Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
|
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է իրավական հիմքեր ստեղծել փոստային-սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից օտարերկրյա պետություններից ներկրվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար՝ մաքսային մարմիններ ներկայացնելու նպատակով: ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Լիցենզավորման մասին" եւ "փոստային կապի մասին" օրենքներում փոփոխությունները: |
Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ ավելի նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ 10.25%-ից մինչեւ 9.75%: Սա ընթացիկ տարվա երրորդ իջեցումն է՝ երկու տարվա բարձրացումից հետո՝ 2022 թվականի վերջին 10,75 տոկոս պատմական առավելագույնին հասնելով եւ այդ մակարդակի պահպանմամբ մինչեւ ս.թ. հունիսի 13-ը, երբ տեղի է ունեցել 0,25 տոկոսային կետով առաջին նվազումը, իսկ հետո, օգոստոսի 1-ին, դրան հաջորդել է նույն չափով երկրորդ նվազումը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 12-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում: |
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023,
|
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Կոնվերս Բանկը մեկնարկել է նոր խրախուսման արշավ Visa Premium քարտապանների համար: Մինչև հոկտեմբերի 31-ը կատարելով հանրագումարային 500,000 և ավելի ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի անկանխիկ գնումներ Visa Premium քարտերով՝ Բանկի հաճախորդները կմասնակցեն խաղարկության, որի մրցանակային ֆոնդը ներառում է. |
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023,
|
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստանին սպառնում կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, և հեռու չէ այն ժամը, երբ, չնայած ատոմակայանի, հիդրաէներգետիկ հարուստ ռեսուրսների և արևային էներգետիկայի զարգացման ներուժի առկայությանը, երկիրը կհայտնվի էլեկտրաէներգիայի նետտո-ներկրողի դերում: Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ արձագանքելով ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի հայտարարություններին։ |
Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառով
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի գների զուսպ էժանացման եւ ծառայությունների շարունակվող թանկացման պատճառով։ Ընդ որում, սննդամթերքից առավել նկատելիորեն նվազել են արեւածաղկի ձեթի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի գները, եւ շատ ավելի քիչ գնանկումային ազդեցություն է բխել բանջարեղենից ու մրգերից։ Ընդ որում, մի փոքր ավելի զուսպ, քան նախորդ տարի, շարունակել են աճել ծառայությունների սակագները, ընդ որում, երկնիշ աճը պահպանվում է տրանսպորտի եւ հանգստի կազմակերպման ոլորտներում, ինչին ի հավելումն, ավելի արագ են թանկացել բուժծառայությունները։ |
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2023թ. հուլիսի 24-ին թողարկված 5 մլն դոլար ծավալով անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի առաջնային տեղաբաշխումը: Այդ մասին նշվում է IDBank-ի հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո այդ թողարկման (AMANLBB2LER8) պարտատոմսերը գնանշվելու են բորսայի հարթակում՝ շուկա ստեղծողի միջոցով: |
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023,
|
Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ, լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Կառավարության հաղորդագրության համաձայն, Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների Արաքս գետի նախկին հունի և համապատասխան սահմանանշանի մոտակայքում Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: |
Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանի պետական պարտքի աճն արագացել է՝ տարեկան 11,2 տոկոսից մինչեւ 13,8 տոկոս՝ օգոստոսին հասնելով 11,4 մլրդ դոլարի (4,4 տրլն դրամ)։ Դա պայմանավորված էր արտաքին պարտքի տարեկան միտման շրջադարձով՝ 4,1% անկումից դեպի 4,1% աճ և ներքին պարտքի վերընթաց տեմպերի դանդաղմամբ՝ 55,7%-ից մինչև 31,2%, որոնց բացարձակ մեծությունը օգոստոսին հասել էր, համապատասխանաբար, 6,7 մլրդ դոլարի և 4,7 մլրդ դոլարի (2,6 տրլն դրամ և 1,8 տրլն դրամ) ։ Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալները։ |
Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023,
|