Հայաստանում բեռնափոխադրումները 11 ամսում նվազել են 10,2%-ով՝ ուղևորափոխադրումների 18,1% - ով աճի պայմաններում
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո.Հայաստանում բեռնափոխադրումների ծավալի անկումը 2024 թվականի հունվար-նոյեմբերին պահպանվել է՝ տարեկան տեմպերի արագացմամբ՝ 2,1% - ից մինչեւ 10,2%՝ կազմելով 15 269,2 հազար տոննա։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, անկումը պայմանավորված է եղել երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների զգալի անկմամբ և ավտոմոբիլային բեռնափոխադրումների գերիշխող ծավալի անկմամբ:

Առեւանգված եւ հետախուզման մեջ գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը կազատվեն գույքահարկի վճարումից
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո.Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով:

Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի որոշումը համարում Է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո.Մոսկվան Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի բաժինը 2024թ. դեկտեմբերին հասել է 52%-ի
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի բաժինը մեկ տարի առաջվա 23%-ից հասել է 52% - ի, այսինքն, մեկ տարվա ընթացքում գործարքների ծավալը արժեքային արտահայտությամբ 4.2 մլրդ դոլարից հասել է 14.7 մլրդ դոլարի։ Մասնավորապես, 2024 թվականի հունվար-նոյեմբերին թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման դոմինանտը կազմել է, համապատասխանաբար, 44% և 62% ՝ նախորդ տարվա 18% - ի և 30% - ի դիմաց։

2024թ. դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասել է 8 455 մլն կվտ/ժամի
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 8 455 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5.9% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:

ՊԵԿ. Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո.2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

Հայաստանի արտադրողները կմասնակցեն «ՊրոդԷքսպո-2025» միջազգային ցուցահանդեսին
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտադրողները կմասնակցեն Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում սննդամթերքի, ըմպելիքների և դրանց արտադրության հումքի «ՊրոդԷքսպո-2025» միջազգային ցուցահանդեսին:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները փոխանակում են մի շարք գործառույթներ
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո. Այսուհետ Հայաստանում խաղային գործունեության կարգավորումը վերապահվելու է Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերությունը՝ Ֆինանսների նախարարությանը: "Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին" օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հունվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո.

Հայաստանի ԿԲ. 2025թ. հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության ապահովման պահանջը
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ. հոկտեմբերի 1-ից:

 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո.

Հայաստանը և ԱՄՆ-ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումն ամրապնդելու համար
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանն ու ԱՄՆ-ը մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել՝ ամրապնդելու երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումը, համադրելու քաղաքականության շրջանակները և փոխանակելու տեղեկատվությունը: Այդ մասին ասվում է նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ստորագրած Ռազմավարական գործընկերության կանոնադրության տեքստում, որը հրապարակել է Հայաստանի ԱԳՆ-ը:

Լարսը փակ է բեռնատարների համար
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,

Արմինֆո. Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Վերսկսվել է օտարերկրյա ներդրումների հոսքը օֆշորային Ջերսիից դեպի Հայաստան
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո.Ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված 2024թ. հունվար-սեպտեմբերին կրճատվել է մինչև մինուս 119.5 մլն դոլար (46.3 մլրդ դրամ)՝ դրական 353.7 մլն դոլարից (139.2 մլրդ դրամ) կամ՝ տարեկան կտրվածքով 2.3 անգամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք նշվում են զուտ հոսքի տեսքով, ինչը նշանակում է ներգրավված և մարված օտարերկրյա ներդրումների տարբերությունը։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքը դրական մակարդակի վրա է մնացել ՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 9 անգամ ՝ 436 մլն դոլարից (171.5 մլրդ դրամ) հասնելով 48.5 մլն դոլարի (18.8 մլրդ դրամ)։

Նախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններով
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։

Աղասի Թավադյան. Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո.2023 թվականին Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ամբերդ» հետազոտական ցանցի  փորձագետ, tvyal.com վերլուծական կենտրոնի հիմնադիր Աղասի Թավադյանը:

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո. Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն հպարտությամբ հայտարարում է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնությանն (UNEP FI) անդամակցության մասին և հաստատում է իր հանձնառությունը որպես ՄԱԿ-ի Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների (PRB) ստորագրող կողմ: Այս նշաձողը վերահաստատում է Բանկի նվիրվածությունը/հավատարմությունը կայուն զարգացմանը` իր ռազմավարությունները համահունչ դարձնելով Փարիզի համաձայնագրի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs):

Հայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում
 Երեքշաբթի, 14 Հունվարի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23