Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։
|
Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սեպտեմբերի 12-13-ին կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստը։
|
Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, քաղաք Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոցում գտնվող գույքերը օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր:
|
Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Ֆինանսական անվտանգությունը մեր օրերում գնալով ավելի ակտուալ է դառնում․ զեղծարարները տարբեր միջոցներ են գտնում խաբեությամբ կորզելու Ձեր գումարները։
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանում օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների օգտագործման համար գործում են կարգ ու ժամկետներ: Այդ մասին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վրացական պետհամարանիշներով մեքենաների վերաբերյալ խորհրդարանականների հարցերին։
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնյաներ։
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Իվանա Դուարտեն:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի 2024-2028թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի մշակման աշխատանքների շուրջ: Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու հնարավոր համագործակցության նոր ուղղությունները: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների զարգացման, կապիտալի շուկայի զարգացման, հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման ոլորտներում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաև տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի ներգրավման կարևորությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորանը կարևորել է նաև IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ՝ ընդգծելով դրա նշանակությունը միջազգային լավագույն փորձի և լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից:
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. Սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Վանաձորում մեկնարկում է Tech Week-2023 տեխնոլոգիական շաբաթը, որն իրենից ներկայացնում է ոլորտային միջոցառումների շարք և մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի գործարար և ՏՏ հանրությանը:
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum-BRITACOF)։
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Արա Ավագյանը նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պաշտոնի։ Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում՝ բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ և բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Ակբա Լիզինգը, «Իվի Մոթորս Գրուպը» և չինական JAC ընկերությունը հուշագրի ստորագրմամբ ամրապնդել են բացառիկ համագործակցությունը, որի առանցքում հայկական բիզնեսի համար փոխշահավետ պայմանների ստեղծումն է։
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. G20-ի նիստում հայտարարված "Մերձավորարեւելյան միջանցքի" նախագիծը, հաշվի առնելով դրա լոգիստիկան, լուրջ վտանգ է թուրքական աշխարհառազմավարության համար։ Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով նոր նախագծի հեռանկարները:
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. Կենտրոնական բանկը բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%: Նոր կանխատեսումը պայմանավորված է շինարարության և ծառայությունների ոլորտում բարձր աճով։ Մասնավորապես, շինարարության ոլորտում կանխատեսումը բարելավվել է նախկին 15,7% - ից մինչև 18,4%, իսկ ծառայությունների ոլորտում ՝ 7,8% - ից մինչև 9%: Այս մասին սեպտեմբերի 12 - ին հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10,25 տոկոսից մինչեւ 9,75 տոկոս հերթական իջեցմանը նվիրված մամուլի ասուլիսում:
|