Վահան Քերոբյան․էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2024 թվին կաճի 47 տոկոսով
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի բյուջեն կկազմի 92.2 մլրդ դրամ, ինչը 47% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ» անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ. «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ) և «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ):

Պրեմիում դասի մետաղական ուղղահայաց առաջին Visa Infinite Special Edition-ը՝ IDBank-ից
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.IDBank-ը թողարկել է ՀՀ-ում առաջին մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition-ը՝ բացառիկ հնարավորություններով։

Ակբա բանկը շարունակում է Հայաստանում զարգացնել «կանաչ» ֆինանսավորման գործիքները
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանում «Կայուն զարգացման» օրակարգը (Sustainable development) մշտապես գտնվում է Ակբա բանկի ուշադրության կենտրոնում։ «Կայուն զարգացման» գլխավոր նպատակը մարդկային կյանքի որակի ապահովումն է։

Հայաստանում դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հույս են հայտնում
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի։ Այդ մասին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

2024 թվականին կշարունակվի "Հյուսիս-Հարավ" ավտոտրանսպորտային միջանցքի տարբեր հատվածների շինարարությունը. նախարար
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. 2024 թվականին կշարունակվի "Հյուսիս-Հարավ" ավտոտրանսպորտային միջանցքի տարբեր հատվածների շինարարությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ։

 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

Վահան Քերոբյան. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ առևտրի ծավալները կգերազանցեն ՀՆԱ-ի ծավալը
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Մեզ համար կարևոր են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները. մենք դրանք զարգացնում ենք, բայց, միևնույն ժամանակ, մենք հսկայական ռեսուրսներ, ժամանակ և ջանքեր ենք ծախսում արտաքին առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու համար՝ նաև այլ ուղղություններով։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարար. Հաջորդ տարի կսկսվի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի իրագործումը
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Հաջորդ տարի կսկսվի Հայկական ատոմային Էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնական երկարաձգման ծրագրի իրականացումը: Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

HSBC Հայաստանը «Լավագույն ԿՍՊ բանկ» և «Բազմազանություն և ներառականություն խթանող լավագույն բանկ»․ Euromoney ամսագրի 2023 թ․-ի Գերազանցության մրցանակաբաշխություն
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) արժանացել է հեղինակավոր Euromoney ամսագրի 2023թ.-ի Գերազանցության երկու մրցանակներին։ Բանկը հաղթող է ճանաչվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ոլորտում իրականացրած աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի բանկային ոլորտում բազմազանության և ներառականության խթանմանն ուղղված ջանքերի
համար։

Վահան Քերոբյան. Երասխի հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը կտեղափոխվի
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Չնայած ադրբեջանական զինուժի կողմից Երասխում (Արարատի մարզ) կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակահերթերին, նախագիծը շարունակում է իրագործվել: Այդ մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարար. Հույս կա, որ Հայաստանի քաղավիացիան շուտով դուրս կբերվի ԵՄ "սեւ ցուցակից"
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը Եվրոպական միության "սև ցուցակից" դուրս բերելն է։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հայաստանում արդեն գործում է արևային էներգիայի ավելի քան 12 հազար ինքնավար արտադրող
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.2024 թվականին վերականգնվող էներգետիկայի օբյեկտների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կկազմեն Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի բոլոր ծավալների 17% - ը: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ:

ՀՀ ԿԲ. Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունը կպահպանվի
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կպահպանվի։ Նման կանխատեսում է ներկայացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հոկտեմբերի 31-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9.75% - ից մինչեւ 9.5% նվազեցման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանի միջազգային համախառն պահուստները մինչեւ 2023 թվականի հոկտեմբեր աճել են տարեկան 11,4% - ով՝ մինչեւ 4,166 մլրդ դոլար
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. հոկտեմբերի դրությամբ աճել են տարեկան 11,4%-ով (նախորդ տարվա 17,1% աճի դիմաց) ՝ կազմելով 4,166 մլրդ դոլար՝ միայն աննշան նահանջելով օգոստոսի 4,219 մլրդ դոլար պատմական առավելագույնից։ Այդ մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականին. նախարար
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականին: Այդ մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին հայտարարել է  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հայաստանի կենտրոնական բանկն ավելի է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.75%-ից մինչեւ 9.5%
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն էլ ավելի է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 0,25 տոկոսային կետով, 9,75%-ից մինչեւ 9,5%: Սա ընթացիկ տարվա չորրորդ իջեցումն է՝ երկու տարվա բարձրացումից հետո՝ 2022 թվականի վերջին հասցնելով 10,75 տոկոս պատմական առավելագույնին եւ այդ մակարդակի պահպանմամբ մինչեւ ս .թ. հունիսի 13-ը, երբ տեղի ունեցավ 0,25 տ. կ. - ով առաջին նվազումը, այնուհետեւ, օգոստոսի 1-ին հաջորդեց նույն չափով երկրորդ նվազումը, իսկ սեպտեմբերի 12-ին իջեցումն ավելի նկատելի էր՝ 0,5 տ.կ.-ով։  Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցման մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 31-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

Ստվերային տնտեսությունից հնարավոր չէ լիովին ձերբազատվել․ՊԵԿ նախագահ
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Ստվերային տնտեսությունից հնարավոր չէ լիովին ձերբազատվել, բայց Հայաստանի զարգացման վրա դրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ խնդիրներից է: Այդ մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նախատեսվում է ավելացնել «անվտանգության բարձիկների» ծավալները՝ հնարավոր ռիսկերի առավել արդյունավետ կառավարման համար. նախարար
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.  2023 թվականի Հայաստանի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի ծրագրի կատարումը շատ չի տարբերվելու 2022 թվականի ցուցանիշներից։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ հանձնաժողովներում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ պատասխանելով "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը մեկնարկել են իրենց համագործակցությունը՝ խթանելով կրթական ոլորտի նորարարությունները
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) հետ՝ իրականացնելով Հայաստանում նմանատիպը չունեցող «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորի նախնական փուլը։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23