«Լույս» հիմնադրամ. 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը վտանգված է
 Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Եթե բյուջեի ծախսային և եկամտային հոդվածների թերակատարման առաջին կիսամյակի միտումները պահպանվեն, 2024 թվականի պետական բյուջեի կատարումը վտանգի տակ կհայտնվի, և չի բացառվում, որ դա հանգեցնի բյուջեի սեկվեստրի: Նման կարծիքի են "Լույս" հիմնադրամի փորձագետները, որոնք վերլուծել են Հայաստանի տնտեսության միտումները այս տարվա ընթացքում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում 5G ցանցի ներդրման համար
 Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականություն կհատկացնի Հայաստանում 5G լայնաշերտ ցանցի ծավալման համար։ Ինչպես նշվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էջում, այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։

Հայաստանը տնտեսական պատրանքների հետևից է գնում ՝ կայուն բարգավաճում կառուցելու փոխարեն . տնտեսագետ
 Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը կանգնած է բեկումնային պահի առջև։ ՀՆԱ աճի վերջին վերանայումները բացահայտել են մտահոգիչ իրականություն՝ երկրի տնտեսական վերելքը, որը վերջին շրջանում այդքան փառաբանվում էր, հիմնականում, կառուցված էր ոչ կայուն գործոնների վրա։ Տվյալները մանրակրկիտ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ տնտեսության աճը թվացյալ է: Նման գնահատականով հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, tvyal.com վերլուծական պորտալի հիմնադիր Աղասի Թավադյանը:

S&P Global Ratings-ը Հայաստանի վարկանիշները պահպանել է "BB-/B" մակարդակում՝ 2024թ. կանխատեսելով ՀՆԱ-ի 6,2% աճ
 Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2024,

Արմինֆո.S&P Global Ratings-ը արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների գծով Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները պահպանել է "BB-/B" մակարդակում ' "Կայուն" կանխատեսմամբ: Այդ մասին նշվում է S&P Global Ratings-ի հաղորդագրությունում, որտեղ վարկանիշը նախկին մակարդակում պահելը հիմնավորելուց բացի, բերվում է նաև Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսվող դանդաղումը 2024-2025 թվականներին՝ 6,2%-ից մինչև 5,2%:

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության արագացված աճի ֆոնին
 Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին։ Այսպես, 2024թ. հունվար-հուլիսին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 102,8% ՝ նախորդ տարվա անփոփոխ 100% - ի դիմաց ։

 Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2024,

Արմինֆո.

Մի վնասիր. Հայաստանի գործատուների հանրապետական միությունում բացատրել են, թե ինչ է սպառնում երկրի տնտեսությանը ՊԵԿ-ի նախաձեռնությունը
 Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Հայաստանի գործատուների հանրապետական միությունում (ՀԳՀՄ) կարծում են, որ եթե ՊԵԿ-ն իսկապես մտահոգված է հարկերի հավաքագրման և հարկային կարգապահության բարձրացման խնդրով, ապա նա պետք է, պարզապես, հրաժարվի խրախուսական նորմերը վերացնելու և հարկային իրավախախտումների համար ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու նախաձեռնությունից, քանի որ դրա ընդունումը, ի թիվս երկրի տնտեսության համար այլ կործանարար հետևանքների, ուղղակիորեն կխորացնի հարկերից խուսափելու խնդիրը:

Ինչպես Հայաստանի ՏՏ ոլորտը փրկել կործանումից . փորձագետ
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո. 2022 թվականից սկսած Հայաստանի ՏՏ ոլորտում զգալի աճ է գրանցվել, հիմնականում, Ռուսաստանից ռելոկանտների ներհոսքի հաշվին։ Այդ ժամանակահատվածում ոլորտը դարձել է ՀՆԱ-ի աճի նշանակալի աղբյուր ՝ ապահովելով աճի 1-3 տոկոսային կետ ։ Սակայն վերջին երկու եռամսյակների տվյալները ցույց են տալիս մտահոգիչ պատկեր, եւ ոլորտը սկսել է դիմակայել լուրջ մարտահրավերներին. Որն է պատճառը և ինչպես թույլ չտալ, որ ոլորտը բարձր դիրքերից գլորվի ներքև, ֆեյսբուքյան իր էջում փորձել է պատասխանել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսական վերլուծաբան Աղասի Թավադյանը:

