Նշանակվել է Երևանի "Արարատ" կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Երևանի "Արարատ" կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

ՊԵԿ․ դիլեր չհանդիսացող սուբյեկտների համար Էլեկտրամոբիլների զրո տոկոս մաքսատուրքով ներմուծման քվոտան օգտագործվել է 90%-ով
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 2-ը ներառյալ.

Հարկային արտոնությունները պետք է դիտարկել որպես պետական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով․ Ջրբաշյան
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  Հարկային արտոնությունները պետք է դիտարկել ոչ թե որպես, պարզապես, հարկային «զիջումներ», այլ որպես պետական ծրագրեր՝ հստակ նպատակներով և չափելի արդյունքներով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ամերիա" ընկերությունների խմբի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը: 

Հայաստանի համախառն միջազգային պահուստները շարունակում են ամսեամիս նոր ռեկորդ սահմանել՝  5.899 մլրդ դոլար 2026թ. հուլիսին
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2026թ. հուլիսին աճել են տարեկան 45,7% - ով կամ 1.852 մլրդ դոլարով ՝ սահմանելով նոր ռեկորդ 5.899 մլրդ դոլարի մակարդակում, մինչդեռ, 2025թ. նույն ժամանակահատվածում աճն ավելի համեստ է եղել՝ 20,7% կամ 693.2 մլն-դոլարով՝ մինչև 4.047 մլրդ դոլար:

ԱԲ գործարանի կառուցման առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է 150 մլն դոլար, որից շուրջ 70 մլն դոլարն արդեն իրականացվել է
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության (ԱԲ) գործարան, որը Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է 150 մլն դոլար, որից շուրջ 70 մլն դոլարն արդեն իրականացվել է։ Ընդգծվել է, որ ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 ՄՎտ է, որն ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասցնել 40 ՄՎտ-ի։ Գործարկումից ընդամենը մեկ ամիս անց առկա հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է՝ արտացոլելով Հայաստանից և միջազգային շուկաներից եկող պահանջարկը։

ՀՀ Կառավարության և ԱՄՆ Կառավարության և միջև 2025թ. օգոստոսի 8-ի ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի շնորհիվ թույլտվություն է տրվել Nvidia Blackwell B300 տեսակի գրաֆիկական պրոցեսորների արտահանման: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» ընկերության միջև հունիսի 1-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված ՀՀ-ում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարության խթանմանը, կարողությունների ձևավորմանը և կիրառական ծրագրերի աջակցությանը։

Այցի շրջանակում քննարկվել են նաև Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները։

Տատյանա Կիմ․ Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի եւ Չինաստանի բիզնեսները միլիարդների վնասներ են կրել
 Շաբաթ, 1 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  Wildberries-ը տասնյակ առաջարկներ ունի Ռուսաստանում և արտերկրում լոգիստիկ կարողությունների վարձակալության վերաբերյալ, պայմանագրերի մի մասը ստորագրվել է: Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Wildberries-ի ղեկավար Տատյանա Կիմը:

Վրաստանում Հայաստանի դեսպանություն․ Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո.Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակվում է ընդլայնվել։ 

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո.Ամռանը զեղծարարները փոխում են իրենց թիրախային լսարանը։ Մինչ մեծահասակները զբաղված են աշխատանքով, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և առցանց խաղերում։

Գեւորգ Պապոյան. ոչ մի կիլոգրամ լոլիկ դաշտերում չի մնա
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի դաշտերում ոչ մի կիլոգրամ լոլիկ չի մնա՝ նչպես նախորդ տարիներին։ Այդ մասին լրագրողներին հավաստիացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Փորձագետ․ Անշարժ գույքի վարձակալության շուկայում գերտաքացում չկա
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո.Օրեր առաջ ԶԼՄ-ների ռուսական և հայկական հատվածում սկսել են լուրեր տարածվել Ռուսաստանի քաղաքացիների շրջանում Երևանում բնակարանների վարձակալության նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի մասին, ինչը, իբր, հանգեցրել է վարձակալվող բնակարանների գների աճին: 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 27-31-ը կրճատվել է դոլարով, ռուբլով եւ եվրոյով գործարքների ծավալը 
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 27-31-ը կրճատվել է դոլարով, ռուբլով եւ եվրոյով գործարքների ծավալը:

Դեսպան․ Հայաստանը կարող է կարևոր տեղ զբաղեցնել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո. Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ վերահաստատվել են Բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։

Կարծիք․ ԵԱՏՄ երկրների կողմից սահմանափակող միջոցների կիրառումն ինքնաբերաբար չի վկայում ինտեգրման նախագծի ճգնաժամի մասին 
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դասվում է կարգավորվող ինտեգրացիոն միավորումների շարքին, որոնք անդամ պետություններին օժտում են ժամանակավոր սահմանափակումներ սահմանելու իրավունքով, եթե դրանք պայմանավորված են էներգետիկ, պարենային կամ այլ տնտեսական անվտանգության հարցերով, և նման քայլերն ինքնաբերաբար չեն վկայում ինտեգրացիոն նախագծի ճգնաժամի մասին:

Հայաստանի ԿԲ․  2027թ. փետրվարի 1-ից կապիտալի հակացիկլիկ բուֆերի նորմատիվը 1,75% - ից կբարձրացվի մինչեւ 2%
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է նորմատիվային հավելավճարը ՝ կապիտալի հակացիկլիկ բուֆերը (ԿՀԲ), ներկայում գործող 1,75% - ից հասցնել մինչեւ ռիսկով կշռված ակտիվների 2%-ի, և այդ նորմը ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 1-ից:

"Աէրոֆլոտ" ավիաընկերությունը նոր չվերթ է գործարկում Կրասնոդարից դեպի Գյումրի
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո. "Աէրոֆլոտ" ավիաընկերությունը նոր չվերթ է գործարկում Կրասնոդարից դեպի Գյումրի: Այդ մասին ասվում է փոխադրողի Max-ի ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Մխիթար Հայրապետյան. Գյուղատնտեսության և առաջադեմ տեխնոլոգիաների արդյունավետ համադրությունը կարևոր է ժամանակակից գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. Գյուղատնտեսության և առաջադեմ տեխնոլոգիաների արդյունավետ համադրությունը ժամանակակից գյուղատնտեսական ոլորտի զարգացման հիմնական նախապայմանն է: Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ելույթ ունենալով Sevan AgriTech Summit-ում, որը տեղի է ունեցել Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակներում:

Ծաղկաձորի Ծառուկյանի հյուրանոցային համալիրը չի վճարել մոտ 78.4 միլիոն դրամի հարկեր. Պետական եկամուտների կոմիտե
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օպերատիվ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ մատուցող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական գումարները: Հարկերից խուսափելու համար ընկերությունը ներկայացնում է աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացված իրական գումարների, ինչպես նաև իրական շրջանառության վերաբերյալ աղավաղված տվյալներ: Այս մասին հայտնել է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկել է Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ Նարեկ Հովակիմյանը և Լիլիա Սիրականյանը ընդունել են Wildberries առևտրային հարթակի ներկայացուցիչներին։

Հայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ լարման երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի փոխնախարար Համիդ Ղանբարիին: Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության հետ կապված հարցեր:

Արտ. փոխարժեքները
08.10.2026
RUB4.24-0.01
USD361.97-0.35
EUR404.72-0.72
GBP477.76-1.08
CAD253.85-0.80
JPY22.87-0.02
CNY54.00-0.03
CHF434.17-1.05