Ամերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 8% - ով կրճատել է պետական գանձարան հարկային վճարումները՝ մինչև 102.8 մլրդ դրամ (265.5 մլն դոլար) ։ Ինչպես վկայում են Պետեկամուտների կոմիտեի տվյալները, այդ գումարից 89,7% - ը կամ 92.3 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ և եկամտահարկ), ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշին զիջում է 9,4% - ով ։

ԿԲ-ն անհրաժեշտ է համարում կառավարության կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը և հարկային քաղաքականության հետագա կատարելագործումը
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը գտնում է, որ բարձր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ռիսկերի և տնտեսական բարձր աճի նախորդ գործոնների նվազեցման պայմաններում 2025 թվականին մակրոտնտեսական կայունության ապահովման համար կարևոր նշանակություն է ձեռք բերում հակացիկլիկ տնտեսական քաղաքականությունը, որը հիմնված է պետական կապիտալ ներդրումների արդյունավետության բարձրացման և հարկային քաղաքականության հետագա կատարելագործման վրա ։ 2025 թվականի բյուջեի նախագծին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ ներկայացնելով ՀՀ ԿԲ համապատասխան եզրակացությունը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է Հայաստանի հարկատուների շարքում
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) շարունակում է գլխավորել Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը ՝ պահպանելով առաջնությունը 2024թ. հունվար-սեպտեմբերին (ինչպես մեկ տարի առաջ): Այդ մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Նախարար. 2025 թվին նախատեսված Հայաստանի ՀՆԱ-ի 5,6 տոկոս աճը շատ բարձր ցուցանիշ է
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.2025 թվականին նախատեսված Հայաստանի ՀՆԱ-ի 5,6% աճը շատ բարձր ցուցանիշ է։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարար. Առանց հաշվի առնելու ոսկու վերաարտահանումը՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-օգոստոսին կկազմեր 6,4 տոկոս՝ գրանցված 9 տոկոսի փոխարեն
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Ընթացիկ տարվա ութ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը կազմել է 9 տոկոս: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Ֆինանսների նախարար. 2025 թվականին ՀՀ կառավարությունը նախատեսում է 500 մլն եվրոյի եվրապարտատոմսեր թողարկել
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի կապիտալ ծախսերի ծավալները։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

ՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը կլինի դիմադրողունակության ամրապնդումը եւ տնտեսական ներուժի մեծացումը
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.2025 թվականին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը կլինի դիմադրողունակության ամրապնդումը եւ տնտեսական ներուժի մեծացումը։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային Ժողովի հանձնաժողովներում  2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ:

ՀՀ վարչապետ. մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի երկրի քաղաքացիներն իրենց օրինական աշխատանքով հարստանալու հնարավորություն ունենան
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի պետական բյուջեն երկրի յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան մեծ գրպան է։ Այd մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի նախագծիշուրջ լսումների ժամանակ։

Անահիտ Ավանեսյանը՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մասին. կոնսենսուս կա համակարգի փուլերի ներդրման ձևաչափի մասով
 Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Բազմաթիվ տարաբնույթ քննարկումների և աշխատանքային բանակցությունների արդյունքում, կարծես թե, կոնսենսուս կա համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի փուլերի ներդրման ձևաչափի մասով:

Գևորգ Պապոյան. Իրանի հետ համաձայնագրի վավերացումից հետո մաքսատուրքերը հայ արտահանողների համար 23%-ից կնվազեն մինչև 8,1%
 Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումն էապես կբարձրացնի ԵԱՏՄ երկրների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, կմեծացնի Իրան արտահանման ծավալները, կբավարարի ապրանքաշրջանառությունը, թույլ կտա տարեկան կտրվածքով մաքսատուրքերի վճարումներից ազատելու հաշվին խնայել 380 մլն դոլար:

Ամերիաբանկի նոր առաջարկը. ներդրումային վարկեր արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու համար
 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Ամերիաբանկը Toon EXPO անշարժ գույքի և շինարարության հատվածի մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացրել է նոր առաջարկ՝ ներդրումային վարկեր արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու համար: Վերջինս Ամերիաբանկի MyHome անշարժ գույքի էկոհամակարգի մի մասն է:

Ամերիաբանկի մասնաբաժինը Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում հասել է 22%-ի
 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Ամերիաբանկը պահպանում է առաջատարությունը Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում' ընդգրկելով 22%: Այդ մասին Toon EXPO անշարժ գույքի և շինարարության հատվածի մասնագիտացված ցուցահանդեսի հարթակներում լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների գծով տնօրեն Վահրամ Գևորգյանը:

 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.

 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.

Մեկնարկել է IDream ծրագրի դասընթացը․ IDBank
 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Օրեր առաջ մեկնարկեց IDBank-ի IDream կրթական ծրագրի դասընթացների փուլը։ IDBank-ն ամփոփում է 2024թ․ IDream ծրագրերի արդյունքները, որի շնորհիվ Բանկի թիմը համալրվել է ծրագիրն ավարտած 37 ուսանողներով։

Հայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրման փորձը
 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին  ստացել առ այն, որ  ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։

2025 թվականին Հայաստանի չորս մարզերում կսկսեն ագրոանտառաբուծական համակարգերի ներդրումը
 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանում ազդարարվել է Ագրոանտառաբուծության հայկական ընկերակցության  նախաձեռնող խմբի աշխատանքների մեկնարկը, որը թույլ կտա արդյունավետորեն զարգացնել մեր երկրի համար նոր ՝ ագրոանտառաբուծության ոլորտը: Համապատասխան հայտարարությունն արվել է հոկտեմբերի 25-ին Երեւանում կա

ՀՀ կառավարությանը "Լիդիան Արմենիա"-ի բաժնետոմսերի 12.5%-ի նվիրատվության շուրջ պայմանագրի կնքումը հետաձգվում է
 Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. "Լիդիան Արմենիա" ընկերության 100% բաժնետոմսերի 12.5% - ի նվիրատվության շուրջ պայմանագրի կնքումը հետաձգվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում։

Ամերիկյան DFC կորպորացիան ACBA Bank-ին 50 մլն դոլարի վարկ է տրամադրել ՓՄՁ-ներին եւ կանանց ձեռներեցությանն աջակցելու համար
 Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիան (US International Development Finance Corporation - DFC) հայտարարել է ACBA Bank -ին 50 մլն դոլար վարկի տրամադրման մասին՝ Հայաստանում փոքր բիզնեսին աջակցելու, տնտեսական աճը խթանելու և ձեռներեցությունը խրախուսելու համար:

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31