Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ուզբեկստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ուզբեկստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։

Հայաստանի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության հարցով քննարկումների մեկնարկի մասին
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի կառավարության հունիսի 25-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ քննարկումների մեկնարկի մասին։

Հայաստանի իշխանություններն աջակցություն կցուցաբերեն այն ֆերմերներին, ովքեր բախվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն իրենց արտադրանքի մատակարարման սահմանափակումներին
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի իշխանություններն աջակցություն կցուցաբերեն ինտենսիվ այգիներ հիմնած այն ֆերմերներին, ովքեր բախվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն իրենց արտադրանքի մատակարարման սահմանափակումներին։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 25-ի նիստում։

Պոդգուզով. Եվրասիական կապվածությունը Հայաստանի համար վերացական թեմա չէ, այլ առևտրի զարգացման գործոն
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական կապվածությունը Հայաստանի համար վերացական թեմա չէ, այլ առևտրի զարգացման և նոր հնարավորությունների իրացման գործոն։ Այս մասին հունիսի 25-ին Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար ձևաչափով մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին։

Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացուցչություն է բացել Հայաստանում
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատը (Ukrainian CCI) ներկայացուցչություն է բացել Հայաստանում։ Ներկայացուցչությունը կգլխավորի տնտեսագետ, հասարակական գործիչ և Երևանում ուկրաինա-հայկական մի շարք նախաձեռնությունների ղեկավար Ելենա Շևչուկը։

Ֆինանսների նախարար. ԵԱԶԲ-ի առաջնահերթությունները 2027-2031 թվականների նոր ռազմավարության շրջանակներում կրիտիկական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) առաջնահերթությունները 2027-2031 թվականների նոր ռազմավարության շրջանակներում կրիտիկական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար։ Այս մասին հունիսի 25-ին Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Numbeo. Երևանը Հարավային Կովկասի ամենաթանկ մայրաքաղաքն է կյանքի արժեքով
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Երևանը Հարավային Կովկասի ամենաթանկ մայրաքաղաքն է։ Այս մասին են վկայում աշխարհում խոշորագույն գլոբալ քրաուդսորսինգային Numbeo առցանց տվյալների բազայի հետազոտությունները։

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն ու գլխավոր տնօրենը
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը:

Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիս
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Առցանց գնումներն այսօր վաղուց արդեն սովորական երևույթ են դարձել։ Մի քանի հպումով կարելի է պատվիրել սպորտային կոշիկներ, հագուստ, աքսեսուարներ կամ ցանկացած այլ ապրանք աշխարհի տարբեր երկրների խանութներից։

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը։

Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիք
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի վերջին մրցանակաբաշխությունում Կոնվերս Բանկն արժանացել է ընդհանուր առմամբ 5 մրցանակի:

"ԴԻԼԻ" ՍՊԸ կաթնամթերքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ձեռնարկության աշխատանքը կասեցվել է
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո.  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից «ԴԻԼԻ» ՍՊ ընկերությունում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Միջոցառումների տոմսերի վաճառքի Eventhub հարթակն ընդլայնում է հնարավորությունները` տեղական շուկայի գնորդների և միջոցառումների կազմակերպիչների համար հասանելի դարձնելով եվրոպական շուկան:

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ու պաշտոնը թողնող տնօրեններին և հայաստանյան գրասենյակի ղեկավարներին
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային նորանշանակ և պաշտոնը թողնող տնօրեններին, ինչպես նաև հայաստանյան գրասենյակի ղեկավարներին։

Մխիթար Հայրապետյանը՝ Գագարինի արհեստական բանականության տվյալների կենտրոնի մասին. Սա ոչ թե հանկարծակի բեկում է, այլ բազմամյա հետևողական աշխատանքի արդյունք
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո.«Մենք այս կետին հասել ենք քայլ առ քայլ՝ սխալների և շարունակական ջանքերի միջով. այս նախագիծը հանկարծակի բեկում չէ, այլ բազմամյա հետևողական աշխատանքի արդյունք է», - Forbes պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ մեկնաբանելով Գագարինում արհեստական բանականության (ԱԲ) տվյալների մշակման նոր կենտրոնի (ՏՄԿ) գործարկումը, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար գրաֆիկական պրոցեսորներով:

Հայաստանի իշխանությունները աշխատում են Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում աշխատանքներ են տարվում Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Կենտրոնի տնօրեն. 2026 թվականի գարունն ու հունիսը Հայաստանում դարձել են վերջին տասնամյակների ամենախոնավ ժամանակահատվածները
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. 2026 թվականի գարունն ու հունիսը Հայաստանում աչքի են ընկել բացառիկ կլիմայական պայմաններով. սա վերջին տասնամյակների ամենախոնավ ժամանակահատվածներից մեկն էր, ինչն էականորեն փոխել է երկրի ջրային ռեսուրսների պատկերը:

Հայաստանը, Եվրահանձնաժողովը և EIB-ն տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո.Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր՝ պաշտոնապես ամրագրելով EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակներում խորհրդատվական աջակցության մեկնարկը։

ՊԵԿ-ը հիշեցնում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման կարգում կատարված փոփոխությունների մասին
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո.ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնցով փոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման կարգը։

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74