Ավտոկայանատեղերի տարեկան թույլտվությունների թիվը նվազել է, բայց Երևանի բյուջեի մուտքերը աճել են. առաջին կիսամյակում մայրաքաղաքի գանձարանը հարստացել է 2,2 մլն դոլարով
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի առաջին կիսամյակում վճարովի ավտոկայանատեղիները Երևանի բյուջե են բերել 309 մլն 795 հազար դրամով (մոտ 775 հազար դոլար) ավելի, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում ։ Ընդ որում, ընթացիկ տարում տարեկան կայանման համար վճարումների թիվը նվազել է ավելի քան 12 անգամ։ Այդ մասին հաղորդել են քաղաքապետարանում ՝ ի պատասխան ԱրմԻնֆո-ի գրավոր հարցմանը:

OVIO-ն Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումում մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը
 Երկուշաբթի, 8 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հուլիսի 4-ին մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը, որտեղ OVIO-ն հանդես եկավ որպես «Արծաթե» գործընկեր՝ ներկայացնելով վերջերս շահագործման հանձնած Հայաստանի ամենամեծ Տվյալների մշակման կենտրոնը։

Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար
 Երկուշաբթի, 8 Հուլիսի 2024,

Արմինֆո.Team Systems ընկերությունը ներկայացրեց իր նոր՝ Smart Place միջավայրերի ավտոմատացման համակարգերը, որտեղ համախմբված են բնակարանների, առանձնատների, հյուրանոցների ու կոմերցիոն տարածքների համար խելացի լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատարների պրոդուկտները։

Smart Place-ի նպատակն էներգաարդյունավետ ու հարմարավետ ապրելակերպի տարածումն է Հայաստանում: «Այս լուծումների շնորհիվ ցանկացած միջավայր կդառնա խելացի՝ ջեռուցումից, էլեկտրական սարքերից ու լուսավորությունից մինչև աուդիո և վիդեո համակարգերի կառավարում, որոնք բոլորը ինտեգրված են և աշխատում են սիմբիոզի մեջ՝ զուգահեռաբար կրճատելով էներգիայի սպառման ծախսերը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը։

Smart Place-ի գլխավոր մատակարարը HDL տեխնոլոգիական կոնցեռնն է, որն արդեն երեսուն տարի մասնագիտացած է այս ոլորտի զարգացման, ներդրման ու կառավարման հարցերում` իրականացնելով համաշխարհային մասշտաբի նախագծեր, ինչպիսիք են՝ Զահա Հադիդի ֆանտաստիկ Մորֆիուս հյուրանոցային համալիրը, ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը, Դուբայի օդանավակայանը, Մարիոթ, Հիլթոն, Վինդհեմ ցանցերի հարյուրավոր հյուրանոցներ և այլն:

Միջոցառման ընթացքում HDL ընկերության գործունեությունը ներկայացրեցին խելացի լուծումների ղեկավար Միշել Ջյան և միջազգային վաճառքների ղեկավար Սառա Սուն։

«Իսկապես տպավորված եմ խելացի լուծումների կիրառման հայկական փորձով»,- ասում է Միշել Ջյան և, նկարագրելով իրենց առաջարկած լուծումների ազդեցությունը կենցաղում, շարունակում է. «Պատկերացրեք, ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվա վերջում տուն եք վերադառնում։ Այն պահից սկսած, երբ բացում եք տան դուռը, միանում է ձեզ հարմար լուսավորություն, ջերմաստիճանը կարգավորվում է ձեր նախընտրությամբ, աուդիո համակարգը նվագում է ձեր երգացանկը և այլն։ Ասես տունը գրկաբաց դիմավորում է տանտիրոջը։ Սա այն է, ինչ մենք անում ենք մարդու կյանքն իդեալական դարձնելու համար, իսկ ձեզ մնում է վայելել»:

Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը
 Երկուշաբթի, 8 Հուլիսի 2024,

