Ուրբաթ, 26 Հուլիսի 2024,

Արմինֆո.

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակում է դանդաղել
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև  տարեկան 10,4%  (2023թ. նույն ժամանակահատվածի 11,4% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, արդյունաբերության հատվածը ամրապնդվել է աճի դրայվերների շրջանում: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

Եթե գյուղմթերքը չի համապատասխանում ստանդատներին, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո. Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդում է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Ռուսական «Ֆորա-Բանկ»-ը Հայաստանում ներկայացուցչություն է բացել
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո. Ռուսական «Ֆորա-Բանկ»-ը Հայաստանում ներկայացուցչություն է հիմնել: Գրասենյակը գործում է ք.Երևան, Փ. Բուզանդի 15 հասցեում: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ, կարգավորողից «Ֆորա-Բանկ»-ի ներկայացուցչությունը գրանցում է ստացել ԿԲ ղեկավարի ս. թ. մայիսի 15-ի որոշմամբ:

Հայաստանի արտադրողներն առաջիկա աշնանը կմասնակցեն WORLD FOOD INDIA միջազգային պարենային ցուցահանդեսին
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո. Սեպտեմբերի 19-22-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կանցկացվի «Wᴏʀʟᴅ Fᴏᴏᴅ Iɴᴅɪᴀ» երրորդ ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Հնդկաստանի սննդի վերամշակման արդյունաբերության նախարարության կողմից և որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։

 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո.

Կառավարությունը հավանություն է տվել սննդամթերքի մնացորդային նյութերի մոնիթորինգի ծրագրին
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը:

 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո.

Հայաստանում ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծրագրի շահառուների շրջանակը
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»:

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 2 մլն եվրո դրամաշնորհ և 10 մլն եվրո վարկ Սիսիանում ԱՏԳ կենտրոնի կառուցման համար
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին կտրամադրի 2 մլն եվրո դրամաշնորհ եւ 10 մլն եվրո վարկ' Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի ' լոգիստիկ եւ մաքսային տերմինալների կառուցման համար: ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կկազմի ընդհանուր գումարի 20% - ը։ Հայաստանի կառավարությունը հուլիսի 25-ին հավանություն է տվել 2024 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված համապատասխան համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Կառավարությունը հավանություն է տվել ԵԱԶԲ-ից 200 մլն դոլար վարկի ստացմանը՝ Քաջարանի թունելի կառուցման համար
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո. Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 100 մլն դոլարի վարկ կներգրավի ԿԶԵՀ-ից
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024,

Արմինֆո. Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանին բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար տարեկան 400-450 մլն դոլարի չափով վարկեր են անհրաժեշտ։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) միջոցներից 100 մլն դոլար տրամադրելու վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ կառավարության հուլիսի 25-ի որոշման նախագծում։

 Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024,

Արմինֆո.

Երևանի ավտոպարկը կհամալրվի ևս 250 18 մետրանոց ավտոբուսներով
 Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024,

Արմինֆո.Երևանի ավտոպարկը կհամալրվի ևս 250 18 մետրանոց ավտոբուսներով: Այդ մասին հուլիսի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ընդ որում, նա նշել է, որ խոսքն էլեկտրաավտոբուսների մասին է։

Քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել "Վեոլիա Ջուր"-ի հետ պայմանագիրը. ընկերությունն ավելի մեծ ներդրումների կարիք ունի՝ տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելու համար
 Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024,

Արմինֆո.Քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել Հայաստանի ջրային միասնական օպերատորի՝ ֆրանսիական "Վելոլիա Ջուր" ընկերության հետ պայմանագիրը, ինչը թույլ կտա էական ներդրումներ կատարել երկրի ջրային համակարգում: Այդ մասին հուլիսի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանը՝ "Մետրո Աջափնյակ" նախագծի մասին. ավելի լավ է ավելի շատ ժամանակ ծախսենք նախագծային փուլում, քան հետո լուրջ խոչընդոտների բախվենք
 Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024,

Արմինֆո.Մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման ծրագրի նախագծային աշխատանքներն ավարտվել են, այն այժմ անցնում է պարզ փորձաքննություն, որին կհաջորդի համալիր փորձաքննություն: Այդ մասին հուլիսի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ՀԱԷԿ-ում քննարկել են Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցմանը ֆրանսիական կողմի մասնակցության հնարավորությունը
 Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հուլիսի 23-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվյե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները:

7 ամսում մաքսայինները կանխել են շուրջ 340 կգ ընդհանուր քաշով մաքսանենգ դեղերի ներմուծումը Հայաստան
 Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024,

Արմինֆո. ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է  պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23