"Արմենալ"-ում հերքել են տեղեկությունն այն մասին, թե ձեռնարկությունը փակման եզրին է
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Մի շարք տելեգրամյան ալիքներում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, թե Երևանի "Արմենալ" ալյումինի գործարանը փակման եզրին է, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են ձեռնարկության մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ գործարանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

Հայկական բանկերը վերադառնում են վարկավորման ուղի՝ շահույթի աճը պահպանելու համար
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայկական բանկերն աշխուժացնում են իրենց վարկային քաղաքականությունը ռելոկանտների դափնիների վրա «հանգչելուց» հետո: Դա պետք է արվի արագ և գրագետ, որպեսզի շահույթի աճը պահպանելու և դրա լուրջ անկումից խուսափելու համար: Այսպես, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում վարկային պորտֆելի տարեկան աճի 1,7% - ից մինչև 20,5% արագացման ֆոնին՝ զուտ շահույթի աճը խիստ արգելակվել է՝ 3 անգամից մինչև 11%, ընդ որում, III եռամսյակում սկսել է նվազել ։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս ռենկինգի 30.09.2023 թ. տվյալները։

Եվս մեկ հարված բանկային գաղտնիքին. ՊԵԿ - ի նոր նախաձեռնությունը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) փոփոխություններ է նախաձեռնել հարկային եւ վարչական օրենսգրքերում, ինչպես նաեւ "Բանկային գաղտնիքի մասին" օրենքում, որոնք հարկային մարմնին թույլ կտան հարկ վճարողից պահանջել բանկային գործառնությունների վերաբերյալ քաղվածք՝ առանց դատարանի որոշման առկայության: Ըստ փաստաթղթի՝ քաղվածքը սահմանված ժամկետում չտրամադրելը կառաջացնի տուգանքի նշանակում, առնվազն, 2 մլն դրամի չափով: Օրինագիծը հրապարակվել է իրավական տեղեկատվության միասնական կայքում:

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել՝ 2023թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա 64% - ից հասնելով 66% - ի։ Այս մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

ՌԴ ներմուծվող կոնյակի ընդամենը յուրաքանչյուր 10-րդ շիշն է համապատասխանում է ԳՕՍՏ - ին. որակի առումով ամենից շատ անհամապատասխանություններ են հայտնաբերվել հայկական բրենդերում
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Ռուսաստան ներկրվող կոնյակի միայն յուրաքանչյուր 10-րդ շիշն է համապատասխանում է ԳՕՍՏ-ին. որակի առումով ամենից շատ անհամապատասխանություններ են հայտնաբերվել հայկական բրենդերում, սակայն կան նաեւ մոլդովական եւ բելառուսական արտադրողներ: Ինչպես հաղորդում է "Իզվեստիան", այս մասին հայտարարել է Ռուսաստանի կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանք արտադրողների միության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկը:

ԵԱԶԲ. Համաշխարհային տնտեսությունը հարմարվում է բարձր տոկոսադրույքների պայմաններին
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Համաշխարհային տնտեսությունը հարմարվում է բարձր տոկոսադրույքների պայմաններին: Այդ մասին  ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների հերթական "Մակրոամփոփագրում"։

ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է՝ նախորդ տարվա վերելքից հետո
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է՝ անցած տարվա վերելքից հետո, բայց շարունակում է մնալ բարձր։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կողմից այսօր հրապարակված <Մակրոտնտեսական ամփոփագրի> հերթական թողարկման մեջ: Նշվում է, որ հունվար - օգոստոս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության 10,4% աճում հիմնական դերը խաղացել է ծառայությունների ոլորտը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային տրանսպորտի եւ հանրային սննդի ճյուղերի կողմից թողարկման ընդլայնման ֆոնին: Մինչդեռ, բանկային գործունեության և մշակող արդյունաբերության անկումը պահպանվել է՝ այս ոլորտներում նախորդ տարվա էական աճից հետո:

Հայաստանում կբարձրանան արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքաչափերը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանում կբարձրանան արտահանվող ենթաակցիզային ապրանքների Պետական տուրքի դրույքաչափերը։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական տուրքի մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 10,3 տոկոսով
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2023թ.առաջին կիսամյակում աճել է տարեկան 10,3% - ով՝ կազմելով 257,6 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 10% - ով ՝ մինչև 228.3 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի մաքսային ծառայության տվյալները։

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Արագ կառուցվող բնակելի տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ:

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Խելացի քաղաքացի» պանելային քննարկմանը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Խելացի քաղաքացի» պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:

Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում է SIA Award Armenia 2023-ի հաղթողներին
 Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ Social Impact Award Armenia-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:
Այս տարի ևս իրականացվեց երիտասարդ սոցիալական ձեռներեցներին աջակցող՝ հեղինակավոր Social Impact Award Armenia. հարթակ, որը կյանքի է կոչվել՝ նշելու հրատապ սոցիալական մարտահրավերները հասցեագրող նորարարական բիզնես լուծումների հաջողությոնները։

Converse Mobile հավելվածում հասանելի է նոր հնարավորություն
 Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Converse Mobile hավելվածի գործիքակազմը համալրվել է ևս մեկով՝ «Կարաս» համալրվող ավանդի ներդրման հնարավորությամբ:

 Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը և AIIB-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները
 Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցությանն ուղղված 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

ՊԵԿ-ը բացահայտել է ԱԱՀ վճարումից խուսափելու սխեմա
 Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ  էին ստացվել, այն մասին, որ  առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով: Այդ մասին հաղորդել է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

ՊՄԳ միջազգային ասոցիացիան Հայաստանին առաջարկել է դիտարկել կազմակերպությանը անդամակցելու հնարավորությունը
 Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան-Քրիստոֆ Բարթ-Քոլարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23