Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում իրանական ընկերությունները կկառուցեն 17 կամուրջ‚ 2 թունել‚ 5 փոխհատում
 Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024,

Արմինֆո. Իրանի հետ սահման տանող "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի 32 կիլոմետրանոց Քաջարան-Ագարակ (Տրանշ - 4) հատվածի շինարարության կապալառուն՝ իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունների ՀՁ-ը,  իրականացնում է պայթեցման և հողային աշխատանքներ:

 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո.

«Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը» կավելացնի ներդրումները Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ»-ը, որը կառավարվում է «Ամբեր Կապիտալ»-ի կողմից, ավելացնում է ներդրումները Հայաստանի վերականգվող էներգիայի ոլորտում:

Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է սկսնակ և փոքր ձեռներեցների աջակցության ծրագրի նախագիծ
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։

Ինչ տուգանք է սպասվում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնելու համար
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման ժամկետն ավարտվել է 2024 թ․ հուլիսի 22-ին։

Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների հետ գործարքները մեկ տարում կրճատվել են 21,8%-ով
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո.  Հայաստանում 2024թ. առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1737 գործարք, ինչը 21,8% - ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիներին բաժին է ընկնում 6,4% (նախորդ տարվա 9,4% դիմաց): Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

Մարզերում հողի առքուվաճառքի գործարքներն աճել են 12.7%-ով
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի մարզերում բնակարանների գները տարեկան կտրվածքով աճել են 15% - ով, իսկ կես տարվա ընթացքում ՝ 6,4% - ով ՝ 2024թ. առաջին կիսամյակում կազմելով միջինը 144.8 հազար  դրամ/1 քմ: Այդ մասին են վկայում Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները:

Առաջին կիսամյակում մայրաքաղաքի բնակարանները թանկացել են 4,2 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 11% աճի դեպքում
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2024թ. առաջին կիսամյակում կազմել է 458.1 հազար դրամ/1քմ, տարեկան և կիսամյակային աճով, համապատասխանաբար՝ 11.4% և 4.2%: Այդ մասին են վկայում Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

Գնել Սանոսյանը ծանոթացել է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ընթացքին
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայան: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։

Առաջին անգամ Հայաստանի կառավարության պարտքի կազմում ներքին պարտքը գերազանցել է արտաքին պարտքը
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի հունիսի վերջին Հայաստանն ավելացրել է դրամային պարտքը՝ մինչեւ կառավարական պարտքի գրեթե 50 տոկոս։ Ընդ որում, պետական պարտքը դոլարային արտահայտությամբ հատել է հերթական հոգեբանական նշագիծը՝ 12 մլրդ 157,2 մլն դոլար (2023 թվականի վերջի 11 մլրդ 845,4 մլն դոլարից)։ Իսկ դրամային համարժեքով ցուցանիշն կրճատվել է 4 տրիլիոն 794,9 մլրդ-ից մինչև 4 տրիլիոն 718,9 մլրդ։

ՄԱԿ ԶԾ. երբ տանը տաք է, և ավելի քիչ գումար է ծախսվում
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին ։ Նման տներում ջեռուցումն ավելի թանկ է։ Դա հարվածում է ոչ միայն քաղաքացիների գրպանին, այլև կլիմային։ Մինչդեռ, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն նվազեցնել CO2 արտանետումները և բնակիչների ծախսերը, այլև բարձրացնել նման շենքերի արժեքը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստ է աջակցել հեռահաղորդակցությանը. Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia ընկերություն
 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ այցելել է Team Telecom Armenia ընկերություն:

Աբու Դաբիում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով
 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024,

Արմինֆո. ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ։

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը
 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024,

Արմինֆո.Արդեն 3 ամիս է, ինչ մեկնարկել է IDBank-ի «Քո կողքին» ծրագիրը հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ծրագրի շահառու դարձած 150 երեխայի համար IDBank-ը ամեն ամիս հատկացնում է 40.000 դրամ։

Երևանի քաղաքապետարանում դժգոհություն են հայտնել "Վեոլիա ջուր" ջրամատակարարման միասնական օպերատորի սպասարկման որակի առնչությամբ
 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024,

Արմինֆո. Երեւանում գույքագրում է իրականացվել այն տեղամասերի հայտնաբերման ուղղությամբ, որտեղ բացակայում են ջրերահեռացման համակարգերը եւ որտեղ դրանց վերակառուցման անհրաժեշտություն կա: Այդ մասին հուլիսի 22-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը
 Շաբաթ, 20 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի Միջազգային Ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին:

Air Arabia-ն պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ                
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո.ԱՄԷ Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել արբիտրաժային դատարան՝ ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության պատճառով: Այդ մասին ասվում է Global Arbitration Review-ի հաղորդագրությունում։

Ժամկետից շուտ ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերը
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո.Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2MER1 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլրդ դրամի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկվել էր 2024 թվականի հունիսի 10-ին:

ԿԶԵՀ-ը Երևանում անցկացրել է սեմինար՝ նվիրված գնումների կազմակերպմանը և ֆինանսների կառավարմանը՝ նախագծերի իրականացման ընթացքում
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման ընթացքում գնումների և ֆինանսների արդյունավետ կառավարմանը նվիրված սեմինար է անցկացրել: Ինչպես հաղորդում է ԿԶԵՀ  մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են Ֆինանսների նախարարության, գործադիր գործակալությունների, ինչպես նաև ճանապարհաշինության, ջրամատակարարման, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների արդիականացման և առողջապահության ոլորտներում նախագծերի իրականացման խմբերի ներկայացուցիչներ:

ԻԻՀ դեսպան. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը շահագործման կհանձնվի մի քանի ամիս անց
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո. Իրան-Հայաստան հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Թեհրանի համար։ Այս մասին հայտարարել է Երևանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ իրանական CNN գործակալությանը:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23