Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Սեպտեմբերի 3-ին Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակության շրջանակում ԱրմՍվիսԲանկն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից, Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում, արդեն երրորդ անգամ արժանացել է «Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» (“Leading partner bank in Armenia”) մրցանակին:
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանում խոշորագույն «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում հայկական սթարթափները կներկայացնեն իրենց ներուժը։ Ինչպես ասվում է ցուցահանդեսի կազմակերպիչների հաղորդագրությունում, հոկտեմբերի 4-6-ը «ԴիջիԹեք»-ի շրջանակում սթարթափների համար կստեղծվի Startup Alley հատուկ հարթակ, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մշակումները ավելի քան 100 ներդրողների առջև:
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ։
|
Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
|
Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. FLYONE ARMENIA ազգային ավիափոխադրողը Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանի կողմից ճանաչվել է 2024 թվականի առաջին եռամսյակում դեպի "Դոմոդեդովո" չվերթներով ամենաճշտապահ ավիափոխադրողներից մեկը՝ 182 թռիչքներով և վայրէջքներով: Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Այդ մասին հաղորդել է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
|
Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. ԱրմՍվիսԲանկն ուրախ է տեղեկացնել Visa International-ի հետ նոր գործընկերության մասին՝ դառնալով համաշխարհային վճարային տեխնոլոգիաների առաջատարի հիմնական անդամ: Այս համաձայնագիրը նշանավորում է ԱրմՍվիսԲանկի և VISA International-ի միջև խոստումնալից համագործակցության սկիզբը՝ ապահովելով աճի և զարգացման նոր հնարավորություններ:
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Երևանում անշարժ գույքի գները չեն նվազի, նվազում հնարավոր է միայն կարճաժամկետ կտրվածքով: Այդ մասին սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր, անդամ Ռուստամ Գրիգորյանը։
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Ընթացիկ տարվա սեպտեմբերի կեսերին ՀՀ կառավարությունը պետք է հաստատի իր իսկ 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ ստեղծված "Նոր ատոմային էներգաբլոկի շինարարություն" ՓԲԸ-ի կանոնադրությունը և ղեկավար կազմը։
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.ՀՀ կառավարությունը ՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, առաջարկում է 2025 թվականից էլ ավելի նեղացնել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակը ։ Սեպտեմբերի 6-ին միասնական պորտալում տեղադրված "Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին" օրենքի նախագծին սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրվա ավարտին կողմ է քվեարկել ընդամենը 2 հարցված, դեմ ՝ 1687-ը:
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Նախորդ տարիների համեմատ այսօր Հայաստանում խաղողի մթերման գներն աաաճել են. այսօր շատ ձեռնարկություններ խաղողը ֆերմերներից գնում են 140-150 դրամով, ինչը բավականին բարձր գին է: Այդ մասին ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանում արտադրվող գինիների մեծ մասն ավելի քան համապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Այդ մասին սեպտեմբերի 12-ին նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ՄԱԿ գինու զբոսաշրջության հաամաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ։
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Երևանում կայացել է ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացումը, որը համախմբել է ոլորտի 120 մասնագետների՝ աշխարհի ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ Պորտուգալիայից, Ճապոնիայից, Արգենտինայից, Հնդկաստանից, աֆրիկյան պետություններից և այլն:
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 12-ի հերթական նիստում փոփոխություններ է կատարել 2016 թվականի իր որոշման մեջ ՝ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների զարգացմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով:
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո. Ռուսական Yoomoney (նախկին «Յանդեքս դենգի») ֆինանսական ծառայությունն արգելափակում հաճախորդների հաշիվները (դրամապանակները)՝ օտար պետությունների պահանջով: Դրամապանակի արգելափակումն իրականացվել է ոչ թե Ռուսաստանի դատական ատյանի կամ ֆինանսական կարգավորիչի պահանջով, այլ Ադրբեջանի «համապատասխան կառույցների» պահանջով։ Այդ մասին հաղորդում է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
|
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
|