Էկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբ
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվում է հավատալ Հայաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը: Վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի ս.թ. հոկտեմբեր ամսվա տվյալները՝ նա նշել է, որ նման դանդաղում չէր կարող լինել, քանի որ տնտեսության առանցքային հատվածները զգալի աճի են հասել։

ՊԵԿ փոխնախագահը մասնակցել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո Նոյեմբերի 25-29-ն Ասունսիոնում (Պարագվայի Հանրապետություն) անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան համաժողովը, որի շրջանակում նոյեմբերի 25-ին կայացել է նաև Ասիական նախաձեռնության 7-րդ բարձրաստիճան հանդիպումը:

ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարար
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.  Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր տնտեսական շահերը խթանում են արդյունաբերական գործընկերության ենթակառուցվածքի զարգացումը։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը՝ "Ռուսական արդյունաբերող-2024" միջազգային համաժողով-ցուցահանդեսի լիագումար նստաշրջանում։

Modi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկա
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Modi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկա։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հաղորդել են ընկերությունում։

Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

ԱրմինֆոEuromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակ: Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում արժանացել այս մրցանակին:

Հայաստանում կան երթևեկության համար փակ ճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը ևս փակ է
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ԵԱԶԲ փոխնախագահ. Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի  նախագծի առաջ մղման համար
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանին տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի նախագծի իրականացման համար հատկացվել է դրամաշնորհ, որը թույլ կտա ստեղծել համակարգի ազգային հատված: Այդ մասին նոյեմբերի 28-ին Մոսկվա-Մինսկ-Երեւան-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ, որը նվիրված է ԵԱՏՄ երկրների թվային նախագծերին, հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։

 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.

Հայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասին
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Հայրենական բանկային համակարգից բրիտանական արմատներով խոշոր միջազգային Հոնկոնգ-Շանհայյան բանկային խմբի «հայկական մասնաճյուղի» դուրս գալը, որի մասին հայտարարվեց մի քանի տարի առաջ, երկրի ֆինանսական հասարակայնության մոտ արդարացի հարց առաջացրեց. ինչ է լինելու անգլիական բանկի հաճախորդների և առաջին հերթին բիզնես-հաճախորդների հետ, ովքեր սկսած 1996 թվականից այստեղ ստանում էին միջազգային բանկինգի չափանիշներին և սկզբունքներին համապատասխան սպասարկում: Եվ հայտարարությունը, որ հնչեց ընթացիկ տարվա սկզբում այն մասին, որ HSBC բանկ Հայաստանը փաստորեն կկլանվի բացառապես հայկական արմատներով բանկի կողմից, ոչ միայն բավարարվածություն բերեց առ այն, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, այլև առաջացրեց բազմաթիվ հարցեր… ԱրմԻնֆոյի տնորեն և տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանը փորձեց ստանալ վերջիններիս հիմնական մասին պատասխանները Արդշինբանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանից:

Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                    
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի 29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»: Բանկը ս.թ. դեկտեմբերի 2-ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ:

ԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակին
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Նոյեմբերի 22-ին Երևանում առաջին անգամ անցկացված Visa Cashless Forum-ի ընթացքում ԱրարատԲանկն արժանացել է «Ամուր գործակցություն» հեղինակավոր մրցանակին։ Մրցանակը շնորհվել է տարիների ընթացքում նոր նախագծերի ներդրման և իրականացման շրջանակում Visa-ի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար։

ԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համար
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.

Լուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համար
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Երևանում մեկնարկել է առաջին զբոսաշրջային MICE համաժողովը (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) ՝ Սերբիայի, Վրաստանի, Հունաստանի և Հորդանանի ճյուղային փորձագետների և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման նախաձեռնողը Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն է:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմը
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմը: Այդ մասին առաջին MICE-ֆորումի (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) շրջանակներում, որը նվիրված է Հայաստանում գործարար տուրիզմի զարգացման հեռանկարներին, հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Ս.թ. նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացնում է ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ ի ծառայումն մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը:

Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝ առավելագույնը 20 000 ՀՀ դրամ սահմանաչափով։

OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

ԱրմինֆոOVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը վերափոխել է բոլոր 26 վաճառքի և սպասարկման սրահները՝ դրանք ավելի ժամանակակից և նորարակական չափանիշներին համապատասխանեցնելով և սպասարկման առավելագույն հարմարավետություն ապահովելով։ 

Կառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։

Հայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024,

Արմինֆո Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23