Մեր նպատակն է բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել առավել որակյալ և մատչելի. ՀԲՄ նախագահ
 Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.«Բանկային ֆորում 2025»-ը բացառիկ է մասնակիցների թվով և քննարկվող հարցերի շրջանակով: Այդ մասին սեպտեմբերի 23-ին "Բանկային համակարգի ապագան. կայուն զարգացում եւ նորարարությունների հեռանկարներ" ամենամյա միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը։

Հայաստանն ու Հունաստանը խորացնում են համագործակցությունը բանկային ոլորտում․ Երևանում "Բանկային համաժողով 2025"-ի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
 Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.ՀԲՄ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած միջազգային բանկային ֆորումի շրջանակներում այսօր ստրագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի Միության (ՀԲՄ) և Հունական բանկերի ասոցիացիայի միջեւ։

Converse Mobile. Ձեր բանկինգը՝ Ձեր կանոններով ու նոր հնարավորություններով 
 Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածը կրկին համալրվել է նոր հնարավորություններով: Ինչպես և խոստացել էինք, մենք կյանքի ենք կոչել Բանկի հաճախորդների որոշ ցանկություններ ու մասնագետների առաջարկները՝ Converse Mobile-ը դարձնելով ավելի հարմարավետ ու ֆունկցիոնալ:  

Փորձագետ․ Հայաստանի էներգետիկ անվտանգության գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների
 Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ինքնիշխանության հենասյուներից է, եւ դրա գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների։ Այդ մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

Տիգրան Սարգսյան․ Հայաստանում եւ Ղրղզստանում Պակիստանից եւ Հնդկաստանից մինչեւ 50 հազար աշխատանքային միգրանտ կա
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. "Գաղտնիք չէ, որ աշխատանքային ռեսուրսների ամենամեծ շուկան ռուսականն է, բայց, միաժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ղրղզստանը բախվել են միգրացիայի խնդրին", - հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համադրող Տիգրան Սարգսյանը՝ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Աստանա տեսակամրջի ժամանակ:

ՀԷՑ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել է ընկերությանն առնչվող իրավիճակը
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Սեպտեմբերի 22-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ներկայացուցիչ Ջորջ Ախալկացիին, Ասիական զարգացման բանկի (ADB) Վրաստանի գրասենյակի ավագ ներդրումային մասնագետ Ժուժաննա Գաբրիելլա Դ. Մոսնիեին, և ՀՀ-ում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանին:

ՀԱԷԿ-ը շարունակում է հանդես գալ որպես միջազգային համագործակցության կարևոր հարթակ
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. 2025 թվականի սեպտեմբերի 15–ից 19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 69-րդ նստաշրջանը։

Rate.am-ը և IDBank-ը գործարկում են արտարժույթի առքուվաճառքի առցանց հարթակ՝ շուկայի լավագույն փոխարժեքներով 
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Հանրահայտ Rate.am հարթակը և IDBank-ը հայտարարում են նոր թվային ծառայության՝ Rate.Trading հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է արտարժույթի արագ, հարմար և շահավետ առքուվաճառքի համար: Այս առաջադեմ լուծումը թույլ է տալիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց իրականացնել անվտանգ գործարքներ առցանց՝ օգտագործելով շուկայի առավել շահավետ փոխարժեքները, որոնք ձևավորվում են հարթակի մասնակիցների պահանջարկի և առաջարկի հիման վրա: 

Converse Next. Ինտելեկտուալ խաղեր ու հաճելի շփում Կոնվերս Բանկի նոր մասնաճյուղում 
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակ, Ամիրյան 2 հասցեում գործող Կոնվերս Բանկի Converse Next մասնաճյուղում պատրաստվում են մեծ միջոցառման: Սեպտեմբերի 25-26-ին մենք հյուրընկալելու ենք հայտնի բլոգերների, հաճախորդների և ինտելեկտուալ խաղերի սիրահարների, որոնք կարող են արժեքավոր նվերներ ստանալ:  

Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ քավության նոխազ դարձնել իր և իր կառավարության ամոթալի սխալների և ձախողումների համար. ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ քավության նոխազ դարձնել իր և իր կառավարության ամոթալի սխալների և ձախողումների համար, որոնք տապալեցին ԱՆԻՖ-ի հիմնադիրների թիմի կողմից ստեղծված որոշ նախագծեր: Նման հայտարարությամբ հանդես է եկել "Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ" (ԱՆԻՖ) ՓԲԸ նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։

Հայաստանի ֆինանսների նախարար․ Շրջանառության մեջ են մնացել 2 մլրդ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում Հայաստանի 2 մլրդ դոլարի եվրապարտատոմսերի երեք թողարկում։ Այդ մասին սեպտեմբերի 22-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության հարցերով զբաղվող հատուկ ինքնավար մարմին
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության հարցերով զբաղվող հատուկ ինքնավար մարմին։ ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 22-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Կիբեռանվտանգության մասին" օրենքի նախագծին եւ հարակից փաստաթղթերի փաթեթին:

"Մանթաշյանց" գործարարների ակումբի ղեկավար. ՊԵԿ-ի e-invoicing համակարգի աշխատանքի որակի պատճառով Հայաստանի տնտեսությանը տարեկան հարյուրավոր միլիոն դրամի վնաս է հասցվում
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը։ Նման գնահատականով հանդես է եկել "Մանթաշյանց" գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը:

Դավիթ Անանյան․ Գաղափարախոսության և ռազմավարության բացակայության պայմաններում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը հիշեցնում է եկամուտների և ծախսերի հաշվապահական հաշվառման գործիք
 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Բարեփոխումների և տնտեսական աճի խոստումները պետք է հիմնված լինեն մակրո գաղափարախոսության, հայեցակարգային մոտեցումների և խորքային բարեփոխումների ռազմավարության վրա։

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն 45 մլն եվրո կուղղեն Երևանի ծայրամասում նոր մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը
 Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին պետական երաշխիքով 39 մլն եվրո վարկ կտրամադրի Երեւանի ծայրամասում նոր մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ֆինանսավորման համար: Այդ վարկը կհամալրվի Եվրամիության կողմից 6 մլն եվրո դրամաշնորհով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

Եվրահանձնակատար․ ԵՄ-ը Հայաստանին լրացուցիչ 200 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման եւ բիզնեսի զարգացման համար
 Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հետ նոր օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ սեպտեմբերի 19-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով
 Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Ակբա Լիզինգը MedMeet 2025 բժշկական էքսպոյի շրջանակում ընդամենը երեք օր առաջարկում է հատուկ և արտոնյալ պայմաններ բժշկական սարքավորումներ գնելու համար։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 15-19-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է
 Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ.սեպտեմբերի 15-19-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են կրճատվել։ Եվրոյով գործարքներ արդեն ավելի քան չորս ամիս չեն իրականացվում ։

Երեւանը բարձր է գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում
 Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05