Web3 Armenia հիմնադրամ. Կենտրոնական բանկը կրիպտոոլորտի մասին օրինագծով սպասարկում է այլ կառույցների շահեր և՝ ոչ բնավ Հայաստանի Հանրապետության
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025,

Արմինֆո. Web3 Armenia  շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես է եկել կոչով՝ կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծի վերաբերյալ։

Հայաստանում կկարգավորվի խորհրդային տարիներին հասարակական կարգավիճակ ունեցած սեփականության օտարման հարցը
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանում կկարգավորվի դեռևս խորհրդային տարիներին հասարակական կարգավիճակ ունեցող սեփականության օտարման  հարցը։ Երկրի խորհրդարանը մարտի 5-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել քաղաքացիական օրենսգրքում:

Հայաստանում կներդրվի փոխարկելի փոխառությունը ՝ որպես ներդրումների ներգրավման մեխանիզմ
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025,

Արմինֆո.ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, "Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին" և "Բաժնետիրական ընկերությունների մասին" օրենքներում, որոնք սահմանում են փոխարկելի փոխառության պայմանագիր հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները ' հաշվի առնելով աշխարհում և ՀՀ-ում ձևավորված գործարար հարաբերությունները: ՀՀ Ազգային ժողովը մարտի 5-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել համապատասխան օրենքների փաթեթում:

Հայաստանը նախատեսում է ևս երեք տարով եկամտահարկից ազատել արժեթղթերից շահառուների  ստացած շահաբաժինները
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025,

Արմինֆո.Հայաստանում շահառուները ևս երեք տարով կազատվեն արժեթղթերից ստացվող շահաբաժիններից եկամտային հարկի վճարումից: ՀՀ Ազգային ժողովը մարտի 5-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել ՀՀ Հարկային օրենսգրքում:

Հայաստանում կխստացվի վերահսկողությունը տեսալսողական ծրագրերի տեխնիկական չափորոշիչների պահպանման նկատմամբ. օրենքի նախագիծ
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանում կխստացվի տեսալսողական ծրագրերի տեխնիկական չափորոշիչների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 5-ի հերթական նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Տեսալսողական ԶԼՄ-ների մասին" օրենքում:

Հայաստանի առևտրային կետերում կաթնամթերքը պետք է տարբերվի գույնով
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025,

Արմինֆո.Հայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը պետք է տարբերվի գույնով։ ՀՀ Ազգային ժողովի մարտի 5-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Ռուսաստանի դեսպան. Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. պետք է կատարվի ընտրություն
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025,

Արմինֆո.Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության անդամ, երկիրը պետք է ընտրություն կատարի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ 24News-ի հետ հարցազրույցում։

 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025,

Արմինֆո.

Վճարե՛ք Իդրամով Երևան Մոլում և շահե՛ք idplus նվեր-քարտերից մեկը
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո.Կանանց միամսյակը սարերի հետևում չէ, ու պարզ է, որ Իդրամն առանց անակնկալների չէր թողնի օգտատերերին։ Այս անգամ առաջարկը մշակվել է Երևան Մոլի հետ համատեղ։

"Սիլ Կապիտալ"-ը 20 մլն դոլար կներդնի Արարատի մարզում նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման համար
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։

ՊԵԿ-ը պարզաբանում է սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու կարգը
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:

Քննարկվել է "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքը
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային հայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահին
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո.ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին, «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո. Մարտի 4-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿՆՔԵԼ ԵՆ €20 ՄԻԼԻՈՆԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո. «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն առաջին անգամ ՀՀ-ում կնքել է 20 մլն եվրո ծավալով երաշխիքային գործիքի պայմանագիր Եվրոպական Ներդրումային Ֆոնդի (EIF) հետ:

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները երրորդ անգամ մասնակցում են Mobile World Congress 2025-ին
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո.Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: 

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի փոխնախագահ
 Երեքշաբթի, 4 Մարտի 2025,

Արմինֆո.Ս. թ․մարտի 3-ին մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնում։

ՊԵԿ-ը պարզաբանում է՝ ովքեր և ինչպես կարող են օգտվել առևտրային գործունեություն իրականացնող փոքր ձեռնարկատիրությանն աջակցության ծրագրից
 Երկուշաբթի, 3 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել շրջանառության հարկ վճարող  առևտրային (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող տնտեսավարողներին աջակցության ծրագրից:

ՓՄՁ ներկայացուցիչները՝ Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպումից հետո. ըստ երեւույթին, մենք սխալ նախարարություն ենք եկել
 Երկուշաբթի, 3 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարության շենքի առջև հարկային փոփոխությունների դեմ բողոքող բիզնեսի ներկայացուցիչների հերթական ակցիայից հետո Էկոնոմիկայի նախարարությունում առաջին անգամ տեղի է ունեցել հանդիպում՝ նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ:

 Երկուշաբթի, 3 Մարտի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31