Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026,

Արմինֆո Հայաստանում 100 տարին լրացած բոլոր տարեցներին կտրամադրվի 1 մլն դրամ (2,5 հազար դոլարից փոքր-ինչ ավելի) միանվագ աջակցություն։

Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գրծադիրը սահմանել է 2026 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում։

Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
 Հինգշաբթի, 5 Փետրվարի 2026,

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ:

 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո.

Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո. Փետրվարի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։

Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո.2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է  Հայաստանի բազմադարյա վանքերի,  եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը։

Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո.Արմլիզինգ ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են ընդամենը մեկ օրում։ Տեղաբաշխողն էր Կոնվերս Բանկը։

Փորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիա
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո. Փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) բնագավառում գործնական փորձ ունեցող երկրներից առայժմ միայն Ռուսաստանն է տիրապետում ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիայի: Այդ մասին ասել է "Գեոէներգետիկա Ինֆո" վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը "էներգետիկայի արդիական հարցեր" թեմայով Մոսկվա-Երևան-Մինսկ-Տաշքենդ-Սուխում տեսակամուրջի ընթացքում՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 4-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացվրծ «Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM) ասոցացված անդամ դառնալու մասին» եւ ««Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML) թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն։

 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո.

Հայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները հերթական փորձն են ձեռնարկում ՝ պարզեցնելու ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննությունների անցկացման ընթացակարգը: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 4-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Առեւտրաարդյունաբերական պալատների մասին" օրենքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են "Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց" ծրագրի համաֆինանսավորման ընթացիկ մանրամասները
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը:

Դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծ
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո. Հայաստանում դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա։ Այդ մասին փետրվարի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը։

Փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է Ռուսաստանից
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո.Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2025թ. հունվար - դեկտեմբերին աճել է 8,6%-ով (2024թ. 9% անկման դիմաց) ՝ գերազանցելով 1,6 մլրդ դոլարը ։ Ընդ որում, ոչ առևտրային բնույթի փոխանցումների գծով զուտ ներհոսքի տարեկան միտումը նույնպես 35% անկումից հասել է 25% աճի՝ բացարձակ արտահայտությամբ հասնելով 714,1 մլն դոլարի։ Վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր զուտ ներհոսքում տարվա ընթացքում աճել է 38%-ից մինչև 44% (2023թ. 53% և  2022թ. 67%-ի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

ԱրմինֆոՎերջին օրերին մամուլում տեղ են գտնել հրապարակումներ` «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի ծառայությունների դիմաց հավաքագրումները դադարեցնելու մասին։ Լինելով հաճախորդամետ, թափանցիկ և արժանահավատ տեղեկատվությունը կարևորող ընկերություն՝ Իդրամը անհրաժեշտ է համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել։

Հայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվի
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո.Առաջիկայում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվի։ Փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հաղորդել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով տեղեկատվությանն այն մասին, որ ԿԲ-ը վերանայել է անկանխիկ վճարումների սահմանային միջնորդավճարները:

 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո.

Հայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցով
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո. Հայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցով։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 4-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Մաքսային կարգավորման մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Հայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասը
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026,

Արմինֆո Համատեղությամբ աշխատող ՀՀ քաղաքացիներից գանձվում է բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար: Այդ մասին փետրվարի 4-ին Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Արտ. փոխարժեքները
12.03.2026
RUB4.760.02
USD377.440.17
EUR436.25-1.65
GBP505.51-1.80
CAD277.71-0.37
JPY23.78-0.06
CNY54.93-0.01
CHF483.40-1.27