Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,
|
Հինգշաբթի, 4 Հունվարի 2024,
Արմինֆո. Հայաստանը 2023 թվականը կփակի ՀՆԱ-ի 8-8.5% աճով՝ պետբյուջեով նախատեսված 7%-ի և 2024 թվականի բյուջեով ակնկալվող 7.2%-ի փոխարեն: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, ինչպես եւ նախկինում, չի գերազանցում 5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը: |
Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տարեսկզբին հաստատված՝ 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: |
Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024,
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին 4.219 մլրդ դոլարի մակարդակում արձանագրված պատմական առավելագույնից։ Այսպես, ՀՄՊ-ը, 2023թ. նոյեմբերին կրճատվելով 4,7% - ով կամ 177,4 մլն դոլարով (2022թ. նոյեմբերի 3,2% անկման դիմաց), կազմել է 3,635 մլրդ դոլար։ Դրան զուգահեռ խիստ դանդաղել է նաև տարեկան աճը՝ 16,2%-ից մինչեւ 3,3% (կամ 177,4 մլն դոլարով՝ 2022թ. նոյեմբերի համեմատ): Վատթարացել է նաև 2023թ.11 ամիսների ՀՄՊ դինամիկան՝ շրջադարձ կատարելով դեպի 11,6% անկում ՝ 2022թ. 11 ամիսների 8,9% աճից կամ, բացարձակ արտահայտությամբ, կրճատվելով 476.3 մլն դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։ |
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո.Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։ |
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Team Telecom Armenia-ի վաճառքը եւ սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով: Մասնավորապես, այն կենտրոնները, որոնք աշխատում են մինչև ուրբաթ, այդ ժամանակահատվածում բաց կլինեն շաբաթ և կիրակի օրերին: Ընդ որում, Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի գլխավոր մասնաճյուղերը բաց կլինեն մինչև դեկտեմբերի 30-ի կեսգիշեր և մինչև դեկտեմբերի 31-ի երեկոյան 20:00: |
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. 2023 թվականին տարբեր ծրագրերի իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկրի պետական բյուջեից ստացել է 275 մլրդ դրամ, որից ծախսվել է 270 մլրդ դրամ։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը։ |
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2024 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում: |
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. ԱրարատԲանկը բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։ Այս հեղինակավոր մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։ |