Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. "Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ" ՓԲԸ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ժան Մազեչյանը՝ սեպտեմբերի 24-ին Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և երկրի շուկայում "Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ" ընկերության աշխատանքի 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
|
Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկում է արշավ իր C360 NEO, C360 ULTRA և C360 ELITE փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդների համար:
|
Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,
|
Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո."Telcell" ԲԲԸ բիլինգային ընկերությունն իրականացրել է իր սովորական ոչ փաստաթղթային բաժնետոմսերի առաջնային թողարկումը' 1.540 մլրդ դրամ թողարկման ծավալով: Բաժնետոմսերի թողարկման մեկնարկը տրվել է ս.թ. սեպտեմբերի 18-ին: Ադս մասին նշվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրում:
|
Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Վրաստանում արդեն պատրաստ է Ախալցխան Բաթումին կապող 31 կմ ճանապարհահատվածը։ Ընդհանուր առմամբ, վրացական իշխանությունները պետք է վերակառուցեն ճանապարհի 47 կմ-ը ։ Հաջորդ լողափնյա սեզոնին Հայաստանի բնակիչները Վրաստանի սևծովյան ափ կհասնեն ուղիղ, կարճ ճանապարհով։
|
Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։
|
Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,
|
Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Հայ-թուրքական սահմանի բացումն ու թուրքական հնարավոր տնտեսական էքսպանսիան մտահոգություններ են առաջացնում Հայաստանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայկական շուկայում թուրքական սննդամթերքի գերմրցունակությանը: ACCESS վերլուծական կենտրոնի փորձագետները գնահատել են թուրքական սննդամթերքի մրցունակության մակարդակը Հայաստանում՝ սահմանի բացման դեպքում, ինչպես նաև դիտարկել հնարավոր ռիսկերին դիմակայելու հնարավոր ուղիները:
|
Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանի համար, որը չունի նավթի և գազի սեփական հանքավայրեր, ատոմային էլեկտրակայանի անխափան և անվտանգ շահագործման հարցը կենսական նշանակություն է ստանում:
|
Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալ Հուա Լյուն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության միջև 2024-2029թթ. համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթը: Ստորագրումը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսի 68-րդ նստաշրջանի հարթակներում:
|
Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024,
|
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Այսօր մեր օդանավակայանները թռիչքներ են իրականացնում 45 ուղղություններով, և մենք աշխատում ենք այդ ցանցն ընդլայնելու ուղղությամբ ։ Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող "ժամանակակից Հայաստանի հեռանկարները.տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ" թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
|
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր:
|
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի հին բաժանորդները պարտավոր չեն վճարել նոր սպառողների միացման համար: Այդ մասին սեպտեմբերի 20-ին էլեկտրաէներգետիկական ոլորտում տիրող իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը։
|
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Մեր նպատակն է Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային կամ տարածաշրջանային օդանավակայան, որը թռիչքներ կիրականացնի ոչ միայն դեպի Երևան, այլև՝ հարևան երկրների հարակից քաղաքներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում անցկացվող "ժամանակակից Հայաստանի հեռանկարները. տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ" թեմայով պանելային քննարկման ժամանակ։
|
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) չի հետաքրքրում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն "Տաշիր" ընկերությունների խմբին վաճառելու գործարքի գումարը, քանի որ գումարը ներառված չէ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Այդ մասին սեպտեմբերի 20-ին սպառողների էլեկտրամատակարարման իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը ՝ պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։
|
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Ռազմարդյունաբերական համալիրը հսկայական ներուժ ունի տնտեսության կարևոր հատվածներից մեկը դառնալու համար։ Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
|
Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:
|
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:
Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել է ՀՀ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումների ընթացքը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը և տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ:
|
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Էկոոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի Ճապոնական ընկերակցության «ROTOBO» (Japan Association for Trade with Russia and NIS) Ռուսական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի և Մոսկվայի գրասենյակի տնօրեն Նաոյա Հասեյի հետ։
|