Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. 2024 թվականի ընթացքում Երևանում տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը հանգեցրել են Ռուսաստանի զբոսաշրջիկների արտահոսքի։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. Հոկտեմբերի 30-ին կայացել է AMX ամենամյա մրցանակաբաշխությունը, որը այս տարի ևս միավորել է Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար ընկերություններին։ Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին հանձնել են մրցանակներ՝ ընդգծելով նրանց ձեռքբերումները 2023-2024 թվականներին։
|
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Հոկտեմբերի 31-ը ֆինանսական օրացույցում նշվում է որպես Խնայողությունների միջազգային օր։ Այս առիթով Իդրամ Junior-ը հյուրընկալել էր Koreez 2024-ի «Junius» ֆինանսական գրագիտության մրցույթի 10-14 տարեկան շուրջ 25 մասնակիցների։
|
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն hպարտությամբ տեղեկացնում է կայուն էներգետիկայի ոլորտում իր շարունակական ներդրումների մասին:
|
Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Կոնվերս Բանկը կրկին AMX Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ամենամյա համատեղ մրցանակաբաշխության մրցանակակիր է։ Բանկի ներդրումն ու աշխատանքի արդյունավետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary System անվանակարգում. մրցանակն, ի դեպ, շնորհվում էր առաջին անգամ։
|
Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.2025 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Պետական պարտքի կառավարում» ծրագրի իրականացման ներքո կառավարության պարտքի սպասարկման համար հատկացվել է շուրջ 394 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 323 մլրդ դրամի համեմատությամբ շուրջ 71 մլրդ դրամ գումարով ավելի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
|
Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. Առաջիկա մեկ-մեկուկես տարում Հայաստանը պետք է մի շարք կարևորագույն որոշումներ կայացնի հետագա քաղաքական, աշխարհառազմավարական և տնտեսական զարգացման վերաբերյալ:
|
Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Հաշվի առնելով ֆիսկալ իրավիճակը ՝ պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի կրճատման անհրաժեշտություն կա։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
|
Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. Ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Առաջնորդվելով դրանով՝ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 29-ին հերթական անգամ իջեցրել է առանցքային տոկոսադրույքը 7.5% - ից մինչև 7.25%: Մանրամասն հիմնավորումը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
|
Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանում դիտվում է սպառողական և հիփոթեքային վարկերի հսկայական պահանջարկ, իսկ քանի որ ԿԲ-ի առանցքային տոկոսադրույքն իր էությամբ ունիտար է, ապա այն վարկային ռեսուրսների մեծ պահանջարկի դեպքում կարող է երկակի ազդեցություն ունենալ շուկայում: Այդ մասին հոկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
|
Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Ակբա Լիզինգը և JAC Motors Armenia-ն ներկայացնում են աննախադեպ առաջարկ, որի շրջանակում JAC-ի «փիքափներն» ու կոմերցիոն դասի լայն մոդելային շարքի մեքենաները հնարավոր է ձեռք բերել 3 տարի մարման ժամկետով, տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով՝ անվճար ստանալով նաև ԿԱՍԿՈ ապահովագրություն: Այս բացառիկ առաջարկը գործելու է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
|
Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Հայաստանի տնտեսության կառուցվածքը շարունակում է վատանալ։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության մեջ, որը վերլուծել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր աամիսներին։
|
Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Ավարտվել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ 2024 թվականի տարեկան հանդիպումները, որոնք մեկ հարկի տակ էին համախմբել տարբեր պետությունների տնտեսական ոլորտի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ու ֆինանսատնտեսական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների:
|
Երեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ այս անգամ ևս 0,25 տոկոսային կետով՝ 7,5 տոկոսից մինչեւ 7,25 տոկոս: Սա ընթացիկ տարում առանցքային տոկոսադրույքի արդեն 7-րդ իջեցումն է, ընդհանուր առմամբ՝ 2 տ.կ. - ով (2023թ. դեկտեմբերի 9,25% - ից)։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 29-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:
|
Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Դիլիջանում մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր MICE զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում։
|
Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Հայաստանի ապահովագրական հատվածը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 1.7 մլրդ դրամի (4.4 մլն դոլար) հարկեր, ինչը 6.3% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարից 1.4 մլրդ դրամը բաժին է ընկել ուղղակի հարկերին ՝ տարեկան 7.7% աճով ։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
|
Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսված բյուջետային հատկացումների աճը բացատրվում է Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ոստիկանության բաժանմունքների, ինչպես նաև Ջրային պարեկային ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմամբ: Այդ մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
|
Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո.Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին 9,1% - ով կրճատել է պետբյուջե կատարված հարկային վճարումները ՝ մինչև 27.9 մլրդ դրամ (72.1 մլն դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները, այդ գումարից 8.8 մլրդ ստացվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), իսկ 12.8 մլրդ՝ ԱԱՀ։
|
Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 8% - ով կրճատել է պետական գանձարան հարկային վճարումները՝ մինչև 102.8 մլրդ դրամ (265.5 մլն դոլար) ։ Ինչպես վկայում են Պետեկամուտների կոմիտեի տվյալները, այդ գումարից 89,7% - ը կամ 92.3 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ և եկամտահարկ), ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշին զիջում է 9,4% - ով ։
|
Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը գտնում է, որ բարձր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ռիսկերի և տնտեսական բարձր աճի նախորդ գործոնների նվազեցման պայմաններում 2025 թվականին մակրոտնտեսական կայունության ապահովման համար կարևոր նշանակություն է ձեռք բերում հակացիկլիկ տնտեսական քաղաքականությունը, որը հիմնված է պետական կապիտալ ներդրումների արդյունավետության բարձրացման և հարկային քաղաքականության հետագա կատարելագործման վրա ։ 2025 թվականի բյուջեի նախագծին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ ներկայացնելով ՀՀ ԿԲ համապատասխան եզրակացությունը։
|