Junius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածում
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Idram Junior հավելվածն արդեն ավելի հետաքրքիր է․ հենց հավելվածում կարելի է խաղալ ֆինանսական գրագիտության խաղ։ Ավելին, այդ խաղի միջոցով կարելի է պատրաստվել «Junius» ֆինանսական կրթության մրցույթին, որը կազմակերպվել է Idram Junior ֆինանսական հավելվածի և Կորիզ կրթական ծրագրի կողմից։

Ապահովագրավճարների կրճատումը և փոխհատուցումների բարձր աճը նվազեցնում են ապահովագրական շուկայի շահույթը
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում սկսել են կրճատվել ապահովագրավճարները՝ փոխհատուցումների շարունակական երկնիշ աճի պայմաններում: Այդ հանգամանքն սկսել է սեղմել ընկերությունների շահույթը։

Հոկտեմբերի  4-7-ը Հայաստանում կանցկացվի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական  աշխատանքային հերթական հանդիպումը։

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է բիզնեսն ստուգել առանց ծանուցման
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո.ՀՀ վարչապետի աշխատակազմինն առընթեր տեսչական մարմինների համակարգման գրասենյակը փոփոխություններ է նախաձեռնում "Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին" օրենքում և հարակից օրենքներում, որոնք թույլ կտան հրաժարվել նախատեսվող ստուգումների մասին բիզնեսին տեղեկացնելու պրակտիկայից: Փաստաթուղթն օգոստոսի 21-ին զետեղվել է իրավական ակտերի e-draft.am  միասնական պորտալում, և օգոստոսի 23-ի կեսօրին նախագծին դեմ է արտահայտվել հարցվածների 86 տոկոսը։

Հայաստանում հայտնվել է ԵԱՏՄ երկրորդ տնտեսական օպերատորը. ՊԵԿ
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Բարսիս» ՍՊ ընկերության գործադիր տնօրենին հանձնել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառվելու 1-ին տիպի վկայական։ ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն,  «Բարսիս» ՍՊ ընկերությունը դարձավ երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում։

Հարկային իրավախախտումների համար գործարարի կալանավորումը կարող է ձեռնտու լինել հարկային տեսուչին, բայց բնավ՝ ոչ պետությանը․Վահրամ Միրաքյան
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը: Սոցիալական ցանցում նման տեսակետ է հայտնել "Մանթաշյանց" գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ՝ հերթական անգամ անդրադառնալով ՀՀ պետեկամուտների կոմիտեի առաջարկած ՝ խրախուսական նորմերը վերացնելու և հարկային իրավախախտումների համար ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու նախագծին:

Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը Ծաղկաձորում պրեմիում դասի հյուրանոց կբացի
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարում է «4Ա կապիտալ» ՍՊԸ–ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։

 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո.

Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի ցուցակման մասին
 Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակցել են Հայաստանի ֆոնդային բորսայում. ցուցակման պահից թույլատրվել է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Կենտրոնում և Արաբկիրում հաճախակի հոսանքազրկումները շուտով կդադարե՞ն
 Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Գարեգին Բաղրամյանը օգոստոսի 22-ին պարզաբանել է, թե ինչու "Հայաստանի էլեկտրական ցանցերը" (ՀԷՑ) չեն հասցրել վերացնել Երեւան ՀԷԿ-1-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքները՝ մինչեւ ավելի վաղ խոստացված ժամկետը:

ՀՀ կառավարությունը մտադիր է պարզեցնել էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման կարգը
 Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Կառավարության որոշմամբ, կատարվել են լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» N 922-Ն որոշ¬մամբ սահմանված հավելվածում:

Հայաստանում "Այգ-1" արևային էլեկտրակայանի շինարարությունը կսկսվի մինչև 2025 թվականի ավարտը
 Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Վերականգնվող էներգետիկայի զարգացումը նվազեցրել է Հայաստանի կախվածությունը ներմուծվող ածխաջրածնային հումքից։ Արդյունքում ՝ 2023 թվականին հանրապետություն է ներմուծվել 100 մլն խմ պակաս բնական գազ, քան 2022 թվականին։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23