Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,
Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արդյունաբերության հատվածի աճն արագացել է 1%-ից մինչև 18,2%՝ ապահովելով 1,4 տրլն դրամ ծավալ (3,5 միլիարդ դոլար), ամսվա անկումը կազմել է 2,4%՝ մինչեւ 225,1 մլրդ դրամ (580.1 մլն դոլար)։
|
Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024թ. հունվար-հունիսին աճել է տարեկան 2,2%-ով (մեկ տարի առաջվա 2,3% անկման դիմաց)՝ կազմելով
|
Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,
Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչեւ տարեկան 10,4% (2023 թվականի նույն ժամանակահատվածի 11,4%-ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, աճի դրայվերների շրջանում ամրապնդվել է արդյունաբերության հատվածը: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։
|
Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,
Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 10-ը, սակայն տեղաբաշխումն ավարտվել է օգոստոսի 2-ին։
|
Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուրջ 53 մլն դրամ տուգանքի տեսքով պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:
|
Շաբաթ, 3 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով և եվրոյով գործարքների անկմամբ: Ընդ որում, հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարով և ռուբլով գործարքներն արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են երեք անգամ, իսկ եվրոյով՝ միայն մեկ անգամ։ Շաբաթվա արդյունքներով՝ դոլարային գործարքների միտումը ծավալվել է 50% անկումից դեպի 2,3 անգամ աճ, եվրոյով գործարքների անկումն արագացել է 25%-ից մինչև 67%, իսկ ռուբլով գործարքների թրենդը ծավալվե է 38,5% աճից դեպի 50% անկում։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալը 1,7 անգամ գերակշռել է ռուբլով գործարքների նկատմամբ, ընդ որում, զգալիորեն գերազանցելով եվրոյով գործարքների նկատմամբ՝ 16,6 անգամ (մեկ շաբաթ առաջվա 2,5 անգամի դիմաց), իսկ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը եվրոյով գործարքների նկատմամբ 9,6 անգամ բարձր է եղել։
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է KPI (Key Performance Indicator, հիմնական արդյունավետության ինդիկատոր), որով կառավարությունը գնահատում է իր գործունեությունը: Այս կարծիքին է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը։ Նա հիշեցնում է Լաֆերի կորի հայեցակարգի մասին և նշում ավելի հավասարակշռված հարկային քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը:
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամներին՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մասնագիտական տոնը ՝ Երկաթուղայինի օրը, նշել են մի շարք միջոցառումներով Գյումրու, Երևանի, Սևանի և Վանաձորի ձեռնարկություններում:
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար։
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Մեկնարկել է սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանում կիրականացվի գարեջրի արտադրանքի մակնշման պիլոտային ծրագիր։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում։
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի կառավարման նպատակով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, ինչի մասին որոշում է ընդունվել օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության նիստում: Ինչպես իր ելույթում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նոր ընկերությունը կկոչվի "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում":
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի մթերող ընկերությունների կողմից ներգրավված լրացուցիչ վարկերի տոկոսադրույքները ՝ 2024 թվականին գյուղմթերքի գնումները հաջողությամբ կազմակերպելու նպատակով։ Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության օգոստոսի 1-ի նիստում։
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիրը հաստատել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը:
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանի առևտրային բանկերի շարքում առաջինն է, որ ուղիղ համագործակցություն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ՝ ԵՆԲ Գլոբալից (ԵՆԲ զարգացման մասնաճյուղ) ներգրավելով 55 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ։
|