Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին կարծում է, որ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակում (սաբոտաժ մի խումբ աշխատակիցների կողմից-խմբ.) ներգրավված են երրորդ ուժեր, որոնց ձեռնտու է Սյունիքի մարզում իրավիճակի ապակայունացումը: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 9-ին տեղական հեռուստաալիքին հարցազրույցում։ |
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
Արմինֆո. «Մի դրամի ուժի» հունվար ամսվա հավաքված գումարը՝ 4․632․795 դրամն ուղղվեց ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին, որն է՛լ ավելի է պատանիների շրջանում խթանելու ֆինթեք ուղղությամբ նախագծեր ստեղծելու գաղափարը։ |
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
|
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
Արմինֆո.Հայաստանում փաստաբանական ծառայությունները թանկացել են։ Սա հետևանք էր այն բանի, որ փաստաբանական գործունեությունը շրջանառության հարկի համակարգից տեղափոխել են ընդհանուր հարկային դաշտ։ Միաժամանակ մեծացել է հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, քանի որ մասնավոր փաստաբանն արդեն շատերի կարողությունից վեր է։ Այդ մասին փետրվարի 10 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարիել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ |
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
Արմինֆո. Որակյալ աուդիտորական ծառայությունը չի կարող էժան լինել: Այս մասին փետրվարի 10-ին ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, պատասխանելով "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կառավարության նախաձեռնած բարեփոխումներից հետո աուդիտի ոլորտում ծառայությունները որքանով են թանկացել: |
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանում խստացվելու է վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար։ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 10-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: |
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է երկրում իրականացվող ներդրումային ծրագրերը ներդաշնակեցնել ՀՀ պետական բյուջեի հետ։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 10-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Բյուջետային համակարգի մասին" օրենքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: |
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները մտադիր են մեղմել երկրի կենսաթոշակային հիմնադրամների որոշ սահմանափակումներ՝ դրանց միջոցները տնտեսության իրական հատվածում ներդնելու համար։ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 10-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: |
Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,
|
Շաբաթ, 8 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը ամեն օր իրականացվել են դոլարային գործարքներ, և ընդամենը երկու անգամ՝ ռուբլով։ Եվրոյով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 87% անկումից դեպի 3 անգամ աճ, իսկ ռուբլով գործարքների միտումը, ընդհակառակը, 23% աճից դեպի է 58% անկում: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ զգալիորեն աճել է՝ 1,2 անգամից մինչև 9 անգամ։ |
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,
Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Այդ մասին ասվում է ԶՊՄԿ հայտարարությունում: |
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը հարկային քաղաքականությամբ չի զբաղվում, բայց փորձում է աջակցել բիզնեսին։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք վերանայվելու է ՓՄՁ-ների համար շրջանառության հարկը 5 տոկոսից մինչեւ 10 տոկոս բարձրացնելու մասին օրինագիծը։ |
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,
Արմինֆո.Ոսկերչական իրերի մանրածախ առևտրով զբաղվողներն առաջարկում են շրջանառության հարկի դրույքաչափը 10% - ից իջեցնել մինչեւ 1%: Այդ ժամանակ "ստվեր" էլ չի լինի, և վճարված հարկերի ծավալը կաճի։ Այդ մասին փետրվարի 7-ին շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման թեմայի շուրջ խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ |
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,
Արմինֆո.2025 թվականի հունվարից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների պատճառով ոսկերչական իրերի մանրածախ առեւտրով զբաղվողները սրընթաց կորցնում են իրենց մրցունակությունը ոսկու զարդերի ավելի բարձր գների պատճառով, քան՝ հարեւան երկրներում։ Այդ մասին փետրվարի 7-ին ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ոլորտի ներկայացուցիչ, անհատ ձեռներեց Կարեն Մարտիրոսյանը։ |
Ուրբաթ, 7 Փետրվարի 2025,
Արմինֆո. Զբոսաշրջիկը, ով ինքնուրույն է կազմակերպել իր հանգիստը Հայաստանում, մասնավորապես, կեցությունը, սնունդը, մեր երկրում ծախսում է միջին հաշվով 700 դոլար, զբոսաշրջային օպերատորների կողմից կազմակերպված հանգստի դեպքում ՝ բոլոր զբոսաշրջային ծառայությունների ծախսերը կարող են հասնել 2000 և ավելի դոլարի։ Այդ մասին փետրվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը, նշելով, որ կազմակերպված զբոսաշրջությունն ընտրում են վճարունակ զբոսաշրջիկները։ |