Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են: Այդ մասին ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կբարձրանա ներդրողների հետաքրքրությունը զարգացող շուկաների նկատմամբ՝ "սակագնային պատերազմի" շրջանակներում ամերիկյան պարտատոմսերի հնարավոր վաճառքի պատճառով:
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի տնտեսությունում կարող են լայնածավալ փոփոխություններ տեղի ունենալ մեր կյանքի տարբեր ճյուղերում' շինարարությունում, սննդամթերքի արտադրությունում և այլն միջազգային ստանդարտների ներդրումից հետո: Մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում բանկային խարդախությունների և կիբերհարձակումների հետ կապված փոխառություններին բաժին է ընկնում ընդամենը 0,1%: Այդ մասին մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով երկրի մի շարք բանկերում բանկային խարդախության հաճախակի դարձած դեպքերի հետ կապված իրավիճակը։
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում չորս ամսվա 2,5 տոկոս գնաճ են հրահրել սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 4,9%-ով և 1,1%-ով, մինչդեռ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,4%-ով: Մեկ տարի առաջ նույն պատկերն էր, բայց այն ժամանակ 2024թ. հունվար-ապրիլին գնաճը ցածր էր՝ 0,8%, և բխում էր նաև սննդամթերքի 1,8% գնաճից և ծառայությունների 0,9% թանկացումից ՝ ոչ պարենային ապրանքների 1,6% էժանացման դեպքում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հերթական անգամ 6 ամսով պահպանել Մաքսային միության ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերին վերաբերող սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնների, ինչպես նաեւ սեւ եւ գունավոր մետաղներից պատրաստված որոշ օգտագործված ապրանքների եւ սարքավորումների արտահանման արգելքը: Որոշման նախագիծը հրապարակված է իրավական ակտերի միասնական պորտալում:
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մարտին խիստ դանդաղել է՝ մինչեւ տարեկան 4,1% (2024թ. նույն ժամանակահատվածի 14,3% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը, հաշվետու ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն 47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանը նախատեսում է հերթական անգամ երկարաձգել մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը։ "ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին" կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է վեցամսյա արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման համար: Նախորդ որոշումը գործել է 2025 թվականի հունվարի 2-ից մինչեւ հուլիսի 2-ը։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Քաթարի առևտրաարդյունաբերական պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ նպատակահարմար է գտել վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75%-ի մակարդակում: Նման որոշում է կայացվել մայիսի 6-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:
|
Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը:
|
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,
|
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները:
|
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով:
|
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,
Արմինֆո.Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները ավել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|