Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի արժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 14-18-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել են։ Եվրոյով գործարքներ արդեն գրեթե երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 2 անգամ աճից դեպի 34% անկում, իսկ դոլարային գործարքների անկումն արագացել է 40%-ից մինչեւ 73%. Արդյունքում՝ արդեն երկրորդ շաբաթը ռուբլով գործարքները գերակշռում են դոլարային գործարքների նկատմամբ, ընդ որում, այժմ ավելի տպավորիչ, քան մեկ շաբաթ առաջ՝ 2,5 անգամ՝ նախկին 1,1 անգամի դիմաց։
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի էլեկտրական ցանցերում (ՀԷՑ) ստեղծված իրավիճակը կարելի է կապել ներդրումների հետ, բայց ավելի ճիշտ է տեսնել, թե որքան լուրջ սպառնալիքներ է դա պարունակում էներգետիկ անվտանգության համատեքստում։ Այդ մասին հուլիսի 18 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերությունը ստացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը: ՀԾԿՀ ղեկավարի ներկայացրած գնահատականների ուսումնասիրության արդյունքում "Տաշիր" ընկերությունների խումբը որոշում կկայացնի հետագա քայլերի վերաբերյալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԸԽ-ին մոտ աղբյուրները:
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. Արդշինբանկի vPOS հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց առցանց վաճառքի կետերում ակտիվացնելու ակնթարթային վճարումները Apple Pay-ի միջոցով: Նոր ծառայությունը հնարավոր է դարձել Arca ազգային վճարային համակարգի շնորհիվ և բանկի մասնագետների մասնակցությամբ:
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. ԱՊՀ-ից դուրս գալու Հայաստանի ցանկության մասին ոչ մի ազդակ չի եղել, նման տարբերակը բացառվում է։ Այս մասին ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում ՏԱՍՍ-ին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հուլիսի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորին։
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից բողոք է ստացել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերության գործունեության վերաբերյալ:
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ամերիաբանկի և Arca-ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay-ով կատարել վճարումներ նաև հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone-ի և թե Apple ապրանքանիշի մյուս սարքավորումների համար։
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով զբաղվելու կոչով դիմել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը Սոֆիայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։
|
Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ և մշակել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում խախտումներով տրված հավաստագրերով ապրանքների հետկանչման մեխանիզմ: Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո.ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. ԱրարատԲանկի աջակցությամբ առաջիկա հանգստյան օրերին՝ հուլիսի 19-ին և 20-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) տեղի է ունենալու Հայկական ազգային փառատոնը։
Արդեն երկրորդ անգամ անցկացվող Հայկական ազգային փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, խոսել հայկական արմատների և արվեստի մասին։ Որպես միջոցառման թեմա ընտրված են հայոց արքայատոհմերը։ Այցելուները կծանոթանան հայոց պատմության առանձին դրվագներին,
արքայատոհմերի ժամանակաշրջանների առանձնահատկություններին։
Փառատոնի շրջանակներում ԱրարատԲանկն ունենալու է առանձին տաղավար, որտեղ ցուցադրվելու է բանկի ֆինանսավորմամբ ստեղծված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը։ Փաստավավերագրական
եռաշարքը ցուցադրվելու է հարմարավետ և համապատասխան նստատեղերով կահավորված տաղավարում,
հուլիսի 19-ին՝ ժամը 20։00-23։00-ը, իսկ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-19։00-ը, մուտքն ազատ է։
Միջոցառման շրջանակում այցելուներին սպասվում է նաև․
Ժամանակակից արվեստի ցուցադրություն,
Գորգերի լվացման արարողություն՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ,
Տարազների Fashion Show՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ,
Համերգային շոու ծրագիր,
Հայկական խոհանոցի ներկայացում՝ ավանդական համերով և նոր մոտեցումներով,
Հայ արտադրողների տաղավարներ:
Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև վարպետաց դասեր․
Որդան կարմիրի պատրաստում,
Ասեղնագործության տեխնիկա,
Ժանյակագործության արվեստ,
Խաչքարագործություն,
Թղթի վերամշակում և ստեղծագործ մոտեցումներ:
ԱրարատԲանկը, Հայկական ազգային փառատոնի ֆինանսական գործընկերն է՝ կարևորելով մշակութային
ժառանգության պահպանումը և փոխանցումը նոր սերնդին։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս տարի ևս հյուրընկալել է Իսպանիայի Թագավորության ավիացիոն անվտանգության գործակալության բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում էին Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների և ավիացիոն անվտանգության տնօրեն Կառլոս Գարսիան և Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների սերտիֆիկացման անվտանգության հսկողության բաժնի ղեկավար Իրայա Իրազաբալը:
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ:
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) "Աէրոֆլոտ" ավիաընկերությանը եւ նրա "Ռոսիա" դուստր ընկերությանը թույլատրել է ամենօրյա չվերթներ իրականացնել դեպի Գյումրի: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այդ մասին ասվում է «Ռոսավիացիա»-ի հրամանում։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հուլիսի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բուլղարիայի Հանրապետություն՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկմանն ու դրանց հետագա զարգացմանն ուղղված բանակցությունների նպատակով։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունն ավելի քան 575 մլն դրամ կհատկացնի երեւանի կոյուղու համակարգի արդիականացման ծրագրի իրականացմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։
Մեսրոպ Մեսրոպյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։
|
Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 3,37 մլրդ դրամ կուղղի դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակմանը։ Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։
|