Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանն ու Չինաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հղում անելով Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքներին։
|
Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Երեւանն ու Պեկինը ողջունում են վերջին տարիներին երկկողմ առեւտրի կայուն աճը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու դրա հետագա աճի ուղղությամբ, այդ թվում՝ հայկական արտադրանքի արտահանման խթանման եւ դրանց՝ չինական շուկա մուտք գործելու, ինչպես նաեւ Հայաստանում չինական ընկերությունների ներդրումների ներգրավման նպատակով։ Հայաստանը ողջունում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին։ Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հայտարարությունում:
Համաձայն փաստաթղթի՝ կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխանակումները եւ համագործակցությունը՝ առեւտրի եւ ներդրումային ներուժի ընդլայնման նպատակով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիայի աղբյուրները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ այլն։
«Կողմերը ճանաչում են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի էական դերը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու կանոնավոր կերպով գումարել Հանձնաժողովի նիստերը եւ ջանքեր գործադրել դրա որոշումների համապարփակ իրագործման ուղղությամբ, ինչի համար երկու կողմերն էլ բարձրացնում են Հանձնաժողովի համանախագահների մակարդակը։
Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներմուծման եւ արտահանման տոնավաճառին, Չինաստանի ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառին, Գլոբալ թվային առեւտրի ցուցահանդեսին, Չինաստանի սպառողական ապրանքների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի միջին եւ փոքր ձեռնարկությունների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներդրումների եւ առեւտրի միջազգային տոնավաճառին եւ այլ խոշոր ցուցահանդեսների։ Չինական կողմն աջակցում է հայկական կողմին բարձրորակ ապրանքների առաջխաղացման եւ վաճառքի համար առցանց հարթակների օգտագործման հարցում։ Հայաստանը նույնպես ողջունում է չինական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին, այդ թվում՝ «EXPO Food and Drinks», «ArmProd EXPO», «Build EXPO», «Industrial Armenia EXPO», «DigiTec Expo», «ArmHighTech Exhibition» ցուցահանդեսներին, եւ այլն։
Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու փոխադարձ ներդրումները՝ այնպիսի ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ այլն, խթանելու բարձրորակ համագործակցությունը։
Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրային-իրավական դաշտի կատարելագործումը, եւ ակտիվորեն ուսումնասիրում են առեւտրի եւ ներդրումների ընթացակարգերի ազատականացման եւ դյուրացման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը։ Կողմերը վերահաստատում են իրենց վճռական դիրքորոշումը՝ պաշտպանելու բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում ԱՀԿ-ն է, եւ աջակցում են Զարգացման համար ներդրումների դյուրացման (IFD) համաձայնագրի ներառմանը ԱՀԿ-ի իրավական կառուցվածքի մեջ։
Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու զարգացման մասով համագործակցությունը եւ մշակելու հնարավորություններ Հայաստանում ավելի մեծ թվով փոքր եւ գեղեցիկ սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Չինաստանին՝ շարունակական տեխնիկական աջակցության համար, ներառյալ՝ մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերը։
Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Մասնավորապես Կողմերը բարձր են գնահատում երկու երկրների միջեւ հաստատված առանց վիզայի ռեժիմը, որը նշանակալիորեն խթանում է զբոսաշրջությունը, ամրապնդում է ժողովուրդների միջեւ շփումները եւ ընդլայնում տնտեսական, սոցիալական ու մշակույթային կապերը։ Կողմերը համաձայնում են, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի գործարկումը լրացուցիչ խթան է ծառայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար։ Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը Չինաստանի զբոսաշրջության ամենամյա միջազգային ցուցահանդեսին (CITM) եւ այլ զբոսաշրջային ցուցահանդեսների։
|
Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային:
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Ակբա բանկը գործարկել է 66-րդ՝ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:00-21:15):
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 - 2022թթ. տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում, շարունակում են արդիական մնալ. կողմերից ոչ մեկը դրանցից դուրս չի եկել: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրին վերադառնալու անհրաժեշտություն չկա:
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել են։ Եվրոյով գործարքներ արդեն երեք ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների անկումն արագացել է 75,3%-ից մինչև 76,2%, իսկ ռուբլով գործարքների թրենդը ծավալվել է 5 անգամ էական աճից դեպի 34,2% անկում ։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալին ընդլայնել դոլարի նկատմամբ գերակայությունը 3 անգամից մինչեւ 8,2 անգամ։
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Հայաստանի պետական գանձարանի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են մոտ 16%-ով, ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության 2025 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկագրում։
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության կայուն զարգացման համար ԱրարատԲանկն առաջարկում է նոր պրոդուկտ՝ «Անգրավ գյուղատնտեսական վարկ», որը նախատեսված է գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար։
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
Արմինֆո.ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը սեպտեմբերի 25-28-ը Մոսկվայում կայանալիք "Համաշխարհային ատոմային շաբաթ"միջազգային համաժողովին: Այս մասին նա հայտարարել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով լրագրողների հարցերին ։
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
ԱրմԻնֆո: Վաշինգտոնում հայ-ամերիկյան փաստաթղթերի ստորագրումից 20 օր անց ՀՀ կառավարությունը դրանք ներկայացրել է օգոստոսի 29-ին՝ Facebook-ի իր էջում:
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Ամերիաբանկը գործարկել է թվային բիզնես քարտեր իրավաբանական անձ հաճախորդների համար՝ բիզնեսներին առաջարկելով նորարարական, անվտանգ և մատչելի լուծում: Թվային բիզնես քարտերը պատվիրելուց և ակտիվացումից հետո հասանելի են անմիջապես՝ առանց սպասելու ֆիզիկական քարտի թողարկմանը, նվազեցնում են պլաստիկի օգտագործումը և ապահովված են ժամանակակից թվային պաշտպանությամբ:
|
Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,
|
Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,
|
Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը:
|
Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
|
Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարության օգոստոսի 28-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում: Կառավարության այսօրվա նիստում նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի հունվար-հուլիսի ամիսներին Հայաստանից արտահանվել է 103 հազար 260 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 92 հազար 838 տոննա։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ կառավարության օգոստոսի 28-ի նիստի ընթացքում:
|