Մհեր Գրիգորյան. նոր տերմինալի կառուցման անհրաժեշտություն կա
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024,

Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանի նոր տերմինալի կառուցման անհրաժեշտություն կա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մայիսի 22-ին կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024,

Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի հունիսի 26-ը, սակայն  տեղաբաշխումն ավարտվել է մայիսի 17-ին։

Շտապել չի կարելի, դանդաղելը վտանգավոր է. շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը քննարկել են ԱԺ-ում
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունում համոզված են, որ անգամ շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացումից հետո հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռը զգալիորեն կգերազանցի շրջանառության հարկի բեռը: Այդ մասին մայիսի 22-ին ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Քաղաքապետարանն իրականացնում է փողոցների հաշվառում՝ ըստ առաջնահերթության հեղեղատար նոր համակարգեր կառուցելու նպատակով
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024,

Արմինֆո.Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Համայնքը խնդրին լուծում տալու նպատակով քննարկումներ է ունեցել Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերության հետ:

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 16 000 ծառ, ընդ որում՝ այդ ծառերից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։

Համաշխարհային բանկը պատրաստ է օգնել Երևանին կոշտ թափոնների կառավարման քաղաքականություն մշակելու գործում
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ:

Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են առցանց դիմել Ամերիաբանկ, գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում՝ անկախ բնակության երկրից ու տվյալ պահին գտնվելու վայրից։

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։ Ծրագրում ընդգրկված էին արտիստի երգացանկի լավագույն ստեղծագործությունները՝ «OG» վոկալային խմբի մեներգչուհիների կատարմամբ:

2023 թվականին Հայաստանը կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը, ինչը կարող է վկայել իրական տնտեսության անկման մասին.  Աղասի Թավադյան
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը նվազել են, ինչը որոշակի մտահոգություն է  առաջացնում։ Դա կարող է վկայել իրական տնտեսության անկման մասին։ Նման գնահատականով հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Երևանում կարևորում են ԿԶԵՀ-ի մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման նախագծերին
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումները՝ ընդգծելով առանցքային ուղղություններով հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները:

Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին, ինչպես նաև առանձնակի ընդգծվել հիմնադրամի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման նախագծերում:

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի վերջին մրցանակաբաշխության ժամանակ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները և պարգևատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Մրցանակաբաշխության թիմը կարևորել է «կանաչ տեխնոլոգիաների ոլորտում առևտուրը խթանելու և դեպի կանաչ տնտեսություն անցմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու գործում Ամերիաբանկի ակնառու ներդրումը»:

 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024,

Արմինֆո.

Հետազոտություններն ու մշակումները ԵԱՏՄ երկրների ինտեգրման կարևորագույն տարր են և մրցակցող աշխարհ «մուտքի տոմս». ռուս տնտեսագետ
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024,

Արմինֆո. Համաշխարհային տնտեսությունը սկսեց լուրջ խնդիրներ ունենալ հետինդուստրիալ հասարակության մոդելի հետագա իրականացման գործում, երբ աշխարհի խոշորագույն երկրներն այլևս ի վիճակի չեն արտադրությունը դուրս բերել իրենց սահմաններից և ստիպված են աջակցել իրական հատվածի զարգացմանը։ Նման կարծիք է հայտնել ռուս հայտնի տնտեսագետ, վերլուծության և կանխատեսման և միջճյուղային մակրոտնտեսական հետազոտությունների ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Շիրովը ՝ հարց տալով, թե ինչպես պետք է կառուցել ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքականությունը ինտեգրացիոն գործընթացների պայմաններում ։

 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024,

Արմինֆո.

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-քննչական վարչության եւ ԱՀԾ աշխատակիցները չեն ներառվի կուտակային կենսաթոշակային համակարգում
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024,

Արմինֆո. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը դրական եզրակացության է արժանացել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ առաջին ընթերցմամբ:

Աբու Դաբիում կկայանա Հայաստանի և ԱՄԷ կառավարությունների միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:

Team Solutions-ը Zangezor պրոդուկտը ներկայացրել է 4Future Banking միջազգային համաժողովում
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024,

Արմինֆո.Team Solutions ընկերությունը 4Future Banking միջազգային համաժողովում ներկայացրել է կոնտակտային կենտրոններին ամբողջական լուծում տրամադրող Zangezor պրոդուկտը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է արցախցի ընտանիքների բնակարանային ապահովման  700-800 մլրդ դրամ բյուջեով ծրագրի մանրամասները
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024,

Արմինֆո. Առաջիկա 10-12 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները մոտ 700-800 մլրդ դրամ կծախսեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու աջակցության ծրագրի իրականացման համար: Ծրագրի մանրամասները ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող Գայանե Ղարագյոզյանը:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23