Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա» խաղարկությունները: Երկու արշավների շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջև խաղարկեց ընդհանուր 91 նվեր քարտ` մինչև 1.500.000 դրամ արժողությամբ: |
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին հարկերի գծով պետական գանձարան է ուղղել 111.8 մլրդ դրամ կամ 284.1 մլն դոլար, ինչը 2.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ գումարի 91,1% - ը կամ 101,9 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ եւ եկամտահարկ)՝ տարեկան 2,6 անգամ աճով։ Այդ մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ |
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես նշված է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում, տևական ընդմիջումից հետո ՀՖԲ-ում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։ |
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 55% - ով ։ Ընդ որում, Հայաստանից արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին Բիշքեկում ԱՊՀ եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ |
Հայաստանի խոշոր հարկատուների ցոուցակը շարունակում է գլխավորել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,
|
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Պետությունն արդեն դրամական աջակցություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված 97.2 հազար աաանձանց, որոնցից 24 հազարը երեխաներ են։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հոկտեմբերի 25-ին կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցին։ Ընդ որում, նա ընդգծել է, որ դրանք վերջնական ցուցանիշներ չեն։ |
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկիր էներգակիրների մատակարարման մասին, շնորհակալություն է հայտնել գործընկերներին (ՌԴ և Իրան – խմբ.) էներգակիրների անխափան մատակարարման համար։ Այդ համատեքստում նա հաղորդել է, որ Հայաստանը երկարաձգել է Իրանի հետ "գազ էլեկտրաէներգիայի դիմաց" համաձայնագիրը՝ մինչև 2030 թվականը: |
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,
|
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 101.3%՝ նախորդ տարվա 104.1%-ից: Դա դիտվել է արդյունաբերական հատվածի ծավալների 0,6%, մինչև 1,8 տրիլիոն դրամ (4,7 մլրդ դոլար) նվազման ֆոնին, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 10% աճ։ Այդպիսի տվյալներ են ներկայացվում ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։ |
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,
|
Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 100 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է: |
Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2023,
|
Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, որոնք հարկային մարմնին թույլ են տալիս հարկատուից պահանջել բանկային գործառնությունների վերաբերյալ քաղվածք՝ առանց դատարանի որոշման, կհանգեցնեն այն բանին, որ Հայաստանում կհաստատվի "տնտեսական բռնատիրություն", որը հիմնված կլինի ոչ թե օրենքի գերակայության, այլ հարկային մարմինների ամենաթողության սկզբունքների վրա: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել "Քաղաքացի-հարկատու-բիզնես" իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Էդուարդ Բադալյանը: |
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,
|