Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

Արդշինբանկ ՓԲԸ-ի և ML Mining ընկերության համագործակցության արդյունքում կխաղարկվի 400 բնակարան բացառիկ արժեքով
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Արդշինբանկ ՓԲԸ-ն և ML Mining ընկերությունը կխաղարկեն 400 բնակարան «Ավան Թաուերս» համալիրից բացառիկ արժեքով՝ 427 000 ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար:

 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացիան ընտրություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն է
 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Դիվերսիֆիկացիան ընտրություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն է, որը թույլ կտա դիմակայել ապագա տնտեսական մարտահրավերներին, փոփոխություններին և, ինչու ոչ, կապահովի մեր երկրի կենսունակությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝  ելույթ ունենալով "Երեւանյան երկխոսություն" համաժողովի շրջանակում։

2025թվի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրացվի հարկերի վճարումն ուշացնելու համար տուգանքը
 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հարկերի վճարումն ուշացնելու համար տուգանքը բարձրացնելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնությունը սեպտեմբերի 11-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանության է արժանացել խորհրդարանի կողմից:

Արմսվիսբանկը կնքել է հուշագիր Վաղարշապատի համայնքապետարանի հետ՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը
 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.2024 թվականի սեպտեմբերի 9-ին “ԱրմՍվիսԲանկ” ՓԲԸ-ն և Վաղարշապատի համայնքապետարանը ստորագրեցին հուշագիր՝ որը նպատակ ունի աջակցելու քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը։ Հուշագիրը ստորագրեցին Բանկի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը և Վաղարշապատի համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը։

Բաբկեն Թունյան. Խրախուսական նորմերը չեղարկելու և ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ ՊԵԿ-ի նախագիծն առաջարկված տեսքով չի ընդունվի
 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Խրախուսական նորմերը վերացնելու և հարկային իրավախախտումների համար ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնած նախագիծը առաջարկված տարբերակով չի ընդունվի: Այդ մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

Հայաստանում կտուգանեն հարկային հաշվարկներում ոչ հավաստի տեղեկություններ ներառելու համար
 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանում վարչական պատասխանատվություն կսահմանվի հարկային հաշվարկներում ոչ հավաստի, ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՊԵԿ-ի նախաձեռնությունը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկել է խորհրդարանը՝ սեպտեմբերի 11-ին:

Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր:

Հայաստանն ու Հունգարիան ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ մտադիր են զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններով
 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը
 Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:

ՀՀ ԿԲ. Գործազրկության աճը և թույլ գնաճային միջավայրի պահպանումը տնտեսությունում ձևավորում են  թույլ միագումար պահանջարկ
 Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետ հեռանկարում գնաճի 4% նպատակային շեմին հասնելու և գների կայունությունն ապահովելու համար: Այս համատեքստում ԿԲ-ն սեպտեմբերի 10 - ին հերթական անգամ նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով ՝ 7,75% - ից մինչև 7,5%: Այդ որոշման հիմնավորումն այսօր ասուլիսում ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Հայաստանը կվավերացնի ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու և գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի մասին համաձայնագրերը
 Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 10-ին հավանություն է տվել "ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին" համաձայնագիրը վավերացնելու մասին " օրենքի նախագծին:

Հայաստանում սահմանվել են անապահովության նպաստի վճարումը մերժելու նոր հիմքեր
 Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանում նպաստի նշանակումը կմերժվի, եթե ընտանիքի աշխատունակ անդամը դիմում չներկայացնի որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար: "Պետական նպաստների մասին" օրենքում համապատասխան փոփոխությունները սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Հայաստանը կվավերացնի ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին ԱՊՀ համաձայնագիրը
 Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 10-ին հավանություն է տվել "Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին" համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:

Հայաստանը կդառնա Միջազգային արևային դաշինքի մաս
 Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հավանություն է տվել "Միջազգային արևային դաշինքի հիմնադրամի մասին" շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին " ՀՀ օրենքի նախագծին:

Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,75%-ից մինչեւ 7,5%
 Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այս անգամ՝ ևս 0,25 տոկոսային կետով՝ 7,75%-ից մինչեւ 7,50%: Սա ընթացիկ տարվա հիմնական տոկոսադրույքի արդեն վեցերորդ իջեցումն է, ընդհանուր առմամբ, 1,75 տ.կ. - ով (2023թ. դեկտեմբերի 9,25% - ից)։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 10-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար է
 Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանը անհպում QR վճարումների ոլորտում տարածաշրջանի առաջատարներից է։ Մեր երկրում QR վճարումները ներդրվել են դեռևս 2016 թվականին: QR վճարումների ներկայիս իրավիճակի և ոլորտի հետագա զարգացման մասին զրուցել ենք Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի հետ։

 Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23