Արմինֆո.IDBank-ում տեղի ունեցավ IDBank Premier League 2023-2024-ի ամփոփումն ու տարվա լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար. Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, որն ապահովում է ապրանքների ներմուծման և արտահանման զգալի մասը
 Երկուշաբթի, 8 Հուլիսի 2024,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Անդրեևիչ Ալիխանովի հետ։

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Երկուշաբթի, 8 Հուլիսի 2024,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական միացյալ էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Սեկվե՞ստր է սպասվում. Հայկազ Ֆանյանը լույս է սփռում Հայաստանի պետբյուջեի ծրագրման շատ «սպիտակ բծերի» վրա
 Երկուշաբթի, 8 Հուլիսի 2024,

Արմինֆո. 2024 թվին հարկային եկամուտների և տուրքերի մասով թերակատարումը կլինի 116.7 մլրդ դրամ, ինչը կազմում է պլանի 4.5%-ը:  Նման եզրակացության է հանգել ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ վերլուծելով 2025 - 2027թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմքում դրված ցուցանիշները, որը կառավարությունը հաստատել է հուլիսի 4-ին:

Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
 Երկուշաբթի, 8 Հուլիսի 2024,

Արմինֆո.էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավել վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Իդրամով ոչ միայն վճարելն, այլ նաև վճարում ընդունելը դարձել է must-have։ Անհպում, անվտանգ, արագ և մի շարք առավելություններով․ Իդրամով վճարում ընդունելու և գործընկեր դառնալու մասին զրուցել ենք Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի հետ։ 

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած գլխամասային նոր գրասենյակը կհյուրընկալի իր գործընկերներին և հաճախորդներին Ֆուչիկի 1/1 հասցեում։

Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հաջողությամբ, վաղաժամկետ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերել ֆիզիկական անձ հաճախորդները. նրանց  զգալի մասը նախապատվությունը տվել է Converse Mobile հավելվածով գործարքների իրականացմանը:

"Գազպրոմ Արմենիա"-ն ավելի քան 335 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա գազատարների հետազոտություն կիրականացնի
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Բաժանորդների հուսալի, անխափան գազամատակարարման ապահովման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների պատշաճ շահագործման և սպասարկման կարևոր բաղադրիչներից է ստորգետնյա գազատարների, գազաբաշխիչ կայանների, համակարգի այլ ինժեներական կառույցների տեխնիկական վիճակի համալիր աշխտորոշումը։

Հայաստանում տարեկան գնաճը 2024թ. հունիսին կազմել է 0,8% ՝ նավթամթերքի թանկացման և ծառայություններիա աճող գների ֆոնին
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հայաստանում տարեկան գնաճը հունիսին կազմել է 0,8 տոկոս (նախորդ տարվա 0,5 տոկոս գնանկման դիմաց), ինչը դիտվել է ծառայությունների սակագների 2,7 տոկոս աճի ֆոնին, նույն չնչին 0,2 տոկոսով էժանացած պարենային եւ ոչ պարենային ապրանքների դեպքում:

Համաշխարհային բանկը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի բնապահպանական ծրագրերի իրականացման համար
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրեն բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

JFPR-ը Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի գյուղական տնային տնտեսությունների դիմակայունության բարձրացման ծրագրի իրականացման համար
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

ՎԶԵԲ-ը 2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ "Սյունիք" մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին:

ՀԾԿՀ ղեկավար. Երեւանի ջրային աղբյուրների ծավալները նվազել են 20-30 տոկոսով
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո. Երևանի ջրային աղբյուրների ծավալները նվազել են 20-30% - ով։ Այդ մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ դա անվանելով գլոբալ խնդիր։

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը, որն իրագործվելու է ՔՈԱՖ-ի «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակում։

էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի ագրոպարենային արտադրանքի 58 տոկոսն արտահանվում է ռուսական շուկա
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարությունն ակտիվորեն աշխատում է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Այդ մասին հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ով համակարգում է գյուղատնտեսությունը։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23