Արդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածով
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.Արդշինբանկը չորրորդ անգամ անընդմեջ միջազգային հայտնի Global Banking & Finance Review ամսագրի կողմից արժանացել է «Տարվա փրայվիթ բանկ» և երկրորդ անգամ՝ «Տարվա մանրածախ բանկ» կոչումներին։ Ամեն տարի ոլորտի վերլուծաբաններից ու փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է աշխարհի լավագույն ֆինանսական կազմակերպությունները՝ հիմնվելով մի շարք հիմնական չափանիշների վրա՝ շուկայի մասնաբաժին, ներդրումային հնարավորություններ, նորարարական լուծումներ, միջազգային հեղինակություն և հաճախորդներին մատուցվող ծառայությունների ծավալ ու որակ։

Պուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ռուսաստանը գնահատում է Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ փոխշահավետ բազմապլան համագործակցությունը և շահագրգռված է միավորման ամրապնդմանն ուղղված աշխատանքների ակտիվացմամբ: Այդ մասին դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։

Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ից 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Ինչպես հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը, նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին:

Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. "Մանթաշյանց" գործարարների միություն
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր: Սույն նախագծերով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով այն օրական 8 ժամից 7 ժամ, իսկ շաբաթական՝ 40 ժամից 35 ժամ՝ պահպանելով միայն նվազագույն աշխատավարձը։ Ուսումնասիրելով այս օրենքի նախագծերը՝ «Մանթաշյանց» գործարարների միությունը հայտնում է իր մտահոգությունն ու անհամաձայնությունը:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամ
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը, որն ուղղված է արտադրության խթանմանը, կազմել է 341 մլրդ դրամ։ Ինչպես հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, մեկ տարվա ընթացքում պորտֆելը գրանցել է 75,7% աճ, իսկ մեկ ամսվա ընթացքում ՝ 3,3% աճ:

Բրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.Բրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը:

Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը
 Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Ամունդի-Ակբան շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընկերության կողմից կառավարվող Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից ներդրումներ են կատարվել ԵՄ - Հայաստան  ՓՄՁ ֆոնդում, որն էլ ներդումներ է կատարում վերականգնվող էներգետիկայի, առողջապահության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, տեխնոլոգիական և այլ ոլորտներում։

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի ֆինանսական ոլորտը կարող է նպաստել երկրում պարենային անապահովության խնդրի լուծմանը։ Այս թեմայի շրջանակներում Իդրամը մասնակցում էր ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի (ՊՀԾ) կազմակերպած «Պարենի անվտանգության բարելավում ֆինանսական լուծումների միջոցով» թեմայով պանելային քննարկմանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ Պետական ​​ջազ նվագախմբի և Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ջազմենը կատարեց համաշխարհային ստեղծագործություններ և հեղինակային գործեր։

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին են փոխանցվել iPhone 16 սմարթֆոնները:

 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո.

Հայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և Իտալիայից
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. 2024թ. առաջին կիսամյակում հայկական գինու արտահանման տարեկան աճի տեմպերը դանդաղել են՝ 17,6%-ից մինչեւ 3,6% ՝ ապահովելով 2,1 մլն լիտր ծավալ: Ընդ որում, մաքսային արժեքն աճել է 10,1% - ով ՝ մինչեւ 8,3 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները:

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է մինչև տարեկան 7,4% (2023թ.նույն ժամանակահատվածի 14,4% - ից)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, որոնց համաձայն, սկսել է վատթարանալ նաև արտահանման և ներմուծման դինամիկան։

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31