Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել է Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական մրցանակի դափնեկրի անունը: Այս տարի մրցանակը շնորհվել է IBX", "Axiom Space", "Intuitive Machines", "X-energy" եւ "Quantum Space" ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր, ինժեներ և գործարար Քամ Գաֆարյանին:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Ամերիաբանկը, որը հանդիսանում է տեխնոլոգիական փոխաակերպման նախաձեռնողներից մեկը, հանդես է եկել որպես Bold Business 2031 ֆորումի գլխավոր հովանավոր: LinkedIn Local Yerevan-ի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը տեղի ունեցավ Երևանում ՝ մեկ հարկի տակ համախմբելով գործարար համայնքին ՝ բիզնես առաջատարների, ներդրողների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների և փորձագետների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր ոլորտների գործարար համայնքներին և ստեղծել շփման հարթակ: Ընթացիկ օրակարգի կարևոր թեմաներն էին արհեստական բանականության զարգացումը, նոր տեխնոլոգիաները և նեթվորքինգը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը ելույթ է ունեցել New Venture Brokerage (NVB) ընկերության կազմակերպած «NVB Frontier Forum» համաժողովի բացմանը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկել է Converse Connection վարկատեսակը՝ առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ ինտերնետային հարթակներում առցանց վճարումներ ընդունող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Դրական որոշում է կայացվել Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) Բազմակողմ ճանաչման համաձայնագրին ԱՐՄՆԱԲ-ի միանալու վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի տնտեսության մեջ ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը 2026թ. առաջին կիսամյակում աճել է 3 անգամ (տարեկան կտրվածքով) ՝ դրական մակարդակի բարձրացմամբ մինչև 395 մլն դոլար (145.2 մլրդ դրամ)։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (ՕՈՒՆ) աճել է գրեթե 30 անգամ ՝ դրական մակարդակի բարձրացմամբ մինչև 309 մլն դոլար (113.5 մլրդ դրամ)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ միասին, անցկացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Ակբա բանկի նոր գլխավոր գրասենյակի բացման արարողությանը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին և Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին ներկայացրել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և զարգացման վարչության (FDA) միջև հաստատված համագործակցության արդյունքները։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ին: ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 5-ի նիստում հաստատել է խորհրդարանական հանձնաժողովներում նախնական քննարկումների ժամանակացույցը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում տեղի է ունեցել մասնագիտացված սեմինար Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչների համար, որը նվիրված էր պարարտանյութերի օգտագործման ժամանակակից մոտեցումներին և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացմանը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Հայաստանում գործազրկության մակարդակը 2026 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 13.7%-ից մինչև 13%, սակայն տարեկան կտրվածքով այն աճել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի 12.3%-ից: Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. "Ռոսատոմը" պատրաստ է կիրառել իր ունեցած բոլոր տեխնոլոգիաներն ու իրավասությունները Հայաստանում նախկին "Նաիրիտ" քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագծի իրագործման համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են "Դաշնային էկոլոգիական օպերատոր" ընկերությունում (Ռոսատոմի ձեռնարկություն):
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2026թ. սեպտեմբերին՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 4.3% գնաճ (մեկ տարի առաջվա 3.7% գնաճի դիմաց), որը պայմանավորված է, հիմնականում, սննդամթերքի թանկացմամբ:
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Երևանում՝ Տերյան 66 հասցեում, Արդշինբանկը բացել է նոր STATUS կենտրոնը։ Այս կենտրոնի բացմամբ պաշտոնապես վերագործարկվեց բանկի STATUS ծառայությունը, որը պրեմիում դասի անհատական բանկային և ֆինանսական ծառայությունների փաթեթ է և մեկ համակարգում միավորում է հաճախորդի ամենօրյա բանկային գործառնությունները, կապիտալի կառավարումը և կենսակերպին ուղղված համալիր առաջարկներ։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-օգոստոսին արագացել է մինչև տարեկան 7,3% (2025թ. նույն ժամանակահատվածի 7,1%-ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, կարողանալով անկումից դուրս գալ աճի, վերականգնվել է տնտեսական աճի դրայվերներից մեկի դիրքում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, ընդ որում, արտաքին առևտուրը երկնիշ անկումից հասել է աճի, որն ապահովվում է, հիմնականում, ներմուծման դինամիկայի աճով և, մասամբ, արտահանման անկման դանդաղմամբ։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆոՀայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարների տեղակալներ Գևորգ Մանտաշյանն ու Տաթև Ասլանյանն ընդունել են պատվիրակությանը՝ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ներկայացուցչության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի գլխավորությամբ։
|