Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո.Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են դարձել Հայաստանի հեռավոր բնակավայրերից մեկի դպրոցի սաների համար՝ կատարելով նրանց ցանկությունները և պարգևելով ուրախ տրամադրություն:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային մարդասիրական կազմակերպությունը համագործակցության և հարաբերությունների զարգացման համաձայնագիր են կնքել: ՀԿԵ հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը դեկտեմբերի 26-ին ստորագրել են ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ կառավարության նախաձեռնած "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության շրջանակում նախատեսվում է բարձրացնել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություններում հարևան երկրների հետ տրանսպորտային կապի հնարավորությունը և ավելացնել "Հյուսիս - Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի թողունակությունը՝ հանրապետության տարածքով անցնող հատվածում: Այդ մասին "Իզվեստիա"-ի հարցազրույցում պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները մեծ ուշադրություն են դարձնում "Հյուսիս - Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերին ՝ որպես միության համար, ընդհանուր առմամբ, փոխադրումների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը: Միջանցքը համարվում է հեռանկարային նախագծերից մեկը, որը կոչված է նոր մակարդակով ապահովելու մեր երկրների տրանսպորտային կապը առանցքային գործընկերների շուկաների հետ։ Նախատեսվում է նաև, որ այն կդառնա հզոր և հուսալի եվրասիական տրանսպորտային ուղի ԵԱՏՄ կայուն տրանսպորտային կարկասի ձևավորման գործում:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գրծադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» վարկային համաձայնագիր՝ BMZ թիվ` 2014 67 950 – մասհանումների իրականացման մերժման իրավունքը. վերջնական մասհանման ամսաթվի հետաձգում» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Կառավարությունը դեկտեմբերի 27-ի հերթական նիստում հավանություն է տվել «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունն աայսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման (12.9 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ) համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 27-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) միջոցներից "Քաջարանի թունելի կառուցում" նախագծի ֆինանսավորման համար 200 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի թիվ 1 լրացուցիչ համաձայնագրի կնքման առաջարկությանը:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագրին: Այս մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի ծախսերը 2025 թվականին կավելանան, բայց միասնական տոմսային համակարգի պայմաններում կշարունակենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը։ Սակայն դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստում։ Այդ մասին դեկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի զարգացման ներուժը։
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Միջազգային առևտրի կենտրոնի, Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի ներկայացուցիչներ։
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. ԱրարատԲանկի աշխատակիցները, գործադիր մարմնի ղեկավարները և խորհրդի անդամները միավորվել են ամանորյա բարի նախաձեռնության շուրջ՝ նվերներ պատրաստելով Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող 400 երեխայի համար։ Նախաձեռնությունն իրականացվել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաների նամակները հասել են բանկի աշխատակիցներին:
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը դեկտեմբերի 26 - ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակի հետ:
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։
«2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել մարզերում։
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:
|
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո.Անցնող տարում IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում իրականացրեց կարևոր ու, ինչպես շահառուների արձագանքներն են փաստում, չափազանց անհրաժեշտ մի ծրագիր, որն ուղղված էր Արցախից բռնի տեղահանված 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
|