Շաբաթ, 31 Մայիսի 2025,
Արմինֆո. Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։
|
Շաբաթ, 31 Մայիսի 2025,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
|
|
|
|
|
Ուրբաթ, 30 Մայիսի 2025,
Արմինֆո.Հարյուրավոր պատվիրակներ ասիական, եվրոպական, մերձավորարևելյան երկրներից, քննարկումներ ու բիզնես հանդիպումներ… Այսօր Երևանում կայացել է ConFEAS 2025-ը՝ Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովը: Միջոցառմանը Կոնվերս Բանկը մասնակցում էր որպես Ոսկե հովանավոր:
|
|
|
Ուրբաթ, 30 Մայիսի 2025,
Արմինֆո. ԱրարատԲանկի աջակցությամբ մայիսի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը, որին մասնակցել է նաև ԱրարատԲանկի գիտակների թիմը։
|
Ուրբաթ, 30 Մայիսի 2025,
Արմինֆո. Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Cashless Forum Uzbekistan 2025»-ը, որը կազմակերպել էր թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa ընկերությունը։ Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների և մասնավոր բիզնեսի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից, Վրաստանից և Հարավարևելյան Եվրոպայից։ Մասնակիցները քննարկեցին անկանխիկ տնտեսության զարգացման հեռանկարները, բանկային ոլորտի վերափոխումները և նորարարությունների դերը ֆինանսական ծառայությունների մատուցումն ավելի մատչելի դարձնելու ճանապարհին։
|
Ուրբաթ, 30 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին։
|
Ուրբաթ, 30 Մայիսի 2025,
Արմինֆո.Հունիսի 14-21-ը Դիլիջանում կանցկացվի կիբեռանվտանգությանը նվիրված շաբաթ ՝ 4-րդ ամենամյա ""CyberGEN" " համաժողովը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մանրամասները մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել են Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ղեկավար Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության դեպարտամենտի ղեկավար Կոմիտաս Ստեփանյանը, Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրեն և CyHub Armenia նախագծի ղեկավար Մարի Բարսեղյանը, Hexens-ի տեղեկատվական անվտանգության գծով տնօրեն Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին:
|
Ուրբաթ, 30 Մայիսի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։
|
Ուրբաթ, 30 Մայիսի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա` առանց հանգստյան օրերի (24/7) ռեժիմով։
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 992.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9% - ով կամ 128.8 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության 2025 թվականի պետական բյուջեի 4 ամիսների կատարման մասին տեղեկագրում։
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Ռիելթորական գործունեության մասին» և հարակից օրենքների նախագծերը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,
Արմինֆո. 2024 թվականին, 2021 թվականի համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը, առանց հաշվի առնելու վերաարտահանումը, աճել է 1.7 անգամ, հաշվի առնելով՝ 38 անգամ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Աստանայի միջազգային ֆորումի պանելային քննարկման ժամանակ։
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,
Արմինֆո. Մասնագիտական բանավեճեր ու քննարկումներ, մտքերի փոխանակում և, իհարկե, մրցույթ… UI/UX Design Battle-ն այլևս իրականություն է: Միջոցառումը, որի գլխավոր գործընկերը Կոնվերս Բանկն էր, համախմբել էր ստեղծագործական համայնքը մի ընդհանուր նպատակի շուրջ. մասնագիտական կարծիքով ու առաջարկներով նպաստել մոբայլ բանկինգի զարգացմանը Հայաստանում:
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանը դրամաշնորհային միջոցներ կստանա Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)՝ Երևանում էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի իրականացման համար: Մայիսի 29-ին Ազգային Ժողովը վավերացրել է ԵՆԲ-ի հետ համաձայնագիրը:
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) 236 մլն եվրո կներգրավի "Հյուսիս - Հարավ" տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 29-ի լիագումար նիստում վավերացրել է բանկի հետ վարկային համաձայնագիրը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասելով՝ փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Ըստ փոխնախարարի՝ միջոցներն ուղղվելու են Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցման նախագծի ֆինանսավորմանը: Նախագիծն իրականացվելու է 3 ենթահատվածներում՝ հյուսիսային (Սիսիանից մինչեւ Շենաթաղ)՝ 27,1 կմ, Բարգուշատի թունելում՝ 8,6 կմ, և հարավային՝ 24,25 կմ: Պայմանագրով նախատեսված միջոցներն օգտագործվելու են նախագծի հյուսիսային և հարավային ենթատեղամասերի կառուցման համար, որը համաֆինանսավորվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:
|