Հայաստանում փաստաբանի ծառայությունները շարքային քաղաքացու կարողությունից վեր են դարձրել. Փաստաբանների պալատի նախագահ
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո.Հայաստանում փաստաբանական ծառայությունները թանկացել են։ Սա հետևանք էր այն բանի, որ փաստաբանական գործունեությունը շրջանառության հարկի համակարգից տեղափոխել են ընդհանուր հարկային դաշտ։ Միաժամանակ մեծացել է հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, քանի որ մասնավոր փաստաբանն արդեն շատերի կարողությունից վեր է։ Այդ մասին փետրվարի 10 - ին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարիել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Ֆինանսների նախարարությունում գոհ են աուդիտի ոլորտի բարեփոխումների արդյունքներից
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո. Որակյալ աուդիտորական ծառայությունը չի կարող էժան լինել: Այս մասին փետրվարի 10-ին ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, պատասխանելով "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կառավարության նախաձեռնած բարեփոխումներից հետո աուդիտի ոլորտում ծառայությունները որքանով են թանկացել:

Հայաստանում կխստացվի ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար վարչական պատասխանատվությունը
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում խստացվելու է վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար։ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 10-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացվող ներդրումային ծրագրերը ներդաշնակեցնել ՀՀ պետական բյուջեի հետ
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է երկրում իրականացվող ներդրումային ծրագրերը ներդաշնակեցնել ՀՀ պետական բյուջեի հետ։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 10-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Բյուջետային համակարգի մասին" օրենքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

ՀՀ ԿԲ. Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամները ԱՄՆ արժեթղթերում ներդրումների ավելի մեծ հնարավորություններ կունենան
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները մտադիր են մեղմել երկրի կենսաթոշակային հիմնադրամների որոշ սահմանափակումներ՝ դրանց միջոցները տնտեսության իրական հատվածում ներդնելու համար։ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 10-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Ռուսաստանի ԱԳՆ. ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին Հայաստանի միաժամանակյա անդամակցությունն անհնար է
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ "Իզվեստիա"-ի հետ հարցազրույցում։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը խիստ ակտիվացել են դոլարային գործարքները
 Շաբաթ, 8 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը ամեն օր իրականացվել են դոլարային գործարքներ, և ընդամենը երկու անգամ՝ ռուբլով։ Եվրոյով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 87% անկումից դեպի 3 անգամ աճ, իսկ ռուբլով գործարքների միտումը, ընդհակառակը, 23% աճից դեպի է 58% անկում: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ զգալիորեն աճել է՝ 1,2 անգամից մինչև 9 անգամ։

 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո.

Միանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկն իր Mastercard քարտապաններին առաջարկում է միանալ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի և Apple ապրանքանիշի համատեղ արշավին, 31.01.25 - 16.02.25թթ. գնել Apple գաջեթներ կամ աքսեսուար iSpace, Vega, Team Armenia, UCOM, VLV, iStore խանութներից և ստանալ.

ԶՊՄԿ-ն սկսել է արտադրության սաբոտաժը հրահրող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Այդ մասին ասվում է ԶՊՄԿ հայտարարությունում:

Էկոնոմիկայի փոխնախարար. Բիզնեսը պետք է հասկանա, որ առանց պատշաճ փաստաթղթաշրջանառության անհնար է նորմալ տնտեսական գործունեություն ծավալել
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը հարկային քաղաքականությամբ չի զբաղվում, բայց փորձում է աջակցել բիզնեսին։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք վերանայվելու է ՓՄՁ-ների համար շրջանառության հարկը 5 տոկոսից մինչեւ 10 տոկոս բարձրացնելու մասին օրինագիծը։

Ոսկերչական իրեր վաճառողներն առաջարկում են "ստվերն" արմատախիլ անելու սեփական բանաձևը
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո.Ոսկերչական իրերի մանրածախ առևտրով զբաղվողներն առաջարկում են շրջանառության հարկի դրույքաչափը 10% - ից իջեցնել մինչեւ 1%: Այդ ժամանակ "ստվեր" էլ չի լինի, և վճարված հարկերի ծավալը կաճի։ Այդ մասին փետրվարի 7-ին շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման թեմայի շուրջ խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հույս ունի առաջիկա 5 տարում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում իրականացնել
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո.Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հուսով է, որ առաջիկա 5 տարում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում կլինի: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Մենք չենք հաղթահարի հաշվապահների և իրավաբանների ծախսերը. ՓՄՁ ներկայացուցիչը՝ վերանայված շրջանառության հարկի մասին
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո. Սա հարկային տեռոր է շարքային քաղաքացիների նկատմամբ։ Այդ մասին փետրվարի 7-ին ԱԺ-ում շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման թեմայի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է հագուստի առեւտրով զբաղվող Կարինե Գեւորգյանը։

Ոսկերչական իրեր վաճառողները կորցնում են իրենց մրցունակությունը: Ֆինանսների նախարարությունը լուծում ունի
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո.2025 թվականի հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների պատճառով ոսկերչական իրերի մանրածախ առեւտրով զբաղվողները սրընթաց կորցնում են իրենց մրցունակությունը ոսկու զարդերի ավելի բարձր գների պատճառով, քան՝ հարեւան երկրներում։ Այդ մասին փետրվարի 7-ին ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ոլորտի ներկայացուցիչ, անհատ ձեռներեց Կարեն Մարտիրոսյանը։

Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է կենտրոնանալ կազմակերպված զբոսաշրջության զարգացման վրա
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո. Զբոսաշրջիկը, ով ինքնուրույն է կազմակերպել իր հանգիստը Հայաստանում, մասնավորապես, կեցությունը, սնունդը, մեր երկրում ծախսում է միջին հաշվով 700 դոլար, զբոսաշրջային օպերատորների կողմից կազմակերպված հանգստի դեպքում ՝ բոլոր զբոսաշրջային ծառայությունների ծախսերը կարող են հասնել 2000 և ավելի դոլարի։ Այդ մասին փետրվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը,  նշելով, որ կազմակերպված զբոսաշրջությունն ընտրում են վճարունակ զբոսաշրջիկները։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը կոչ է անում հետաձգել շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման մասին փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետները
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո. ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը հայտարարում է, որ շրջանառության հարկի համակարգի վերանայման օրենսդրական ակտը, որը վերաբերում է ավելի քան 55 հազար տնտեսվարող սուբյեկտների, ընդունվել է առանց պատշաճ հանրային քննարկման:

2024 թվականի ընթացքում 725 138 բաժանորդի մոտ իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից փաստացի իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում 725 138 բաժանորդի մոտ: Այդ մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:

ԶՊՄԿ-ում ակնկալում են, որ օրինախախտներն իրավական պատասխանատվություն կկրեն
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,

Արմինֆո. "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բնականոն աշխատանքը խաթարելու հետևանքով ձեռնարկությունը կրել է օրական 400 մլն դրամի վնաս: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարությունում։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23