՝ դոլարային գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 24% աճից դեպի 21% անկում, ինչը դիտվել է նաեւ ռուբլով գործարքների միտման առնչությամբ, որը ծավալվել է 21,4% աճից դեպի 3% անկում: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ նվազել է 1,7-ից մինչեւ 1,3 անգամ։
|
Ուրբաթ, 21 Մարտի 2025,
Արմինֆո. IDBank-ի նոր մասնաճյուղն այս անգամ իր դռները բացում է Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում։ Ինչպես խոստացված էր՝ Բանկը շարունակում է Հայաստանի տարբեր մարզերում իր հաճախորդների համար ապահովել ոչ միայն թվային, այլ նաև ֆիզիկական ներկայությունը։
|
|
|