Ամռանը Լոռու մարզում կբացվի Հայաստանում առաջին գիտաարտադրական և կրթական կենտրոնը մեղվաբույծների համար
 Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,

Արմինֆո. SIGMA ծրագրի շրջանակներում 2025 թվականի ամռանը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում կբացվի Հայաստանում առաջին մեղվաբուծության գիտաարտադրական և կրթական կենտրոնը: Այս մասին նշվում է Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության SIGMA (կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային շրջաններում) Ծրագրի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հայաստանը տնտեսական ազատությամբ "հիմնականում ազատ" երկրների խմբից տեղափոխվել է "չափավոր ազատ" երկրների խումբ
 Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը կազմում է 65,4, ինչը նրա տնտեսությունը դարձնում է 57-րդը աշխարհի 176 երկրների շարքում: Այդ մասին է վկայում Heritage Foundation-ի կողմից հրապարակված 2025 թվականի տնտեսական ազատության ինդեքսը ։

Տարեսկզբից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը նվազում է
 Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստան է այցելել 257 հազար զբոսաշրջիկ, ինչը 8,5 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: Այդ մասին են վկայում Զբոսաշրջության կոմիտեի տվյալները։

Կառավարությունը, որպես "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ի 20% բաժնետեր, ստացել է 2 մլրդ դրամի շահաբաժին
 Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը, որպես "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ի 20% բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 մլրդ դրամի շահաբաժին: Այդ մասին մարտի 12-ին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ գումարը փոխանցվել է Հայաստանի պետական բյուջե:

ԵԱՏՄ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի իրականացման համար
 Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մարտի 11-ին որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներում միջազգային բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների իրականացման ժամանակ էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի՝ e-CMR-ի կիրառման փորձնական նախագծի իրականացման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ-ում նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերն առաջ են ընթանում
 Չորեքշաբթի, 12 Մարտի 2025,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը հաջողությամբ հաղթահարել է մի շարք գործոններ և դրանց բացասական հետևանքները։ Ինչպես հաղորդում Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը՝ ԵԱՏՄ գործունեության 10 - ամյակին նվիրված միջազգային քննարկման մասնակիցներին հղած տեսաուղերձում:

 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո.

Պատգամավոր. Հարկային նոր դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է կամ ՓՄՁ ոլորտի կրճատման, կամ ոլորտում ստվերի ավելացման
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո.Շրջանառության հարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կամ՝ ոլորտում ստվերի ավելացման, կամ էլ՝ երկուսը միասին։  Այդ մասին գրում է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված իր հոդվածում:

Դեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրեր
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո.Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում սույն թվականի մարտի 29-ին կայանալու է թվով երկրորդ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որի  գլխավոր հովանավորներն այս տարի Idram և IDBank ընկերություններն են՝   «Մի դրամի ուժ»-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրով։

Արագ ախտորոշում և ժամանակակից սարքավորումներով ակնաբուժություն՝ «Վիժնմեդում»
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո.«Վիժնմեդ» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին և մինչև ակնաբուժական ծառայությունների մատուցումը՝ զբաղվել բժշկական սարքավորումների ներմուծմամբ։

Ներդրումային ընկերությունները Հայաստանի կապիտալի շուկային աջակցության պետական ծրագրի բարելավման անհրաժեշտություն են տեսնում
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը հանդիպել է ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Սամարայի միջազգային օդանավակայանն ընդունել է Երևանից Մոսկվա մեկնող չվերթը
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո.Մարտի 11-ի առավոտյան Երևանից Մոսկվա մեկնող չվերթն ընդունել է Սամարայի "Կուրումոչ" միջազգային օդանավակայանը՝ որպես պահեստային օդանավակայան: Այդ մասին հաղորդում է "Ինտերֆաքսը" ՝ վկայակոչելով օդանավակայանի տեղեկատվությունը։

ՏԿԵ նախարարը ծանոթացել է "Զվարթնոց" օդանավակայանում իրականացվող աշխատանքներին
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

ՊԵԿ-ի անգրագիտության համար պատասխան են տալու բիզնեսները. "Մանթաշյանց" գործարարների միության նախագահը տագնապ է ազդարարում Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնության առնչությամբ
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո.Արդարադատության նախարարությունը մի աբսուրդ օրենսդրական նախագիծ է առաջարկում, որը խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Այսպիսի տեսակետ է հայտնել սոցցանցում "Մանթաշյանց" գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության նախաձեռնած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծին։

ՏԿԵ նախարարը կմասնակցի Էներգետիկ փոխակերպման շուրջ բեռլինյան 11-րդ երկխոսությանը
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսությանը: Նախարարին գործուղելու մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տնտեսագետ. ՀՀ կառավարության ներկայացրած աշխատաժամանակի կրճատման նախագծից պոպուլիզմի հոտ է գալիս
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո. Կառավարության ներկայացրած օրական աշխատաժամանակը մեկ ժամով կրճատելու մասին նախագծից պոպուլիզմի հոտ է գալիս։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ակբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակ
 Երեքշաբթի, 11 Մարտի 2025,

Արմինֆո.Ակբա բանկը միջազգային հեղինակավոր MFR գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի։

 Երկուշաբթի, 10 Մարտի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 10 Մարտի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 10 Մարտի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23