Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են համատեղ վերահսկել 400 կՎ հզորությամբ ՕԳԴ-ի շինարարությունը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը։

Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումների նկատմամբ
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո.Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։

Էկոնոմիկայի նախարարն արտահանողների հետ քննարկել է պետական աջակցության գործող ծրագրերը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 25-ին հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ։ Մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Երեւանում քննարկվել են Հայաստանից ԱՄՆ և Թուրքիայով տարանցմամբ այլ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո  Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Էյքլերին։

Հայաստանյան QR վճ արային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն.ArcaQR - IdramNet
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանյան երկու խոշորագույն QR վճարումների համակարգերը՝ IdramNet-ը և ArcaQR-ը կհամագործակցեն՝ ապահովելու երկու համակարգերի փոխգործունակությունը։ Արդյունքում Իդրամի օգտատերերը կարող են այսուհետ կատարել պարզ և արագ վճարումներ՝ սքանավորելով նաև ArcaQR-ն անմիջապես Idram&IDBank հավելվածի միջոցով։

ԵՄ շուկաներ հայկական գյուղմթերքի մուտքի դյուրացումը Եվրահանձնաժողովի ղեկավարի Հայաստան այցի օրակարգի հիմնական հարցն է
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցի օրակարգի կարևորագույն հարցերից է լինելու ԵՄ շուկաներ հայկական գյուղատնտեսական արտադրանքի դյուրացված մուտքի հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով լրագրողների հարցերին:

ԵԱԶԲ խորհուրդը հաստատել է Բանկի 2027-2031 թվականների զարգացման ռազմավարությունը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը նախագահել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստը։ Նիստում քննարկվել է կազմակերպության 2025 թվականի գործունեությունը և հաստատվել է բանկի 2027-2031 թվականների զարգացման նոր ռազմավարությունը։

 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.

Կկայանա հնդիկ և հայ ձեռնարկատերերի հանդիպում
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Հունիսի 27-ին հայկական ARM.IND GROUP ընկերության նախաձեռնությամբ, որը նպաստում է Հայաստանի և Հնդկաստանի միջև գործարար, մշակութային, կրթական և զբոսաշրջային համագործակցության հաստատմանը, տեղի կունենա գործարար հանդիպում ՝ հնդիկ և հայ գործարարների միջև կապեր հաստատելու նպատակով: Հանդիպումը կոչված է կապեր հաստատելու հայկական և հնդկական ընկերությունների միջև, ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները և ներկայացնելու երկու կողմերի ընկերություններին աջակցելու գործնական ուղիներ՝ ARM.IND GROUP-ի կողմից։

Հայաստանի վարչապետ․ Եթե չկա ազատ տեղաշարժ, ուրեմն, չկա նաև ԵԱՏՄ
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հիմնված է 4 հիմնարար սկզբունքների վրա․  ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ տեղաշարժ, և, եթե չկա ազատ հոսք, ուրեմն, չկա նաև ԵԱՏՄ: Հունիսի 25-ին ճեպազրույցում լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարությունը լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի կենսաթոշակառուների անկանխիկ գնումներից հետվճարի վճարմանը 
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը կենսաթոշակառուների անկանխիկ գնումներից հետվճարի վճարմանը կտրամադրի լրացուցիչ 10 մլրդ դրամ: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 25-ի նիստում։

Արդյունաբերության հատվածի երկնիշ աճն արագացրել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի ընթացքը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը արտահայտված բարձրացել է 2026թ. հունվար-մայիսին՝ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 102,1%-ից  մինչև 108,9%: Դա դիտվել է արդյունաբերական ոլորտի տարեկան դինամիկայի բարելավման ֆոնին՝ 14,1% անկումից մինչեւ 12,2% աճ՝ ապահովելով 1,3 տրլն դրամ  ծավալ (3.4 մլրդ դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի համանման աճ է գրանցվել 2026թ. մայիսին՝ 2025թ. մայիսի համեմատ՝ 102,2% - ից մինչեւ 109%։ Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերության հատվածի դինամիկան նույնպես շրջվել է դեպի 9,5% աճ (մեկ տարի առաջվա 5,9% անկումից)։

Հայաստանն ՕՊԵԿ հիմնադրամից կներգրավի 80 մլն եվրոյի վարկ, որը կուղղվ երկրի պետական բյուջեի պակասուրդի համալրմանը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանն ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամից կներգրավի 80 մլն եվրո վարկ, որը կուղղվի երկրի պետական բյուջեի պակասուրդի համալրմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է հունիսի 25-ին ՀՀ կառավարության նիստում։

Հայաստանում նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների IMEI-կոդերի վերահսկման համակարգ
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների IMEI-կոդերի վերահսկման համակարգ։ ՀՀ կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել "Էլեկտրոնային հաղորդակցության մասին"օրենքում փոփոխությունների նախագծին:

ԵԱԶԲ վերլուծաբանները 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վերաբերյալ մեծ վերանայումներ չեն ակնկալում
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկում 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վերաբերյալ մեծ վերանայումներ չեն ակնկալում։ Այդ մասին հունիսի 25-ին Ալմաթիում հայտարարել է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքի տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը՝ Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան ժողովի եւ գործարար համաժողովի հարթակներում լրագրողների հետ զրույցում։ Նա հիշեցրել է, որ ԵԱԶԲ-ի վերջին մակրոտնտեսական կանխատեսումը հրապարակվել է ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ։

Կոնվերս Բանկը ներկայացրել է կանանց հզորությունների զարգացման ոլորտում փորձը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Կոնվերս Բանկի Համապատասխանության ապահովման բաժնի ESG նախագծերի ներդրման և զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հզորությունների զարգացման սկզբունքների (Women’s Empowerment Principles – WEPs) շրջանակում կազմակերպված «Gender-Smart Finance: Concepts, Tools, and Impact» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովին։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-մայիսին արագացել է՝ 5,7%-ից հասնելով 8%-ի, սակայն արտաքին առևտուրը դեռևս անկման մեջ է
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-մայիսին արագացել է մինչև տարեկան 8% (2025թ. նույն ժամանակահատվածի 5,7%-ի դիմաց)։ Ընդ որում, արդյունաբերության ոլորտը, կարողանալով անկումից դուրս գալ և արձանագրել երկնիշ աճ, վերականգնել է իր դիրքերը՝ որպես տնտեսական աճի գլխավոր շարժիչներից մեկը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, միևնույն ժամանակ արտաքին առևտուրը դեռևս անկման մեջ է, որն արդեն աննշան է՝ ի տարբերություն մեկ տարի առաջ արձանագրված զգալի անկման։

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։

Հայաստանում սկսվում է Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում ֆուտբոլային մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում սկսվում է Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։ ՀՀ կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել առաջին փուլում այս նպատակով 177,8 միլիոն դրամի հատկացմանը։

Պոդգուզով. ԵԱԶԲ-ն կփորձի ձևավորել Հայաստանի համար ճիշտ և լավ երկրային ռազմավարություն 2027-2031 թվականների համար
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կփորձի ձևավորել Հայաստանի համար ճիշտ և լավ երկրային ռազմավարություն 2027-2031 թվականների համար։ Այս մասին հունիսի 25-ին Ալմաթիում լրագրողների հետ զրույցում՝ Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի շրջանակներում, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74