Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Հայկական բիզնեսները չեն ձգտում դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Այս մասին օգոստոսի 13-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո. Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմամբ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ հանդիպման ժամանակ։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Հայաստանը KfW բանկից կներգրավի 120 միլիոն եվրոյի վարկ՝ «Կովկասյան էներգետիկ ցանց» նախագծի՝ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի իրականացման համար: Բանկի հետ վարկային պայմանագիրը հաստատվել է օգոստոսի 13-ին կայացած կառավարության նիստում: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով՝ վավերացման համար:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Այս տարվա հուլիսին արտահանման մատակարարումներ իրականացրած տնտեսվարող սուբյեկտները պետական բյուջեից կստանան 5.365 միլիարդ դրամի ֆինանսական օգնություն: Որոշումը կայացվել է կառավարության նիստում:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո: Տնտեսվարող սուբյեկտները կկարողանան երրորդ երկրներից Հայաստան ներմուծել արդյունաբերական վերամշակման համար նախատեսված 300 տոննա կակաոյի փոշի՝ զրոյական մաքսատուրքով: Այս որոշումը կայացվել է կառավարության նիստում:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 2.641 միլիարդ դրամ կհատկացվի՝ 2026 թվականին Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) Հայաստանում անցկացնելու աշխատանքները շարունակելու համար: Որոշումը կայացվել է օգոստոսի 13-ին կայացած կառավարության նիստում:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Հաշվարկային դրույքի (այսուհետ՝ ՀԴ) հերթական վերանայմամբ պայմանավորված` 2026 թվականի օգոստոսի 3-ին Արդշինբանկը 1–2.5 տոկոսային կետով նվազեցրել է ՀԴ-ով տրամադրված ավելի քան 155.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 7,779 վարկի անվանական տոկոսադրույքը։
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո. Ստեփանծմինդայի տարածքում սկսվում է Ռուսաստանի սահման տանող ճանապարհի ամենադժվար հատվածներից մեկի լայնածավալ վերակառուցումը: Ծրագիրը պարզապես հին մայրուղու վերանորոգումը չէ. Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածը, ըստ էության, կկառուցվի զրոյից, ըստ «Գրուզիա Օնլայն» հրատարակչության:
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, շարունակում է "Կրիպտոակտիվների մասին" օրենքի կիրառման համար անհրաժեշտ նորմատիվ ակտերի հանրային քննարկման գործընթացը: Այդ մասին ասվում է երկրի գլխավոր բանկի հաղորդագրությունում։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) անցկացման դիմաց Բաքուն պետք է վճարի Երևանին։ Նման տեսակետ է հայտնել ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման փոփոխություններ՝ ուղղված առավել արդյունավետ և մրցակցային միջավայրի ձևավորմանը:
ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն, կատարած փոփոխություններով հանվել է էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ (դրամապանակ) բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալու պարտադիր պահանջը։ Միաժամանակ հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվների լիցքավորումն ու մարումն իրականացնել ոչ միայն անկանխիկ, այլ նաև կանխիկ եղանակով:
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Հայկական ատոմակայանը (ԱԷԿ) ունի շահագործման ժամկետ, սակայն այդ ժամկետը չի սահմանում աշխարհի ոչ մի կառավարություն, քանի որ ԱԷԿ-ն ունի շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետ, որը սահմանված է մինչև 2036 թվականը: Այդ մասին օգոստոսի 12-ին ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայկական ԱԷԿ-ը պետք է փակվի։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Վայոց ձորում գտնվող «Արգիշտի ռեզորթ» հանգստի գոտին ընդամենը երեք տարվա պատմություն ունի, սակայն փոքր նախաձեռնությունից արդեն վերածվել է զարգացող զբոսաշրջային բիզնեսի։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 5,094,763 դրամն ուղղվեց լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների իրականացմանը՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Հրազդան քաղաքում Firebird ընկերության կողմից գործարկվել է տարածաշրջանում խոշորագույն NVIDIA DSX AI-ի հենքով արհեստական բանականության գործարանը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո. Իրականում, Հայկական ԱԷԿ-ի փակման հարցն արդեն քննարկվել և որոշվել է, և այժմ քննարկումը հնարավոր գործողությունների մասին է։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026,
Արմինֆո. IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի» մասնաճյուղում։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրվա անցկացումը տարբեր մասնաճյուղերում հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության կարևոր մասն է։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ 2026 թվականի վերջին Հայաստանում գնաճը կկազմի տարեկան 4,4 տոկոս: Այդ մասին ասվում է ԵԱԶԲ-ի շաբաթական մակրոամփոփագրում:
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Օգոստոսի 11-ին "APRI Armenia" վերլուծական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում փորձագետ Սերգեյ Մելքոնյանը ներկայացրել է տարածաշրջանային կապակցվածության և TRIPP նախագծի վերաբերյալ կենտրոնի նոր զեկույցը:
|